419.98
4.2
395.24
+11
Եղանակը Երևանում
Հայ

Ե՞րբ է ՀՀ-ում սպասվում կորոնավիրուսով վարակման պիկը․ Թորոսյանը մանրամասնել է (ՎԻԴԵՈ)

16:38
02 Ապրիլի 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայաստանում COVID-19-ով վարակման գագաթնակետը կարող է գրանցվել ցանկացած պահի, հինգշաբթի ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Պիկի կանխատեսում անել հնարավոր չէ, և պիկ կարող է լինել ցանկացած պահի։ Այն երևում է պոստֆակտում, այսինքն՝ երբ արդեն սկսում ենք ունենալ ամեն օր նվազող դեպքեր։ Եթե մենք ազգովի այդ բոլոր միջոցառումներն իրականացնեքն, մենք էլ շարունակենք հայտնաբերումները և ինչ-որ մի պահից սկսված ամեն օր ավելի քիչ դեպքեր արձանագրել, ապա կարող ենք ասել, որ օրինակ՝ երկու օր առաջ պիկն էր։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որ այդ օրը մոտենա»,- ասաց նա։

Նախարարը նաև տեսականորեն հնարավոր է համարել թեստավորել Հայաստանի ողջ բնակչությունը կորոնավիրուսով, միաժամանակ նշելով, որ մոտ ապագայում նախաձեռնությունը գործնականում անհնար է:

Загружается новость ... "Право"
«Գաղափարը ինքնին հարց է առաջացնում, թե ինչ կտա այս ամենը: Այդ պահին վիրուսի բավական մեծ ծանրաբեռնվածություն ունեցող անձանց մոտ կտա դրական արդյունք, որից հետո մենք կարող ենք որոշել նրանց մեկուսացնել, բուժել կամ ոչինչ չանել, որովհետև, օչինակ՝  հիվանդանոցներում տեղ չկա, բայց մնացած բացասականների մասով մենք ոչ մի երաշխիք չունենք, որ այդ մարդկանց մոտ այդ վիրուսային ծանրաբեռնվածությունը չի արտահայտվի մի քանի օր հետո թեստավորումից»,- նշեց Թորոսյանը։

Ըստ նրա դա նշանակում է, որ ամբողջ ազգաբնակչությունը պետք է պարբերաբար թեստավորվի։

«Ուրիշ խնդիր է թեստավորման ծավալների ավելացումը, գոնե բժշկական ցուցումներով, որովհետև եթե բժշկական ցուցում չկա թեստավորումը առաջացնում է նախորդ հարցը, թե որքան հաճախ թեստավորել։ Շուտով կհասնենք օրական 400-500 թեստի, իսկ մի քիչ ավելի ուշ՝ նոր սարքավորումների ձեռքբերումներից հետո, մենք կկարողանանք օրական մոտ 1500 թեստ անել»,- ասաց նախարարը։

Մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում գործում է կորոնավիրուսի տարածումը կանխելու համար արտակարգ դրություն: Արտակարգ դրության պայմաններում Հայաստանում ազատ տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների սահմանափակումները երկարաձգվել են մինչև ապրիլի 12-ը ներառյալ:

Ապրիլի 2-ի դրությամբ, Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 663 դեպք: 33 հիվանդ բուժվել է, հինգը, ցավոք, մահացել: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:07
16 Ապրիլի 2024
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել (ՎԻԴԵՈ)
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել. ՎԻԴԵՈ
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
19:11
13 Փետրվարի 2024
Հայաստանը նշում է Տյառնընդառաջը կամ Տիրոջ ընծայման օրը
Տերունի այս տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին
17:35
12 Փետրվարի 2024
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է (ՖՈՏՈ)
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է. ՖՈՏՈ
21:35
06 Փետրվարի 2024
Բացառիկ ձմեռ․ Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի (ՖՈՏՈ)
Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի․ ՖՈՏՈ
12:26
06 Դեկտեմբերի 2023
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում (ՖՈՏՈ)
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում․ ՖՈՏՈ
14:13
05 Դեկտեմբերի 2023
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով (ՖՈՏՈ)
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակ տղաներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով․ ՖՈՏՈ
10:29
24 Նոյեմբերի 2023
Գորիսը շուտով երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա (ՖՈՏՈ)
Գորիսը երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա․ ՖՈՏՈ
11:39
09 Նոյեմբերի 2023
Սրտի զարկը վերականգնված զինծառայող Նարեկ Պողոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Զինծառայող Նարեկ Պողոսյանը, ում սրտի զարկը բժիշկներին հաջողվել էր վերականգնել, դուրս է գրվել հիվանդանոցից
15:13
06 Նոյեմբերի 2023
Հայաստանում ծնելիության աճը շարունակվում է․ 9 ամսվա տվյալներ
Հայաստանում 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,6 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները