+14
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Բոլոր նորությունները կորոնավիրուսի մասին, ՀՀ–ում սահմանվել է արտակարգ դրություն, գրանցվել է վարակի 937 դեպք. ԹԱՐՄԱՑՎՈՂ

ՀԲ–ն 2020թ.–ին Հայաստանում կանխատեսում է աշխատունակ բնակչության մասնաբաժնի նվազում

14:36
09 Հոկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանում, Բելառուսում, Մոլդովայում, Ուկրաինայում, ինչպես նաև Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում աշխատունակ տարիքի մարդկանց մասնաբաժինը կհասնի գագաթնակետին`գրեթե 65% 2020թ.–ին, ինչից հետո կսկսի նվազել և 2075թ.–ին կհասնի մոտ 55%–ի, նշվում է Համաշխարհային բանկի զեկույցում։

Փաստաթղթում նաև նշվում է, որ նշված երկրներում աշխատունակ տարիքի մարդկանց մասնաբաժինը 2020թ.–ին կհասնի առավելագույն ցուցանիշի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բոլոր երկրների շրջանում։

«Բնակչության արագ ծերացումը լրջորեն ազդում է աշխատաշուկայի վրա։ Չնայած երկրների մեծամասնությունում 20–65 տարեկան բնակչության մասնաբաժինն աստիճանաբար ավելանում է, դա տեղի է ունենում երեխաների մասնաբաժնի կրճատման հաշվին։ 2020թ.–ին աշխատուժի թիվը կհասնի իր գագաթնակետին տարածաշրջանի գրեթե բոլոր երկրներում, ծերացմանը զուգընթաց աշխատուժը կսկսի կրճատվել` 2040թ.–ին հասնելով 55-58%–ի և 2075թ.–ին` 50-55%–ի, ինչը կանդրադառնա Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի յուրաքանչյուր երկրի բոլոր ոլորտների վրա», – նշվում է զեկույցում։

Իրավիճակը Հայաստանում

Հայաստանի բնակչության թիվը 2019թ.–ի հուլիսի 1–ի դրությամբ նվազել է։ Հայաստանի մշտական բնակչության թիվն ընթացիկ հաշվառման տվյալներով, 2011թ.–ի մարդահամարի հիման վրա, 2019թ.–ի հուլիսի 1–ին կազմել է 2 961,6 հազար մարդ` 2018թ.–ի նույն  ժամանակահատվածի համեմատ նվազելով 8,2 հազար մարդով։

Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2019թ.–ի առաջին կիսամյակում հանրապետությունում ծնվել է 16 111 երեխա, ինչը 0,9%–ով պակաս է 2018թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ։ Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում 4,3%–ով աճել է մահացության թիվը` հասնելով 13 790–ի։

2018թ.–ին ՄԱԿ–ի ուսումնասիրության համաձայն, Հայաստանը ներառվում է բնակչության ծերացման արագ տեմպեր ունեցող երկրների թվում, և 20 տարի անց երկրի յուրաքանչյուր 3–րդ բնակիչ կհաղթահարի 60+ շեմը։

Այսօր պետության կողմից տարեկան հատկացվում է 2 մլրդ 148 մլն դրամ (մոտ 4,5մլն դոլար) ծերանոցներում տարեցների շուրջօրյա խնամքի համար։ Գործում է նաև տարեցներին բնակարանով ապահովելու ծրագիրը։–0–

Partners News

loading...


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
23:09
08 Ապրիլի 2020
«Մեկ ամսից ավելի է գրեթե չեն քնում, նորմալ չեն սնվում». Թորոսյանը ներկայացրել է բուժաշխատողների անձնվեր աշխատանքը (ՖՈՏՈ)
«Մեկ ամսից ավելի է գրեթե չեն քնում, նորմալ չեն սնվում». Թորոսյանը ներկայացրել է հայ բուժաշխատողների անձնվեր աշխատանքը. ՖՈՏՈ
13:29
07 Ապրիլի 2020
«Մարտիկի երգը». «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բուժքույրերի հուզիչ կատարումն ապրիլի 7-ի առիթով (ՎԻԴԵՈ)
«Մարտիկի երգը». «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ավագ բուժքույրերի նվերն ապրիլի 7-ի կապակցությամբ. ՎԻԴԵՈ
12:22
07 Ապրիլի 2020
Սուրենյանը ցույց է տվել գարնան և ձմռան «պայքարը» Սիսիանում (ՖՈՏՈ)
Սուրենյանը ցույց է տվել գարնան և ձմռան «պայքարը» Սիսիանում. ՖՈՏՈ
09:00
07 Ապրիլի 2020
Հայ Առաքելական Ս. Եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը
«Օրհնյալ ես դու ի կանայս, և օրհնյալ է պտուղ որովայնի քո». Հայ Առաքելական Ս. Եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը
11:59
05 Ապրիլի 2020
Հայաստանում կորոնավիրուսից առողջացածների թիվն ավելացել է 14–ով. ԱՆ
ԱՆ–ից հայտնեցին, որ Հայաստանում կորոնավիրուսից առողջացածների թիվն ավելացել է 14–ով
23:19
03 Ապրիլի 2020
Ադրբեջանական կողմի կրակոցից վիրավորված 16–ամյա տղան մի քանի օրից դուրս կգրվի
Ուրախ լուր. ադրբեջանական կողմի կրակոցից վիրավորված 16–ամյա տղան մի քանի օրից դուրս կգրվի
14:04
03 Ապրիլի 2020
Սպասված հանդիպում. Գյումրիում դաժան ծեծի ենթարկված աղջնակին տարիների դադարից հետո տեսակցել է հարազատ եղբայրը (ՖՈՏՈ)
Սպասված հանդիպում. Գյումրիում դաժան ծեծի ենթարկված աղջնակին տարիների դադարից հետո տեսակցել է հարազատ եղբայրը. ՖՈՏՈ
14:45
01 Ապրիլի 2020
Երևանի կենդանաբանական այգում մեկնարկել է «Գրիր կենդանուն՝ գրիր ընկերոջդ» նախագիծը (ՖՈՏՈ)
Երևանի կենդանաբանական այգում մեկնարկել է «Գրիր կենդանուն՝ գրիր ընկերոջդ» նախագիծը` մեծ ու փոքր երեխաների համար. ՖՈՏՈ
21:20
31 Մարտի 2020
«Նորք» ինֆեկցիոնի հերոս բժիշկները մասնահատված թոքով և ուղեկցող այլ առողջական խնդիրներով պացիենտներին դուրս են բերել ծանր վիճակից (ՖՈՏՈ)
«Նորք» ինֆեկցիոնի հերոս բժիշկները մասնահատված թոքով և ուղեկցող այլ առողջական խնդիրներով պացիենտներին դուրս են բերել ծանր վիճակից (ՖՈՏՈ)
00:32
31 Մարտի 2020
Լավ ու բարի լուր. Գյումրիում դաժան ծեծի ենթարկված 13–ամյա աղջիկը քայլում է, առայժմ` բժիշկների օգնությամբ (ՎԻԴԵՈ)
Գյումրիում դաժան ծեծի ենթարկված 13–ամյա աղջիկը քայլում է, առայժմ` բժիշկների օգնությամբ, նա չի էլ ցանկանում լքել ԲԿ-ն ու բժիշկներին. ՎԻԴԵՈ
13:10
26 Մարտի 2020
Պարում են բոլորը. հայ բժիշկները չեն վհատվում և աջակցում են հիվանդներին իրենց պարով (ՎԻԴԵՈ)
Մեր հավեսով բժիշկները. հայ բժիշկները չեն վհատվում և աջակցում են հիվանդներին իրենց պարով. ՎԻԴԵՈ
21:37
21 Մարտի 2020
Գարունը վերադառնում է. Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի բարձրացում
Գարունը վերադառնում է. Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի բարձրացում