525.85
7.42
476.44
+8
Եղանակը Երևանում
Հայ

«Էրեբունի» թանգարանը կունենա նոր մասնաշենք` հագեցած նորարարական տեխնոլոգիաներով (ՎԻԴԵՈ)

21:15
08 Հոկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Մեր օրերից՝ ուրարտական դարաշրջան. «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի այցելուները պատմության ու ժամանակի միջով կճանապարհորդեն վիրտուալ շրջագայությամբ: 

Նման հնարավորություն թանգարանը կունենա նոր մասնաշենքի կառուցումից հետո:  

Ծրագիրը Երևանի քաղաքապետարանի և «Ջոն և Սոսի Բալյան» հիմնադրամի համագործակցության արդյունքն է, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ ստորագրված մտադրությունների հուշագիրը վերածվել է պայմանագրի: Այն ստորագրել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու ամերիկաբնակ հայազգի բարերար Ջոն Բալյանը:

Ներդրումային ծրագրով նախատեսվում է թանգարանի անմիջապես հետնամասում կառուցել նոր` ժամանակակից տեխնոլոգիաներով մասնաշենք, որը ճարտարապետությամբ պետք է համահունչ լինի տարածքին, բայց միաժամանակ՝ հագեցած նորարարական տեխնոլոգիաներով: 

Այս հատվածում կտեղակայվեն նոր ցուցասրահներ, որտեղ կլինեն անիմացիոն ցուցադրություններ, և այցելուները Երևանի պատմությանը կծանոթանան վիրտուալ շրջագայությամբ: Տարածքում կբացվեն նաև գիտական լաբորատորիաներ: Շինարարության համար կհայտարարվի նախագծերի մրցույթ: 

Ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 1.5 մլն դոլարին համարժեք դրամ է:
Քաղաքապետ Հայկ Մարությանն, ընդգծելով Էրեբունի թանգարանի ընդարձակման ծրագրի կարևորությունը մայրաքաղաքի համար, նկատել է, որ այն բացառիկ նախագիծ է, որն ուրույն դեր է ունենալու Երևանի զարգացման և մշակութային կյանքի աշխուժացման գործում:

Բարերար Ջոն Բալյանն իր հերթին նշել է, որ նախագծի իրագործումը սպասված է նաև իրենց ամբողջ ընտանիքի համար: 

«Տարիներ ի վեր ես և տիկինս մտածում էինք, թե ինչ կարող ենք անել Հայաստանի և հայ ժողովրդի համար: Բավական ծրագրեր էինք մտածել, քննարկել, բայց ի վերջո որոշեցինք մշակութային մի գաղափար կյանքի կոչել: Էրեբունին և ուրարտական շրջանը կարևոր դեր են ունեցել մեր պատմության և մշակույթի ձևավորման գործում: Այժմ ժամանակն է, որ պատմական այս վայրը վերածնվի: Մեր նպատակն է մեծացնել թանգարանի տարածքն և ավելի շատ այցելուներ գրավելու հնարավորություն ստեղծել: Պայմանագրի ստորագրումն այս առումով առաջին քայլն էր: Հուսով ենք, հաջորդ տարի արդեն կդնենք մասնաշենքի հիմնաքարը»,-նկատել է բարերարը:
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանի խոսքով՝ ծրագիրը երկրորդ կյանք կպարգևի թանգարանին:

«Մենք կարիք ունենք նորարար տեխնոլոգիաների, նոր մոտեցումների, որոնք բավական մեծ ֆինանսական միջոցներ են պահանջում: Նոր մասնաշենքի կառուցումը մեծապես փոխելու է Էրեբունի թանգարանի նկատմամբ վերաբերմունքը և նոր էջ է բացելու Հայաստանի թանգարանների պատմության մեջ: Մեր թանգարանը կհավակնի դառնալ Երևանի այցեքարտերից մեկը և մի քանի անգամ կմեծացնի այցելուների հոսքը»,- ասում է Միքայել Բադալյանն ու հավելում, որ ժամանակակից թանգարանը պետք է լինի ոչ միայն կոթողային կառույց, այլև՝ ժամանցի կազմակերպման հաճելի վայր:–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:34
14 Հոկտեմբերի 2019
Փաշինյանի մասնակցությամբ տեսահոլովակ և մանսուրյանական երաժշտություն. ինչպե՞ս է Երևանը պատրաստվում տոնին (ՎԻԴԵՈ)
Փաշինյանի մասնակցությամբ տեսահոլովակ և մանսուրյանական երաժշտություն. ինչպե՞ս է Երևանը պատրաստվում տոնին:
13:43
14 Հոկտեմբերի 2019
Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը` UNICEF-ի բարի կամքի դեսպան (ՖՈՏՈ)
Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը դարձել է UNICEF-ի բարի կամքի դեսպան։
13:06
14 Հոկտեմբերի 2019
Տաքսու վարորդներից մինչև պատահական անցորդներ. Փաշինյանը խնդրանքով դիմել է քաղաքացիներին
Տաքսու վարորդներից մինչև պատահական անցորդներ. ՀՀ վարչապետը խնդրանքով դիմել  է քաղաքացիներին:
10:35
09 Հոկտեմբերի 2019
Երաժշտական իմպրովիզ. Սերժ Թանկյանը երգել է 10–ամյա Միշայի հետ (ՎԻԴԵՈ)
Երաժշտական իմպրովիզ. Սերժ Թանկյանը երգել է 10–ամյա Միշայի հետ:
20:45
04 Հոկտեմբերի 2019
ՀՀ ԶՈւ–ի 7000 ժամկետային զինծառայողի սնունդը մատակարարվում է նոր համակարգով. վարչապետի մոտ քննարկում է կազմակերպվել
Փաշինյանի խոսքով, սննդամատակարարումը պետք է դիտարկել որպես ԶՈւ–ի մարտունակության անբաժանելի մաս, և գործընթացը պետք է կազմակերպվի պատշաճ մակարդակով:
19:03
04 Հոկտեմբերի 2019
Նոր ժամանման սրահ և 5մլն դոլարի ներդրում. «Շիրակ» օդանավակայանը վերակառուցվում է (ՖՈՏՈ)
Նոր ժամանման սրահ և 5մլն դոլարի ներդրում. «Շիրակ» օդանավակայանը վերակառուցվում է:
15:42
03 Հոկտեմբերի 2019
Վանաձորում վառվող բնակարանից տանտիրոջը փրկած շտապօգնության աշխատակիցները կպարգևատրվեն. նախարար
Վանաձորում վառվող բնակարանից տանտիրոջը փրկած շտապօգնության աշխատակիցները կպարգևատրվեն:
11:53
03 Հոկտեմբերի 2019
Հայաստանում նվազագույն աշխատավարձը կբարձրանա
Հայաստանում նվազագույն աշխատավարձը կբարձրանա:
15:01
02 Հոկտեմբերի 2019
Հայաստանում բացվում է առաջին «խելացի կանգառը». միակը՝ Էջմիածնում և ողջ տարածաշրջանում (ՖՈՏՈ)
Հայաստանում բացվում է առաջին «խելացի կանգառը». միակը՝ Էջմիածնում և ողջ տարածաշրջանում:
14:21
30 Սեպտեմբերի 2019
Որպես անհետ կորած որոնվող 47–ամյա կինը հայտնաբերբել է. նա նշել է բացակայության պատճառը
Որպես անհետ կորած որոնվող 47–ամյա կինը հայտնաբերբել է. նա նշել է բացակայության պատճառը:
12:18
30 Սեպտեմբերի 2019
Մինչև տարեվերջ Հայաստանի դպրոցների 50 տոկոսում կգործեն Ռոբոտիկայի «Արմաթ» լաբորատորիաներ
Մինչև տարեվերջ Հայաստանի դպրոցների 50 տոկոսում կգործեն Ռոբոտիկայի  «Արմաթ» լաբորատորիաներ:
11:49
30 Սեպտեմբերի 2019
Հայաստանում առաջին անգամ բնություն են վերադարձվել փրկված և բուժված կարմիրգրքյան թռչուններ (ՖՈՏՈ)
Հայաստանում առաջին անգամ բնություն են վերադարձվել փրկված և բուժված կարմիրգրքյան թռչուններ: