418.04
4.21
392.6
+12
Եղանակը Երևանում
Հայ

Դեպի տոնածառ տանող կամուրջ և սուրբծննդյան տոնավաճառ. Երևանում ամանորյա աննախադեպ միջոցառումներ են սպասվում (ՖՈՏՈ)

11:17
06 Դեկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ամանորն ու Սուրբ Ծնունդը Երևանում դիմավորել ցանկացողներին սպասում է հետաքրքիր ծրագիր, որը Երևանի քաղաքապետարանն իրականացնում է կառավարության աջակցությամբ։ Արդեն սկսել է նախապատրաստական աշխատանքները:

Տոնական գլխավոր միջոցառումների կազմակեպման ու անցկացման, քաղաքի ձևավորման և տեխնիկական մի շարք այլ հարցերի շուրջ քաղաքապետարանում հրավիրվել է աշխատանքային քննարկում, նշվում է Երևանի քաղաքապետարանի Facebook–յան էջում:

Հանդիպումը վարել են քաղաքապետի տեղակալներ Տիգրան Վիրաբյանն ու Սերգեյ Հարությունյանը: Քննարկմանը մասնակցել են քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ:

«Գիտեք, որ այս տարի պետական բյուջեից բավական միջոցներ են հատկացվել Ամանորի միջոցառումների կազմակերպման համար: Սպասվում է հետաքրքիր ծրագիր: Այս օրերին ակտիվ ընթանում են նախապատրաստական աշխատանքներ, որոնք պետք է ժամանակին ավարտենք: Այս տարի սպասվում է նաև զբոսաշրջիկների զգալի հոսք»,-նշել է Տիգրան Վիրաբյանը:

Հաշվի առնելով, որ հիմնական միջոցառումները կլինեն Հանրապետության հրապարակում, քննարկվել են դեպի տոնածառ տանող կամրջի, Սուրբ ծննդյան տոնավաճառի տաղավարների, շատրվանների հատվածում նոր ձևավորումների տեղադրման և անհրաժեշտ կոմունիկացիաների ապահովման վերաբերյալ մի շարք հարցեր: Կամրջի մոնտաժման ընթացքում կլինեն երթևեկության որոշակի փոփոխություններ, որի մասին հանրությունը լրացուցիչ կիրազեկվի:

«Միջոցառումներն այս տարի իրենց ձևաչափով լինելու են աննախադեպ: Սա բավական մեծ և պատասխանատու գործ է: Ծրագիրն իրականացվելու է մի շարք գերատեսչությունների համատեղ ուժերով: Այստեղ մեծ անելիք ունենք նաև մասնավոր հատվածի հետ»,- ընդգծել է Սերգեյ Հարությունյանը:

Միջոցառումների օրերին համապատասխան հատվածներում ոստիկանության, շտապբուժօգնության և համապատասխան այլ ծառայությունները կսահմանեն հերթապահություն:–0–

Ереван Новый год

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:07
16 Ապրիլի 2024
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել (ՎԻԴԵՈ)
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել. ՎԻԴԵՈ
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
19:11
13 Փետրվարի 2024
Հայաստանը նշում է Տյառնընդառաջը կամ Տիրոջ ընծայման օրը
Տերունի այս տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին
17:35
12 Փետրվարի 2024
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է (ՖՈՏՈ)
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է. ՖՈՏՈ
21:35
06 Փետրվարի 2024
Բացառիկ ձմեռ․ Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի (ՖՈՏՈ)
Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի․ ՖՈՏՈ
12:26
06 Դեկտեմբերի 2023
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում (ՖՈՏՈ)
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում․ ՖՈՏՈ
14:13
05 Դեկտեմբերի 2023
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով (ՖՈՏՈ)
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակ տղաներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով․ ՖՈՏՈ
10:29
24 Նոյեմբերի 2023
Գորիսը շուտով երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա (ՖՈՏՈ)
Գորիսը երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա․ ՖՈՏՈ
11:39
09 Նոյեմբերի 2023
Սրտի զարկը վերականգնված զինծառայող Նարեկ Պողոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Զինծառայող Նարեկ Պողոսյանը, ում սրտի զարկը բժիշկներին հաջողվել էր վերականգնել, դուրս է գրվել հիվանդանոցից
15:13
06 Նոյեմբերի 2023
Հայաստանում ծնելիության աճը շարունակվում է․ 9 ամսվա տվյալներ
Հայաստանում 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,6 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները