418.04
4.21
392.6
+13
Եղանակը Երևանում
Հայ

Դա իմ որդու և Աստծո տված պարգևն է. զոհված զինծառայողի մայրը զույգ երեխաների է սպասում

13:48
10 Հունվարի 2022

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի./Նովոստի–Արմենիա/.  44-օրյա պատերազմում զոհված 19-ամյա Լևոնի մայրը սպասում է զույգ երեխաների լույս աշխարհ գալուն: Այս մասին «Նոր Հայաստան» ՀԸ հետ զրույցում պատմել է զոհված զինծառայողի մայրը:

Փոքրիկների սեռն ընտանիքում չեն կարևորում, նշում են, որ սեռերը գիտեն միայն զոհված Լևոնն ու Աստված:

«Դա իմ որդու և Աստծո տված պարգևն է, որ այդքան սթրեսային ու ծանր վիճակից կարողանամ դուրս գալ: Ես շատ շնորհակալ եմ իմ բժշկուհուն, որ ինձ այդքան ապրելու ու պայքարելու ուժ տվեց» ,- ասում է զոհված զինծառայողի մայր Նելլի Կարգամանյանը:

Բալիկներ ունենալու որշում կայացնելն անասելի բարդ է տրվել, բայց ապրեցնելու ցանկությունն ու չկոտրվելու մղումն ավելի ուժեղ են գտնվել:

«Տղաս երազիս էր եկել, ինձ երկու ցուլիկ էր բերել, ասացի Լևոն ջան մեր տունը փոքր է, որ էս ցուլիկները բերել ես ո՞նց պահեմ: Ասաց մամ ջան ցուլիկներին լավ կպահես: Արթնացա ամուսնուս ասացի էսպիսի երազ եմ տեսել, ու այդ մի երազի շնորհիվ ես հասկացա, որ պիտի ապրեմ ու ապրեցնեմ իմ զավակներին: Այդ երազով սկսեցի քիչ-քիչ պայքարել ու ստացվեց», - նշում է զոհված զինծառայողի մայրը:

Տիկին Նելլին արցունքների միջից ժպտում է, խոսում ապագայի մասին: Լևոնն անցյալում չէ, և չի թողնելու, որ երբևէ լինի: Որդին հերոս է, եթե նրա մասին խոսում են, ապա նա ապրում է ու կապրի:

«Ես մի քանի օր չէի գնացել Եռաբլուր, հետո գնացի, տեսնեմ ծաղիկները թոռոմած, շիրիմին փոշին դրված, և այդ պահին ես խոստացա իմ որդուն, որ չեմ կոտրվի, ուժեղ պիտի լինեմ, որ իմ որդու անունը միշտ բարձրաձայնեմ, խնամեմ իր շիրիմը և օգնեմ այն հերոս մայրերին, ովքեր ամեն օր Եռաբլուրում են»,- ասում է տիկին Նելլին:

Տիկին Նելլին խոսում է որդեկորույս մայրերի մասին, որոնց հետ վիշտն է մտերմացրել: Նշում է, որ իրար ուժ են տալիս ու իրենք իրենց կենսակերպով պետք է ապրեցնեն իրենց որդիներին, պետք է ցույց տան, որ չեն կոտրվելու:

«Մի կին թմբի վրա լաց էր լինում, այդ պահին չգիտեմ իմ մեջ ինչ մտավ, որ պիտի այդ կնոջն օգնեմ, բարձրացնեմ թմբի վրայից: Ուժ գտա իմ մեջ ու օգնեցի, որովհետև այսօր մենք հերոս մայրերով ենք իրար ուժ տալիս, ու բոլորին ասում եմ, որ պիտի ուժեղ լինենք, պայքարենք, որ չմտածեն, թե հայը կոտրվեց»,- ասում է տիկին Նելլին:

Մայրը պատմում է Լևոնի մանկության, անցած ճանապարհի, երազանքների, նպատակների ու ցանկությունների մասին: Հումորով էր, ընկերասեր ու պայքարող, պատերազմը Լևոնից չի խլել նրա ոչ մի գիծ, այդպիսին ապրել է, այդպիսին կռվել ու այդպսին էլ զոհվել:

«Ասացի Լևոն ջան գնանք գրենք, որ 6 ամիս ուշ մեկնես ծառայության, ասաց չէ մամ ջան, ես պիտի գնամ, ծառայեմ, ծառայությունից հետո կգամ, կշարունակեմ ուսումս: Ես զինվորական խոհարար էի աշխատում, ու ինքն ասում էր, որ դու կրել ես զինվորական համազգեստ, հայրս, հորեղբայրս 90-ականներին կռվող են եղել, ես էլ պիտի գնամ: Ինքը չգիտեմ՝ ինչի միշտ սիրել ա այդ զինվորական կյանքը: Միշտ իր հայրիկին ասում էր՝ պապ  ինձ զինվոր կառնես: Շատ էր սիրում զինվորական պարագաները՝ մեքենաները, շորերը, զենքերը, շատ-շատ էր սիրում», - ասում է  մայրը:

Պատմում է նաև որդու հետ վերջին հեռախոսազրույցի մասին: Հիշում ասված ու չասված խոսքեր, խոսքեր, որոնք Լևոնը չասաց, ասացին նրա ընկերները, հրամանատարներն ու ուղղակի պատերազմում Լևոնի կռիվը տեսածները:

«Ամսի 8-ն էր ինքը զանգեց ինձ, այնքան ուրախ ձայնով ասաց՝ մերս ես փրկվել եմ: Սեպտեմբերի 29-ին նահանջ հրաման են տվել ու մինչև հոկտեմբերի 8-ը ընկել է շրջափակման մեջ: Շրջափակումից ճեղքել են ու հասել Ալաշա, ու ասում էր՝ մամ ջան ամեն ինչ լավ ա, նորմալա: Ես իրեն հարցնում էի, ասում էի՝ Լևոն ջան որտե՞ղ ես, տեղդ ասա, ասում էր՝ մամ չեմ կարա ասեմ, բայց ինքը շատ ուրախ ձայնով էր խոսում, որ չէիր ասի, թե ինքն էնտեղ տանջանքների միջով էր անցնում», - պատմում է տիկին Նելլին:

Ասում է, որ հոկտեմբերի 8-13-ը խոսել է որդու հետ: 13-ին տղան ասել է, որ զենքն է մաքրում, քանի որ հրաման կար, նորից Մատաղիսի մարտական դիրքը պիտի պաշտպանեին:

«Ես ասացի՝ Լևոն ջան չես կարող չգնալ, ասաց՝ մամ ի՞նչ ես խոսում ու ամսի 14-ին այդ դեպքը տեղի ունեցավ: Ինձ ծնողներից մեկը զանգեց, հարցրեց Լևոնից ինչ նորություն կա: Ու ես այդ գիշեր շատ անհանգիստ երազներ էի տեսել, Լևոնի լացի ձայն էի լսում, ինձ էր կանչում, չէի կարողանում քնել, ահավոր հոգեվիճակում էի»,-պատմում է մայրը:

Հիշողություններ ու չապրած տարիներ, տարիներ, որոնք տիկին Նելլին որոշել է նվիրել ապրեցնելու ու իր ապագա զավակներին:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:07
16 Ապրիլի 2024
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել (ՎԻԴԵՈ)
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել. ՎԻԴԵՈ
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
19:11
13 Փետրվարի 2024
Հայաստանը նշում է Տյառնընդառաջը կամ Տիրոջ ընծայման օրը
Տերունի այս տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին
17:35
12 Փետրվարի 2024
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է (ՖՈՏՈ)
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է. ՖՈՏՈ
21:35
06 Փետրվարի 2024
Բացառիկ ձմեռ․ Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի (ՖՈՏՈ)
Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի․ ՖՈՏՈ
12:26
06 Դեկտեմբերի 2023
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում (ՖՈՏՈ)
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում․ ՖՈՏՈ
14:13
05 Դեկտեմբերի 2023
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով (ՖՈՏՈ)
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակ տղաներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով․ ՖՈՏՈ
10:29
24 Նոյեմբերի 2023
Գորիսը շուտով երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա (ՖՈՏՈ)
Գորիսը երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա․ ՖՈՏՈ
11:39
09 Նոյեմբերի 2023
Սրտի զարկը վերականգնված զինծառայող Նարեկ Պողոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Զինծառայող Նարեկ Պողոսյանը, ում սրտի զարկը բժիշկներին հաջողվել էր վերականգնել, դուրս է գրվել հիվանդանոցից
15:13
06 Նոյեմբերի 2023
Հայաստանում ծնելիության աճը շարունակվում է․ 9 ամսվա տվյալներ
Հայաստանում 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,6 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները