ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երթևեկության փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում։
Ինչպես հաղորդում է Երևանի քաղաքապետարանը, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ սեպտեմբերի 25-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Արտաշիսյան-Շիրակ փողոցների խաչմերուկում:
Նախկինում Շիրակի փողոցով դեպի Արտաշիսյան փողոց երթևեկելիս աջ եզրային գոտուց թույլատրվում էր երթևեկել միայն դեպի աջ, իսկ ձախ գոտուց՝ բոլոր ուղղություններով, փոփոխությունից հետո աջ եզրային գոտուց կթույլատրվի երթևեկել ուղիղ և աջ, ձախ գոտուց՝ միայն ուղիղ:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում