Չորեքշաբթի` նոյեմբերի 20–ի առավել ուշագրավ նորությունները
08:00
21 Նոյեմբերի 2019
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` նոյեմբերի 20–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։
«Մանկական Եվրատեսիլ 2019» մրցույթում Հայաստանը ներկայացնող Կարինա Իգնատյանն առաջին փորձն է անցկացրել Լեհաստանում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով նախօրեին ժամանել է Իտալիայի Հանրապետություն: Վարչապետի այցը մեկնարկել է Իտալիայի Վենետիկ քաղաքից. Նիկոլ Փաշինյանն այցելել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզի, որտեղ տեղակայված է Մխիթարյան միաբանությունը՝ շուրջ երեքդարյա պատմություն ունեցող հայկական կրոնական ու մշակութային կազմակերպությունը։
Ադրբեջանցի վիդեոբլոգերը ներխուժել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Միլանի հայ համայնքի հանդիպման ժամանակ ու սկանդալ է հրահրել։ Նրան փորձում էին դուրս հրավիրել հայկական եկեղեցուց, սակայն նա բղավում էր «Հայաստանի կողմից ադրբեջանցիների ցեղասպանության մասին», ինչպես նաև նշում, որ ցանկանում է վերադառնալ Ղարաբաղ։ Նա նաև Փաշինյանից պահանջում էր անձնական անվտանգության երաշխիքներ, որոնք ստացավ։–0–
Հայաստանում 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,6 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները