416.73
4.22
388.6
+16
Եղանակը Երևանում
Հայ

Ծառայությունից ազատելու համար պահանջել է 3000 դոլար. ՊՆ աշխտակից է բերման ենթարկվել կաշառք վերցնելու համար (ՎԻԴԵՈ)

10:08
26 Ապրիլի 2021
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչության աշխատակիցները հետևողական պայքար տանելով կոռուպցիոն երևույթների դեմ, համագործակցելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի աշխատակիցների հետ` բացահայտել են ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակցի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք պահանջելու և ստանալու դեպք՝ զինապարտ քաղաքացուն ծառայության հետ անհամատեղելի առողջական խնդիրների բացակայության պայմաններում պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու համար:

Загружается новость ... "Лево"

Այսպես. քաղաքացի Ռ.Կ-ն երկու անգամ ստանալով պարտադիր զինվորական զորակոչից տարկետման իրավունք, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում, վերջին` երրորդ անգամ, 2021 թվականի ձմռանը բժշկական զննությունն առանց խնդիրների անցնելու, այն է` ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ ամրագրված հիվանդությունների ցանկում սահմանված մտացածին հիվանդություն ձևակերպելու արդյունքում պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու և պահեստազորում հաշվառվելու նպատակով, դիմել է իր ազգականի ծանոթին՝ ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակից հանդիսացող Խ.Դ-ին, ով խոստացել է իր լիազորությունների շրջանակներում լուծում տալ նշված հարցին, իսկ կատարված ապօրինի գործողությունների համար որպես կաշառք պահանջել է առանձնապես խոշոր չափերի՝ 1.574.940 ՀՀ դրամին համարժեք 3000 ԱՄՆ դոլար գումար:

Կաշառք տվողի և կաշառք ստացողի միջև կաշառքի շուրջ համաձայնության գալուց հետո Խ.Դ-ն իրականացրել է իր լիազորություններից բխող ակնհայտ ապօրինի գործողություններ, ինչի արդյունքում ռազմական դրության պայմաններում Ռ.Կ-ն ազատվել է ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից՝ այդ ծառայությունից ազատվելու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում, որից հետո այլ անձի օժանդակությամբ ձեռնամուխ է եղել 3000 ԱՄՆ դոլարը ՀՀ բանկերից ձեռք բերելու և պաշտոնատար անձին տալու խոստման իրականացմանը:

«Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռնարկված քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2021 թվականի ապրիլի 20-ին, ժամը՝ 23:30-ին, Ռ.Կ-ի կողմից, այլ անձի միջոցով կաշառքի առարկա 3000 ԱՄՆ դոլար գումարը պաշտոնատար անձին տալուց հետո հայտնաբերվել և բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ տարածքային ստորաբաժանում», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Քրեական գործով կատարված քննչական ու դատավարական մեծածավալ գործողությունների, կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է կաշառքի առարկա 3000 ԱՄՆ դոլարը, պարզվել են կատարված հանցագործությանը առնչություն ունեցած անձանց ինքնությունները, ովքեր բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ Սյունիքի մարզային վարչություն ու ձերբակալվել և որպես կասկածյալ հարցաքննությունների ժամանակ տվել են խոստովանական ցուցմունքներ:

Ձեռնարկվում են համալիր միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցանք կատարած անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց արարքներին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ հանրային կառավարման տարբեր ոլորտներում առկա կոռուպցիոն դրսևորումները բացահայտելու, դրանք իսպառ բացառելու գործելաոճը կրելու է շարունակական բնույթ, այդ կապակցությամբ ցուցաբերվելու է առավել անհանդուրժողական մոտեցում:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:07
16 Ապրիլի 2024
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել (ՎԻԴԵՈ)
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել. ՎԻԴԵՈ
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
19:11
13 Փետրվարի 2024
Հայաստանը նշում է Տյառնընդառաջը կամ Տիրոջ ընծայման օրը
Տերունի այս տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին
17:35
12 Փետրվարի 2024
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է (ՖՈՏՈ)
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է. ՖՈՏՈ
21:35
06 Փետրվարի 2024
Բացառիկ ձմեռ․ Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի (ՖՈՏՈ)
Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի․ ՖՈՏՈ
12:26
06 Դեկտեմբերի 2023
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում (ՖՈՏՈ)
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում․ ՖՈՏՈ
14:13
05 Դեկտեմբերի 2023
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով (ՖՈՏՈ)
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակ տղաներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով․ ՖՈՏՈ
10:29
24 Նոյեմբերի 2023
Գորիսը շուտով երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա (ՖՈՏՈ)
Գորիսը երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա․ ՖՈՏՈ
11:39
09 Նոյեմբերի 2023
Սրտի զարկը վերականգնված զինծառայող Նարեկ Պողոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Զինծառայող Նարեկ Պողոսյանը, ում սրտի զարկը բժիշկներին հաջողվել էր վերականգնել, դուրս է գրվել հիվանդանոցից
15:13
06 Նոյեմբերի 2023
Հայաստանում ծնելիության աճը շարունակվում է․ 9 ամսվա տվյալներ
Հայաստանում 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,6 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները