ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այս պահին Համալիրում կայանում է երգիչ Միհրան Ծառուկյանի մենահամերգը։
Երգիչը բեմից ամուսնության առաջարկություն արեց սիրելիին՝ դերասանուհի Արփի Գաբրիելյանին, հաղորդում է
tert.am–ը։
Իրենց զուգերգից անմիջապես հետո նա շնորհավորեց սիրելիի ծննդյան տարեդարձը, որը վաղն է և մատանի նվիրեց նրան։
Կայքի հաղորդմամբ, զույգն առաջին անգամ է հանրայնացնում անձնական կապը, թեև արդեն մի քանի տարի է` միասին են։–0–