418.04
4.21
392.6
+13
Եղանակը Երևանում
Հայ

Եկել է ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրման համակարգի ներդրման ժամանակը. վարչապետ (ՎԻԴԵՈ)

20:40
30 Մայիսի 2020
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են համապատասխան պետական գերատեսչությունների ղեկավարները, Ազգային ժողովի շահագրգիռ հանձնաժողովների ներկայացուցիչ պատգամավորներ, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը:

Թեմայի առնչությամբ վարչապետ Փաշինյանը նշել է. «Հարգելի գործընկերներ, մենք հավաքվել ենք քննարկելու Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման մեր օրակարգը և ժամանակացույցը: Ընթացքի մեջ են նաև մի շարք կարևոր օրենսդրական նախաձեռնություններ, որոնք էական փոփոխություններ են բերելու մեր հարկային համակարգում և ընդհանրապես եկամուտների հայտարարագրման ոլորտում: Ես ուզում եմ՝ մենք արձանագրենք, թե ինչի համար են այս փոփոխություններն արվում և ինչ նպատակի են ծառայելու:

Ըստ էության՝ այս փոփոխություններն արվում են մեր պետության՝ Հայաստանի Հանրապետության պոտենցիալը մեծացնելու համար, և այս համակարգերով էականորեն փոփոխության պետք է ենթարկվեն քաղաքացի-պետություն հարաբերությունները: Եվ ես կարծում եմ, որ այս նախաձեռնություններով ընդհանուր առմամբ պետք է փոփոխության ենթարկվեն, կրկին ուզում եմ ընդգծել, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի վերաբերյալ մեր ընկալումները և պատկերացումները: Ըստ էության՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն այն համախառն գումարն է, մեր ազգային պետական այն գրպանն է, որտեղ կուտակվում են և որից ծախսվում են միջոցներ: Եվ երբ ամեն առիթով, հասկանալիորեն և արդարացի կերպով բարձրացվում են տարաբնույթ տնտեսական, սոցիալական, ենթակառուցվածքային հարցեր, մենք բոլորս պետք է արձանագրենք, որ այդ հարցերի լուծման ժամանակը, արագությունը, որակը կախված են նրանից, թե մեր հանրապետությունը և պետությունն ինչպիսի պոտենցիալ ունի, ինչպիսի հարաբերությունների մեջ են գտնվում քաղաքացիները և կառավարությունը, և ինչպիսի թափանցիկությամբ են աշխատում կառավարությունը և քաղաքացիները:

Մենք գիտենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն արդարացի կերպով երկար տարիներ Հայաստանի կառավարությունից պահանջել են և շարունակում են պահանջել թափանցիկություն: Ես կարծում եմ, որ մեր կառավարությունն այս առումով շատ թափանցիկ է, առավել թափանցիկ է, քան Հայաստանի որևէ կառավարություն եղել է, բայց մենք կառավարության գործունեության այս թափանցիկության պրոցեսում շարունակելու ենք առաջ գնալ: Մյուս կողմից՝ կարծում եմ, որ, ի վերջո, թափանցիկությունը պետք է դառնա ազգային մտածելակերպ և մենթալիտետ, որովհետև, ի վերջո, կառավարության անդամներն այդ կարգավիճակում հայտնվում են ոչ ի ծնե: Նրանք քաղաքացի են և քաղաքացիական կյանքում արդեն թափանցիկության կանոնների որդեգրումը պետք է մեզ բոլորիս օգնի, որ հետագա կյանքում, անկախ նրանից՝ ինչ կարգավիճակ կունենանք և ինչ կարգավիճակում կաշխատենք, այդ թափանցիկությունը դառնա ուղղակի սովորական:

Այնպես որ, կարծում եմ՝ շատ կարևոր է, որ մենք ունենանք քաղաքական կամք՝ այս բոլոր փոփոխությունները հետևողականորեն կյանքի կոչելու համար: Տվյալ ժամանակաշրջանում 2 սկզբունքային փոփոխություն կա. դրանցից մեկը գույքահարկի համակարգում մեր առաջարկած նոր համակարգն է, և երկրորդը՝ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրումը: Ընդ որում՝ այս համակարգի կարևորությունն ու անհրաժեշտությունը մենք արձանագրեցինք մեր հակաճգնաժամային ծրագրերի իրականացման համատեքստում, երբ բախվեցինք այն իրավիճակին, որ երբեմն հնարավոր չի լինում որոշել, ի վերջո՝ ով է սոցիալապես անապահով, և ով է սոցիալապես ապահով, ով է, որ ունի ռեալ՝ պետական 60000 դրամ կամ 100000 դրամ աջակցության կարիքը, ով է, որ չունի այդ կարիքը: Եվ մենք ակնհայտորեն բախվել ենք իրավիճակների, երբ մարդիկ, ովքեր ակնհայտորեն չունեին այդ աջակցության կարիքը, ստացել են դա, և մարդիկ, ովքեր ունեին այդ աջակցության կարիքը, չեն ստացել:

Եվ մենք արձանագրեցինք՝ եթե ունենայինք եկամուտների համընդհանուր հայտարարագրման մեխանիզմ, ըստ էության, շատ չէինք տանջվի այս թեմայի վրա, և մեզ համար աջակցություն ունեցող մեր քաղաքացիների պատկերը պարզ կլիներ ընդամենը 1-2 համակարգչային գործողություն կատարելու արդյունքում: Ընդ որում՝ այդ պատկերը կունենայինք անուն-ազգանուն, հեռախոսի համար, հասցեով, ինչը կհեշտացներ նաև այդ օգնությունը տեղ հասցնելը, որովհետև եկեք արձանագրենք, որ մենք նույնիսկ մի քանի ծրագրերով ուղղակի շաբաթներ ենք ծախսել, որպեսզի գտնենք այն մարդկանց, ում այդ գումարը պետք է տանք։ Սա, իր հերթին, բերել է լրացուցիչ բարդությունների, առավել ևս որ մենք, ինչպես ասացի, համոզված չենք, որ գտել ենք հենց այն մարդկանց, ում պետք է գտնեինք, մի շարք դեպքերում չենք գտել այն մարդկանց, ում լավ կլիներ, որ գտնեինք: Այնպես որ, իսկապես եկել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման ժամանակը: Այսպիսի բարեփոխումներ անելու համար շատ լուրջ քաղաքական կամք է պետք, և մենք ունենք այդ քաղաքական կամքը»:

Հաջորդիվ ներկայացվել է Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ընդհանուր նկարագիրը: Անդրադարձ է եղել հայեցակարգի ներդրման նպատակներին, առաջարկվող ժամանակացույցին, հաշվետվողականության ու վերահսկողության մեթոդաբանությանը, հարկաբյուջետային ազդեցությանը:

Ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի շրջանակում քննարկվել են ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրման գործընթացի կազմակերպման մեխանիզմներին, անհրաժեշտ օրենսդրական գործիքակազմին, շահառուների տարբեր խմբերի հայտարարագրման առանձնահատկություններին, անհատական հայտարարագրման մշակույթի ձևավորմանը, համատարած հայտարարագրման ազդեցության գնահատմանը, համակարգի ներդրման շուրջ քննարկումների անցկացմանը վերաբերող և այլ հարցեր: Ներկայացվել են մի շարք դիտարկումներ և առաջարկություններ:

Վարչապետը ևս մեկ անգամ նկատել է՝ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրումը պետականամետ մտածելակերպ և դրան համարժեք հանրային վարքագիծ ձևավորելուն միտված բարեփոխում է: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին՝ շարունակել համատեղ քննարկումները, ինտենսիվ աշխատել խորհրդարանական գործընկերների հետ՝ համակարգի արդյունավետ ներդրման և գործարկման փոխհամաձայնեցված մոտեցումներ ձևավորելու ուղղությամբ:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:07
16 Ապրիլի 2024
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել (ՎԻԴԵՈ)
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել. ՎԻԴԵՈ
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
19:11
13 Փետրվարի 2024
Հայաստանը նշում է Տյառնընդառաջը կամ Տիրոջ ընծայման օրը
Տերունի այս տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին
17:35
12 Փետրվարի 2024
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է (ՖՈՏՈ)
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է. ՖՈՏՈ
21:35
06 Փետրվարի 2024
Բացառիկ ձմեռ․ Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի (ՖՈՏՈ)
Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի․ ՖՈՏՈ
12:26
06 Դեկտեմբերի 2023
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում (ՖՈՏՈ)
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում․ ՖՈՏՈ
14:13
05 Դեկտեմբերի 2023
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով (ՖՈՏՈ)
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակ տղաներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով․ ՖՈՏՈ
10:29
24 Նոյեմբերի 2023
Գորիսը շուտով երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա (ՖՈՏՈ)
Գորիսը երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա․ ՖՈՏՈ
11:39
09 Նոյեմբերի 2023
Սրտի զարկը վերականգնված զինծառայող Նարեկ Պողոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Զինծառայող Նարեկ Պողոսյանը, ում սրտի զարկը բժիշկներին հաջողվել էր վերականգնել, դուրս է գրվել հիվանդանոցից
15:13
06 Նոյեմբերի 2023
Հայաստանում ծնելիության աճը շարունակվում է․ 9 ամսվա տվյալներ
Հայաստանում 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,6 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները