ԵՐԵՎԱՆ, 26 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ կորոնավիրուսով վարակված պացիենտների վիճակին։
«Այս պահին ունենք կորոնավիրուսի 290 ախտորոշված դեպք, երկու պացիենտի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, նրանցից մեկը ԱՄՆ քաղաքացի է, այսինքն ազգությամբ հայ չէ. մյուսը ՀՀ քաղաքացի է, վիճակը ծանր է», – ասաց ՀՀ վարչապետը։
Նրա խոսքով, երկուսն էլ գտնվում են տարիքային բարձր խմբում՝ 75-ից բարձր տարիք ունեն, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
«Այս ընթացքում ունեցել ենք 18 առողջացած: Մոտ 100 քաղաքացիներ մեկուսացված ռեժիմից դուրս են եկել: Նրանց մոտ ախտորոշումը բացասական է եղել, չեն էլ հիվանդացել: Այսօր էլ սպասում ենք առողջացման եւ ապամեկուսացման դեպքերի»,-ասաց Փաշինյանը:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում