574.98
6.46
485.26
+16
Եղանակը Երևանում
Հայ

Բուհ չընդունված դիմորդները «հանդիպել են Արայիկ Հարությունյանի հետ» (ՖՈՏՈ)

17:34
04 Օգոստոսի 2020
© Լուսանկարը՝ Facebook–յան էջից

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Համացանցում օգտատեր Հայկ Բաբալյանը լուսանկարներ է տարածել, որոնցում բուհ չընդունված դիմորդներն իբր հանդիպում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ։

«Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր տեղի ունեցավ պահանջատեր դիմորդ շարժման մասնակիցների և Արայիկ Հարությունյանի հանդիպումը», – նշել է նա Facebook–յան իր էջում։

Նրա խոսքով, հանդիպումն այնքան էլ արդյունավետ չէր, պարոն Հարությունյանը բառեր չէր գտնում մեր հարցերին պատասխանելու համար. բառամթերքը թույլ չէր տալիս։

«Իսկ եթե մի փոքր ավելի լուրջ, ապա՝ սա մեր բողոքի ակցիան է ընդդեմ Արայիկ Հարությունյանի։ Մարդ՝ ով օրեր շարունակ անտեսեց մի շարք երիտասարդների, արհամարհեց դիմորդներին, անգամ չհամաձայնվեց հանդիպել մեզ հետ։ Պարոն Հարությունյան, հիասթափությունը Ձեր անձի հանդեպ հատել է բոլոր սահմանները, Դուք այլևս կործանված եք...», – նշել է նա։

Բաբալյանի որպես հետգրություն ավելացրել է. ի դեպ, այս կերպարն ենք ստացել, քանի որ սոցիալական ցանցում և բազմաթիվ լրատվական կայքերում Արայիկ Հարությունյանին ներկայացնում են հենց այսպես։

Հիշեցնենք, որ բուհերից դուրս մնացած դիմորդները բողոքում են՝ դժգոհելով քննությունների արդյունքներից ու կրթական գերատեսչության նոր մոտեցումից։

7-8 բալ ստացած դիմորդներն ընդունվել են, իսկ 16 և ավել բալ ստացած շատ դիմորդներ չեն ընդունվել, որովհետև այս տարի կարևորվել է մասնագիտությունը, և առաջնայնությունը տրվել է ոչ թե որևէ առարկայից բարձր ստացողներին, այլ տվյալ մասնագիտությունն առաջին հայտով նշածներին։

Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ընդունելության քննության արդյունքում դրական գնահատական ստացած ու բարձրագույն ուսումնական հաստատություններ չընդունված դիմորդների թիվը 223 է, որոնք հնարավորություն ունեն սեպտեմբեր ամսին հեռակա ընդունելության ժամանակ, պահպանելով իրենց գնահատականները, դիմել բուհեր:–0–



Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:08
19 Սեպտեմբերի 2020
Անկախության օրը ռազմական օդաչուները թռիչքներ կիրականացնեն Երևանի երկնքում
Անկախության օրը ռազմական օդաչուները թռիչքներ կիրականացնեն Երևանի երկնքում
12:25
16 Սեպտեմբերի 2020
«Վերադառնում եմ աշխատանքի». Տաթևիկ Ռևազյանն աշխատավայրից լուսանկար է հրապարակել դստեր հետ (ՖՈՏՈ)
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը վերադարձել է աշխատանքի ու աշխատավայրից լուսանկարներ հրապարակել դստեր հետ. ՖՈՏՈ
16:13
15 Սեպտեմբերի 2020
Հայաստանի լեռներում հազվագյուտ սև անգղ են լուսանկարել (ՖՈՏՈ)
Հայաստանի լեռներում հազվագյուտ սև անգղ են լուսանկարել. ՖՈՏՈ
14:48
14 Սեպտեմբերի 2020
Երևանում արդեն տեղադրվել է 134 վերելակ (ՖՈՏՈ)
Երևանում արդեն տեղադրվել է 134 վերելակ. ՖՈՏՈ
13:40
14 Սեպտեմբերի 2020
Առաջին անգամ առաջին դասարան. ՀՀ–ում մեկնարկեց ուսումնական տարին COVID–19–ի պայմաններում (ՖՈՏՈ)
Առաջին անգամ առաջին դասարան. ՀՀ–ում մեկնարկեց ուսումնական տարին COVID–19–ի պայմաններում. ՖՈՏՈ
11:58
11 Սեպտեմբերի 2020
Նիագարա ջրվեժը կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով (ՖՈՏՈ)
Նիագարա ջրվեժը կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով. ՖՈՏՈ
11:43
11 Սեպտեմբերի 2020
Շոգերը չեն նահանջում. Հայաստանում շոգը կմոտենա 35-ամյա ռեկորդին
Շոգերը չեն նահանջում. Հայաստանում շոգը կմոտենա 35-ամյա ռեկորդին
21:04
09 Սեպտեմբերի 2020
Ջրային հրավառություն. Երևանում կվերագործարկվեն 22 շատրվաններն ու 8 ջրավազանները (ՎԻԴԵՈ)
Ջրային հրավառություն. Երևանում կվերագործարկվեն 22 շատրվաններն ու 8 ջրավազանները. ՎԻԴԵՈ
14:35
03 Սեպտեմբերի 2020
Ցնցող ռեկորդ. Սաքունց եղբայրները գրանցվել են Գինեսի ռեկորդների գրքում` ատամներով քաշելով 4 տոննա մեքենա և 12 տոննա ավտոբուս (ՖՈՏՈ)
Ցնցող ռեկորդ. Սաքունց եղբայրները գրանցվել են Գինեսի ռեկորդների գրքում` ատամներով քաշելով 4 տոննա մեքենա և 12 տոննա ավտոբուս. ՖՈՏՈ
11:47
27 Օգոստոսի 2020
Փաշինյան. կորոնավիրուսի դեպքերի նվազման միտումը, որ կանգ էր առել, կարծես թե նորից սկսում է շարունակվել (ՎԻԴԵՈ)
Փաշինյանն այսօր հայտնեց, որ կորոնավիրուսի դեպքերի նվազման միտումը, որ կանգ էր առել, կարծես թե նորից սկսում է շարունակվել. ՎԻԴԵՈ
12:58
24 Օգոստոսի 2020
Հեծանվով դեպի Խնձորուտ. համայնքում նոր արշավուղի է կառուցվել
Հեծանվով դեպի Խնձորուտ. համայնքում նոր արշավուղի է կառուցվել