415.63
4.18
390.04
+12
Եղանակը Երևանում
Հայ

Բենզալցակայաններում թերլիցքավորման համար լցակայանների նկատմամբ կիրառվող տուգանքի չափը կփոխվի

15:18
07 Սեպտեմբերի 2022
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում բենզալցակայաններում և գազալցակայաններում թերլիցքավորման համար կիրառվող տուգանքի չափը կփոփոխվի, ներկայում գործող 500 հազար դրամի փոխարեն կսահմանվի 200 հազար դրամ ֆիքսված գումար՝ ավելացրած լցակայանի վերջին եռամսյակի շրջանառության 0.5 տոկոսը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի և Ծովինար Վարանյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» և «Առեւտրի եւ ծառայությունների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ստացավ դրական եզրակացություն, կքննարկվի լիագումար նիստում:

Այս պահին թերլիցքավորման արդյունքում ձևավորված տուգանքը ֆիքսված գումար է՝ 500 հազար դրամ: «Նախագծով աառաջարկվում է ավելի համաչափության սկզբունք ներդնել, և տուգանքը սահմանել ֆիքսված 200 հազար դրամ՝ գումարած տվյալ լցակայանի նախորդող եռամսյակի շրջանառության 0.5 տոկոսը: Այսինքն՝ այսուհետ տուգանքներն ավելի համաչափ կլինեն, եթե մեծ լցակայան է, բնականաբար, նրա խախտումները քանակային առումով ավելի շատ կլինեն, և նրա տուգանքն ավելի շատ կլինի, իսկ փոքրերի համար՝ փոքր»,-ասաց Վարդանյանը:

Նախագծով նախատեսվում է, որ լցակայանում թերլիցքավորում հայտնաբերելու փաստով տուգանք նշանակելու մասին վարչական ակտի անբողոքարկելի դառնալու հաջորդող 3 օրվա ընթացքում բաշխիչ կայանների վրա վարորդի համար տեսանելի հատվածում պետք է տեղադրվի ցուցանակ, որում նշված լինի, որ տվյալ լցակայանը տուգանվել է թերլցում կատարելու համար: «Այս փոփոխությունը կրում է կանխարգելիչ բնույթ: Լցակայաններն այսուհետ ավելի աչալուրջ կգտնվեն, որպեսզի նման թերլցումներ չիրականացնեն»,-ասաց Ծովինար Վարդանյանը:

Ցուցանակը փակցվելու է 1 ամիս ժամկետով: Այն դիտավորությամբ հեռացնելը ևս տուգանմ ան ենթակա արարք է:
Հաջորդ փոփոխությամբ նախատեսվում է, որ ամեն լցակայան կունենա իր QR կոդը, որի միջոցով քաղաքացիները կկարողանան տիրապետել այնտեղ ստւգումների վերաբերյալ տեղեկատվությանը, թե արդյոք հայտնաբերվե՞լ են խախտումներ: «Սա հանրային վերահսկողության գործիք է, որով հաճախորդները կարող են հասկանալ, թե այն տնտեսավարողը, որից օգտվում են, ստուգումների ի՞նչ պատմություն ունի, արդյոք խախտումներ անո՞ւմ է»,-ընդգծեց պատգամավորը:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:07
16 Ապրիլի 2024
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել (ՎԻԴԵՈ)
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել. ՎԻԴԵՈ
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
19:11
13 Փետրվարի 2024
Հայաստանը նշում է Տյառնընդառաջը կամ Տիրոջ ընծայման օրը
Տերունի այս տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին
17:35
12 Փետրվարի 2024
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է (ՖՈՏՈ)
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է. ՖՈՏՈ
21:35
06 Փետրվարի 2024
Բացառիկ ձմեռ․ Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի (ՖՈՏՈ)
Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի․ ՖՈՏՈ
12:26
06 Դեկտեմբերի 2023
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում (ՖՈՏՈ)
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում․ ՖՈՏՈ
14:13
05 Դեկտեմբերի 2023
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով (ՖՈՏՈ)
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակ տղաներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով․ ՖՈՏՈ
10:29
24 Նոյեմբերի 2023
Գորիսը շուտով երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա (ՖՈՏՈ)
Գորիսը երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա․ ՖՈՏՈ
11:39
09 Նոյեմբերի 2023
Սրտի զարկը վերականգնված զինծառայող Նարեկ Պողոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Զինծառայող Նարեկ Պողոսյանը, ում սրտի զարկը բժիշկներին հաջողվել էր վերականգնել, դուրս է գրվել հիվանդանոցից
15:13
06 Նոյեմբերի 2023
Հայաստանում ծնելիության աճը շարունակվում է․ 9 ամսվա տվյալներ
Հայաստանում 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,6 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները