416.73
4.22
388.6
+15
Եղանակը Երևանում
Հայ

Գրեթե կես միլիոն քաղաքացու կենսաթոշակ կբարձրանա, նպաստները ևս կավելանան

20:16
01 Նոյեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ներկայացրել է 2020թ.–ին քաղաքացիների կենսաթոշակների և նպաստների բարձրացման հետ կապված մանրամասները։

Ինչպես նշեց նախարարն ուրբաթ ԱԺ–ում, կենսաթոշակները կբարձրանան միջինը 10%–ով, նախատեսվում է, որ կբարձրանա շուրջ 33 646 զինվորական կեսաթոշակառուների և 468 761 աշխատանքային կենսաթոշակառուների կենսաթոշակների չափերը:

«Մենք նախատեսում ենք նվազագույն կենսաթոշակի չափը 25 500 դրամից դարձնել 26 500 դրամ, աշխատանքային և զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը դարձնել 18 000 դրամ` 16000 դրամի փոխարեն, և աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքն առաջին 10 տարվա համար սահմանել 950 դրամ` 800 դրամի փոխարեն», – նշեց Զարուհի Բաթոյանը։

Загружается новость ... "Лево"

Ինչ վերաբերում է սոցիալական նպաստներին, ապա Բաթոյանի խոսքով, գրանցում չունեցող և ծայրահեղ աղքատ վիճակում գտնվող քաղաքացիները ևս կստանան սոցիալական աջակցություն։Հուլիսի 1–ից նախատեսվում է 40%–ով բարձրացնել մինչև երկու տարեկան երեխաների խնամքի ամսական նպաստը` 18 հազարից դարձնելով 25 հազար։ Այս ծրագրի ֆինանսավորման համար լրացուցիչ կտրամադրվի 1 մլրդ դրամ։

«Նախատեսվում է ավելացնել առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ վճարը` համապատասխանաբար 6 և 2 անգամ` 50 հազար և 150 հազար դրամից դարձնելով համապատասխանաբար 300 հազար դրամ։ Այս ծրագրի վրա լրացուցիչ կհատկացվի ավելի քան 2,5 մլրդ դրամ», – ասաց Բաթոյանը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:07
16 Ապրիլի 2024
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել (ՎԻԴԵՈ)
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել. ՎԻԴԵՈ
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
19:11
13 Փետրվարի 2024
Հայաստանը նշում է Տյառնընդառաջը կամ Տիրոջ ընծայման օրը
Տերունի այս տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին
17:35
12 Փետրվարի 2024
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է (ՖՈՏՈ)
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է. ՖՈՏՈ
21:35
06 Փետրվարի 2024
Բացառիկ ձմեռ․ Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի (ՖՈՏՈ)
Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի․ ՖՈՏՈ
12:26
06 Դեկտեմբերի 2023
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում (ՖՈՏՈ)
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում․ ՖՈՏՈ
14:13
05 Դեկտեմբերի 2023
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով (ՖՈՏՈ)
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակ տղաներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով․ ՖՈՏՈ
10:29
24 Նոյեմբերի 2023
Գորիսը շուտով երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա (ՖՈՏՈ)
Գորիսը երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա․ ՖՈՏՈ
11:39
09 Նոյեմբերի 2023
Սրտի զարկը վերականգնված զինծառայող Նարեկ Պողոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Զինծառայող Նարեկ Պողոսյանը, ում սրտի զարկը բժիշկներին հաջողվել էր վերականգնել, դուրս է գրվել հիվանդանոցից
15:13
06 Նոյեմբերի 2023
Հայաստանում ծնելիության աճը շարունակվում է․ 9 ամսվա տվյալներ
Հայաստանում 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,6 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները