431.08
4.38
402.99
+7
Եղանակը Երևանում
Հայ

Երկու տարի սոցիալական հեռավորություն և կորոնավիրուսի նոր բռնկման հավանականություն. Թորոսյանը զգուշացնում է

20:46
14 Ապրիլի 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, պատասխանելով «Ազատություն» ռ/կ–ի հարցին, հայտարարեց, որ Հայաստանը, հավանաբար, ստիպված կլինի դեռևս երկու տարի ապրել սոցիալական հեռավորության պահպանման ռեժիմում, կրել դիմակներ և ձեռնոցներ։

Загружается новость ... "Лево"

«Քանի որ, եթե մենք հիմա անգամ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ունենանք հիվանդության տարածման անկում, ինչին բոլորս ձգտում ենք, չկա ոչ մի երաշխիք, որ աշնանը չի լինի կրկնակի բռնկում», – ասաց նա։

Թորոսյանը հայտարարեց, որ կա մեծ հավանականություն, որ աշնանը, երբ ընկնեն ցրտերը, տարբեր երկրներում կսկսվեն հիվանդության բռնկումներ, քանի որ կորոնավիրուսի շրջանառություն անգամ լավ սցենարների դեպքում իսպառ չի վերանա, ինչպես շատ այլ վիրուսների դեպքում։

«Եվ ամենաքիչը հաջորդ աշնանը, ձմռանն ու գարնան սկզբին, եթե կտրուկ գիտական փոփոխություններ չլինեն դեղի կամ պատվաստանյութի մասով, կրկին մարտահրավերի առաջ ենք լինելու։ Եվ դրանով են պայմանավորված իմ սպասումները, որ մենք դեռ երկար պետք է պահպանենք որոշ սանիտարահիգիենիկ նորմեր, սոցիալական հեռավորություն, կրենք դիմակներ, ձեռնոցներ, օգտագործենք ախտահանող միջոցներ», – նշեց նախարարը։

Ապրիլի 14–ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1067 դեպք, առողջացել է 265 մարդ, 16 մարդ, ցավոք, մահացել է։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:26
06 Դեկտեմբերի 2023
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում (ՖՈՏՈ)
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում․ ՖՈՏՈ
14:13
05 Դեկտեմբերի 2023
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով (ՖՈՏՈ)
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակ տղաներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով․ ՖՈՏՈ
10:29
24 Նոյեմբերի 2023
Գորիսը շուտով երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա (ՖՈՏՈ)
Գորիսը երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա․ ՖՈՏՈ
11:39
09 Նոյեմբերի 2023
Սրտի զարկը վերականգնված զինծառայող Նարեկ Պողոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Զինծառայող Նարեկ Պողոսյանը, ում սրտի զարկը բժիշկներին հաջողվել էր վերականգնել, դուրս է գրվել հիվանդանոցից
15:13
06 Նոյեմբերի 2023
Հայաստանում ծնելիության աճը շարունակվում է․ 9 ամսվա տվյալներ
Հայաստանում 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,6 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները
10:54
26 Սեպտեմբերի 2023
Քիչ առաջ Գորիսի ԲԿ֊ ում լույս աշխարհ եկավ առաջին արցախցի փոքրիկը (ՖՈՏՈ)
Գորիսի ԲԿ֊ ում լույս աշխարհ եկավ առաջին արցախցի փոքրիկը. ՖՈՏՈ
11:34
25 Հուլիսի 2023
Հայաստանցի դպրոցականները 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ են նվաճել Քիմիայի 55-րդ միջազգային օլիմպիադայում
Հուլիսի 16-ից 25-ը Ցյուրիխում անցկացվել է Քիմիայի 55-րդ միջազգային օլիմպիադան, որում Հայաստանի թիմը նվաճել է 1 ոսկե և 2 բրոնզե մեդալներ
19:37
19 Հուլիսի 2023
Սյունիքում վերականգնվել է 17-րդ դարում կառուցված Սբ. Աստվածածին եկեղեցին
Սյունիքում վերականգնվել է 17-րդ դարում կառուցված Սբ. Աստվածածին եկեղեցին
22:53
12 Մայիսի 2023
Փարաքարում վիրավոր թռչունն ընկել է տներից մեկի բակը, օգնության են հասել փրկարարները (ՖՈՏՈ)
Փարաքարում վիրավոր թռչունն ընկել է տներից մեկի բակը, օգնության են հասել փրկարարները. ՖՈՏՈ
13:37
08 Մայիսի 2023
Հայ դպրոցականները 1 արծաթե և 1 բրոնզե մեդալներ են նվաճել քիմիայի Մենդելեևյան 57-րդ միջազգային օլիմպիադայում
Մենդելեևյան միջազգային օլիմպիադաներում Հայաստանի թիմերն ընդհանուր առմամբ արժանացել են 41 մեդալների
10:56
24 Փետրվարի 2023
Երևանում բնական ճանապարհով 5կգ 160 գրամ քաշող տղա է ծնվել (ՖՈՏՈ)
Երևանում բնական ճանապարհով 5կգ 160 գրամ քաշող տղա է ծնվել. ՖՈՏՈ
13:01
16 Փետրվարի 2023
Դիլիջանում արդեն հաճախ կարելի է հանդիպել կովկասյան ազնվացեղ եղջերուների (ՎԻԴԵՈ)
Բարի կադրեր՝ Դիլիջանից. կովկասյան ազնվացեղ եղջերուները հանգիստ զբոսնում են Դիլիջանում