530.17
7.45
476.34
+19
Եղանակը Երևանում
Հայ

Բժշկի մոտ՝ առանց հերթի. Երևանի պոլիկլինիկաներում ներդրվում է էլեկտրոնային հերթագրման համակարգ (ՖՈՏՈ)

15:53
23 Սեպտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Քաղաքացիների կապը պոլիկլինիկայի հետ սկսում է տեղամասային թերապևտին, մանկաբույժին կամ ընտանեկան բժշկին այցից: 

Այդ այցերի անբաժան մասը կազմող մեծ հերթերն ու ժամանակի կորուստը շուտով անցյալում կմնան: 

Երևանի պոլիկլինիկաներում ներդրվել է հերթագրման էլեկտրոնային համակարգ, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: 

Քաղաքապետարանը ծրագիրն իրականացնում է «Արմեդ» Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորի հետ: 

«Տարիներ շարունակ պոլիկլինիկաներում եղել է խնդիր հերթերի հետ կապված և քաղաքացիների արդարացի դժգոհությունը: Էլեկտրոնային հերթագրման համակարգը ևս մեկ քայլ է մեր քաղաքացիներին էլ ավելի հասանելի և մատչելի դարձնելու պոլիկլինիկաների մատուցած ծառայությունները»,-նշում է քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը:

Հերթագրման համակարգն այսօր արդեն իսկ ներդրվել և գործում է Երևանի 13 պոլիկլինիկաներում: Ծրագիրը հնարավորություն է տալիս քաղաքացիներին տնից, աշխատավայրից կամ հարմար այլ վայրից ընդամենը հեռախոսազանգի միջոցով, չկորցնելով ավելորդ ժամանակ ու նյարդեր, հերթագրվել տարածքային թերապևտի մոտ հարմար օրը և հարմար ժամին:

Հերթագրումները կատարավում են աշխատանքային օրերին՝ ժամը 09:00-ից մինչ 17:00-ն:

Հերթագրման համար առանձնացվել են հատուկ հեռախոսահամարներ: Դրանք փակցված են բոլոր պոլիկլինիկաներում: Հերթագրվել հնարավոր է նաև այցելելով պոլիկլինիկա:

Համակարգում ներբեռնված են քաղաքացիների հիմնական տվյալները: Այցի օրը նշանակված ժամից մի քանի րոպե շուտ պետք է մոտենալ մատենավարման բաժին, որտեղ կտրամադրվի այցելության թերթիկն ու անկետան:

Գրանցումները կատարվում են այնպես, որ յուրաքանչյուր քաղաքացու տրամադրվի 15-20 րոպե ժամանակ: Բժշկի մոտ մտնելու ժամային որոշ շեղումներ, այնուամենայնիվ հնարավոր են, բայց ընդամենը մի քանի րոպե տարբերությամբ:

Հերթագրման համակարգի ներդրումը կարևոր է ոչ միայն քաղաքացիների արագ սպասարկման, այլև բժիշկների և բուժհաստատության աշխատանքն առավել կանոնակարգված դարձնելու համար:

Այժմ աշխատանքներ են տարվում նաև մյուս պոլիկլինիկաներում: Մինչև տարեվերջ ծրագիրը հասանելի կլինի քաղաքի բոլոր 24 պոլիկլինիկաներում:

«Ծրագիրը դեռ աշխատում է միայն տեղամասային թերապևտ կամ մանկաբույժ բժշկի մոտ հերթագրվելու համար: Երկրորդ փուլով նեղ մասնագետների մոտ գրանցումը ևս կիրականացվի հերթագրմամբ»,- ասում է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը:

Պոլիկլինիկաներում հերթագրումն այսուհետ պարտադիր պայման է: Առանց հերթագրվելու կարող եք այդպես էլ սպասել և չսպասարկվել: Սա չի վերաբերում, իհարկե, բուժօգնության կարիք ունեցող քաղաքացիների հրատապ դեպքերին:

Երևանի քաղաքապետարանն այժմ մշակում է առողջապահության ոլորտում բարեփոխումների նոր ծրագրեր:

«Համեմատած 2018 թվականի հետ 2020թ. առողջապահության ոլորտի բյուջեն նախատեսում ենք եռապատկել և հատկացնել ժամանակակից ու արդիական սարքավորումներ, որ մեր պոլիկլինիկաները լինեն զինված սարքավորումներով և մատուցեն բարձրորակ բուժծառայություններ»,-նկատում է Սերգեյ Հարությունյանը:–0–

 поликлиника


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:11
19 Հոկտեմբերի 2019
«Երևանը սրտումս է». տեսաշնորհավորանք Քաղաքի օրվա առթիվ (ՎԻԴԵՈ)
Տոնդ շնորհավոր, իմ Երևան։
20:14
17 Հոկտեմբերի 2019
Վանաձորում գործում են տարածաշրջանում նախադեպը չունեցող լուսաձայնային շատրվաններ (ՎԻԴԵՈ)
Վանաձորում գործում են տարածաշրջանում նախադեպը չունեցող լուսաձայնային շատրվաններ:
13:49
16 Հոկտեմբերի 2019
Էժան գնով դեպի Հռոմ, Միլան ու Բեռլին. Ryanair իռլանդական լոուքոսթերը մուտք գործեց հայկական շուկա
Էժան գնով դեպի Հռոմ, Միլան ու Բեռլին. Ryanair իռլանդական լոուքոսթերը մուտք գործեց հայկական շուկա:
15:34
14 Հոկտեմբերի 2019
Փաշինյանի մասնակցությամբ տեսահոլովակ և մանսուրյանական երաժշտություն. ինչպե՞ս է Երևանը պատրաստվում տոնին (ՎԻԴԵՈ)
Փաշինյանի մասնակցությամբ տեսահոլովակ և մանսուրյանական երաժշտություն. ինչպե՞ս է Երևանը պատրաստվում տոնին:
13:43
14 Հոկտեմբերի 2019
Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը` UNICEF-ի բարի կամքի դեսպան (ՖՈՏՈ)
Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը դարձել է UNICEF-ի բարի կամքի դեսպան։
13:06
14 Հոկտեմբերի 2019
Տաքսու վարորդներից մինչև պատահական անցորդներ. Փաշինյանը խնդրանքով դիմել է քաղաքացիներին
Տաքսու վարորդներից մինչև պատահական անցորդներ. ՀՀ վարչապետը խնդրանքով դիմել  է քաղաքացիներին:
10:35
09 Հոկտեմբերի 2019
Երաժշտական իմպրովիզ. Սերժ Թանկյանը երգել է 10–ամյա Միշայի հետ (ՎԻԴԵՈ)
Երաժշտական իմպրովիզ. Սերժ Թանկյանը երգել է 10–ամյա Միշայի հետ:
21:15
08 Հոկտեմբերի 2019
«Էրեբունի» թանգարանը կունենա նոր մասնաշենք` հագեցած նորարարական տեխնոլոգիաներով (ՎԻԴԵՈ)
Անիմացիոն ցուցադրություններ, վիրտուալ շրջագայություն. «Էրեբունի» թանգարանը կունենա նոր մասնաշենք։ Ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 1.5 մլն դոլարին համարժեք դրամ է:
20:45
04 Հոկտեմբերի 2019
ՀՀ ԶՈւ–ի 7000 ժամկետային զինծառայողի սնունդը մատակարարվում է նոր համակարգով. վարչապետի մոտ քննարկում է կազմակերպվել
Փաշինյանի խոսքով, սննդամատակարարումը պետք է դիտարկել որպես ԶՈւ–ի մարտունակության անբաժանելի մաս, և գործընթացը պետք է կազմակերպվի պատշաճ մակարդակով:
19:03
04 Հոկտեմբերի 2019
Նոր ժամանման սրահ և 5մլն դոլարի ներդրում. «Շիրակ» օդանավակայանը վերակառուցվում է (ՖՈՏՈ)
Նոր ժամանման սրահ և 5մլն դոլարի ներդրում. «Շիրակ» օդանավակայանը վերակառուցվում է:
15:42
03 Հոկտեմբերի 2019
Վանաձորում վառվող բնակարանից տանտիրոջը փրկած շտապօգնության աշխատակիցները կպարգևատրվեն. նախարար
Վանաձորում վառվող բնակարանից տանտիրոջը փրկած շտապօգնության աշխատակիցները կպարգևատրվեն:
11:53
03 Հոկտեմբերի 2019
Հայաստանում նվազագույն աշխատավարձը կբարձրանա
Հայաստանում նվազագույն աշխատավարձը կբարձրանա: