ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Երեկ «Ազատություն» ռադիոկայանի ռեպորտաժներից մեկում երևում էր առանց դիմակի մի քաղաքացի, որին ոստիկանները կանգնեցնում են, նա ցույց է տալիս ինչ-որ փաստաթուղթ և հեռանում։
Загружается новость ... "Лево"
Իրավիճակը պարզաբանում է ՀՀ ոստիկանությունը
«Պարզաբանում ենք, որ քաղաքացին ոստիկաններին է ներկայացրել առողջական խնդրով պայմանավորված` դիմակ չկրելու պատճառ, ինչը նշված է եղել զինգրքույկում», – նշվում է ոստիկանության պարզաբանման մեջ։
Հայաստանում հունիսի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 14669 դեպք, որոնցից 5446-ն` առողջացած, 245-ը` մահվան ելքով։–0–