555.06
6.72
478.42
+21
Եղանակը Երևանում
Հայ

Չինաստան` առանց վիզայի. ՀՀ-ի և Չինաստանի միջև վիզային ռեժիմը կվերանա

14:14
23 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։ 

Դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վավեր սովորական անձնագրեր կրող քաղաքացիներն ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից իրենց մուտք գործելու ամսաթվից՝ մինչև 90 օր ժամկետով՝ 180 օրվա ընթացքում: 

ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագծում նշվում է, որ 2018 թվականի հունվար-հոկտեմբերին Չինաստանից Հայաստան է այցելել 8430 քաղաքացի, մեկնել՝ 8450 քաղաքացի: 

«Հայաստանը հետաքրքրված է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրով, և Չինաստանի ղեկավարությունը նույնպես հետաքրքրված է, որ Հայաստանն այս ծրագրին հնարավորինս ինտենսիվ մասնակցի։ Այդ առումով ունենք կոնկրետ պայմանավորվածություններ: Հիմա ժամանակն է այդ կոնկրետ պայմանավորվածությունների իրագործման մասին մտածել», – նշեց ՀՀ վարչապետը` հավելելով, որ Չինաստանի ղեկավարությունն ամենաբարձր մակարդակով հավաստիացրել է, որ իրենք շահագրգռված են չինական շուկան հայկական ապրանքների համար հասանելի դարձնելու հարցում, այդ թվում՝ գինիների, ալկոհոլային խմիչքների, սննդի և այլ ապրանքների։ 

«Այսինքն՝ կա պատրաստակամություն և քաղաքական կամք կա: Որևէ կասկած չկա, ես վստահեցնում եմ, որ Չինաստանի շուկան մեր ապրանքների համար բաց է, և մեր գործարարները կարող են զբաղվել դրանով: Միակ խնդիրն այն է, որ կան որոշակի ստանդարտներ, և մեր գործարարները պետք է կարողանան համապատասխանել այդ ստանդարտներին», – ընդգծեց ՀՀ վարչապետը 

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Չինաստանի հետ հարաբերությունները վերջին տարիների ընթացքում ունեցել են կայուն վերընթաց, զարգացման դինամիկա քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում։ 

«Կողմերը շահագրգիռ են տարբեր ոլորտներում գործակցությունը շարունակ խորացնելու հարցում, այդ թվում՝ միջանձնային շփումների և զբոսաշրջության խթանման միջոցով: Հայաստանը և Չինաստանը հաջողությամբ գործակցում են միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Չինաստանը հավասարակշռված դիրքորոշում է ցուցաբերում ՀՀ շահերին առնչվող հարցերի կապակցությամբ», - ասվում է նախագծում:–0–

Partners News
Partners News
Թեմատիկ նյութեր
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:08
22 Սեպտեմբերի 2021
Երևանը շուտով ժամանակակից հանրային սքեյթ-պարկ կունենա (ՎԻԴԵՈ)
Երևանը շուտով ժամանակակից հանրային սքեյթ-պարկ կունենա.ՎԻԴԵՈ
12:20
17 Սեպտեմբերի 2021
Երևանում քաղցկեղով հիվանդ 36–ամյա կինը առողջ տղա է լույս աշխարհ բերել (ՖՈՏՈ)
Հրաշքներ լինում են. Երևանում քաղցկեղով հիվանդ 36–ամյա կինը առողջ տղա է լույս աշխարհ բերել.ՖՈՏՈ
15:44
01 Սեպտեմբերի 2021
«Նովոստի–Արմենիա»-ն ներկայացնում է նոր Travel show Հայաստանի մասին (ՎԻԴԵՈ)
«Նովոստի–Արմենիա»–ի YouTube–յան ալիքում կայացել է նոր Travel show–ի պրեմիերան, որը կոչվում է «Չեմ ուզում տուն գալ», այս անգամ ձեզ հետ բացահայտում ենք չքնաղ Լոռին.ՎԻԴԵՈ
13:30
31 Օգոստոսի 2021
Ժպիտն ու արցունքները միահյուսվում են. Երևանում առաջին դասարանցիներն առաջին անգամ մուտք գործեցին գիտելիքի աշխարհ (ՖՈՏՈ)
Ժպիտն ու արցունքները միահյուսվում են. Երևանում առաջին դասարանցիներն առաջին անգամ մուտք գործեցին գիտելիքի աշխարհ.ՖՈՏՈ
12:32
24 Օգոստոսի 2021
Պուտինի հրամանով հայտնի սրտաբան–վիրաբույժ Բագրատ Ալեքյանը պարգևատրվել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով
Պուտինը հայտնի սրտաբան–վիրաբույժ Բագրատ Ալեքյանին պարգևատրել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով
11:54
16 Օգոստոսի 2021
Հայաստանի դպրոցականների թիմն արժանացել է բրոնզե մեդալի Աշխարհագրության միջազգային օլիմպիադայում
Հայաստանի դպրոցականների թիմն արժանացել է  Աշխարհագրության միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալի, օլիմպիադային մասնակցել է 179 աշակերտ 46 երկրից
19:37
11 Օգոստոսի 2021
Հայաստանը` զբոսաշրջիկների աչքերով (ՖՈՏՈ)
Ընտրել ենք Instagram–ում զբոսաշրջիկների կողմից հրապարակված 5 լուսանկար, որոնք ներկայացնում են հայոց հողի բնության և ճարտարապետության գեղեցկությունը.ՖՈՏՈ
19:37
09 Օգոստոսի 2021
Հայաստանի թոփ 10 ամենահետաքրքիր կադրերը Instagram-ից (ՖՈՏՈ)
Ընտրել ենք Հայաստանի բնական գեղեցկությունը ներկայացնող 10 լուսանկար, որոնց շնորհիվ կարելի է առանց տնից դուս գալու այցելել մեր լեռնային երկրի տարբեր վայրեր.ՖՈՏՈ
12:18
05 Օգոստոսի 2021
Առաջիկայում Երևանում կլինի մոտ 16-17 նոր ավտոբուսային երթուղի, պարկը կհամալրվի 211 նոր ավտոբուսներով
Առաջիկայում Երևանում կլինի մոտ 16-17 նոր ավտոբուսային երթուղի, վճարելու ենք քարտերով
12:37
04 Օգոստոսի 2021
Երևանում բարեհաջող վիրահատվել է բնածին ծանր արատ ունեցող նորածին.մայրը հղիության ընթացքում երկու անգամ հիվանդացել է Covid-19-ով
Երևանում բարեհաջող վիրահատվել է բնածին ծանր արատ ունեցող նորածին.մայրը հղիության ընթացքում երկու անգամ հիվանդացել է Covid-19-ով
11:19
03 Օգոստոսի 2021
Հրաշք ծնունդ. Երևանում եռյակ է լույս աշխարհ եկել` 3 տղա (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հրաշք ծնունդ. Երևանում եռյակ է լույս աշխարհ եկել` 3 տղա.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
14:34
29 Հուլիսի 2021
Ապարանում նոր լեռնադահուկային համալիր կկառուցվի` ճոպանուղով, արհեստական ձնագոյացմամբ
Ապարանում նոր լեռնադահուկային համալիր կկառուցվի` ճոպանուղով, արհեստական ձնագոյացմամբ. ներդրումները կկազմեն մոտ 30մլրդ դրամ