415.63
4.18
390.04
+11
Եղանակը Երևանում
Հայ

ՀԾԿՀ–ն «կանաչ լույս է տվել» Beeline–ի վաճառքին

14:03
30 Հուլիսի 2020
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախօրեին հավանություն է տվել «VEON Արմենիա» ընկերության բաժնետոմսերի 100%–ը Team ընկերությանը օտարելուն։

«VEON Արմենիա»–ի բաժնետոմսերն ամբողջությամբ պատկանում են «Վիմպելկոմ» ընկերությանը, որն աշխատում է Beeline ապրանքանիշի ներքո, հաղորդում է «ԱՌԿԱ Տելեկոմ» հեռահաղորդակցական պորտալը։

Ինչպես նշվում է կարգավորչի որոշման մեջ, «Վիմպել-Կոմունիկացիի» հանրային բաժնետիրական ընկերության և «ԹԻՄ» ՍՊԸ-ի միջև բաժնետոմսերի համաձայնեցված գնով առուվաճառքի գործարքի ֆինանսավորման աղբյուրը վարկային միջոցներն են, որի կապակցությամբ «ԹԻՄ» ՍՊԸ-ի և «Արդշինբանկ» ՓԲԸ–ի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նշված միջոցները կտրամադրվեն բանկի կողմից։

Կնքված վարկային պայմանագրով, միջոցները վերադարձնելու «ԹԻՄ» ՍՊԸ-ի պարտավորությունների կատարումն ապահովված կլինի՝ «VEON Արմենիա» ընկերության բաժնետոմսերի գրավով, որի կապակցությամբ ընկերությունը խնդրել է, իր բաժնետոմսերի սեփականության իրավունքը «ԹԻՄ» ՍՊԸ-ին փոխանցելու գործարքի իրականացման նպատակով, համաձայնութուն տալ նշված բաժնետոմսերը «ԹԻՄ» ՍՊԸ-ի կողմից «Արդշինբանկ» ՓԲԸ–ի օգտին գրավադրմանը։

Հաշվի առնելով, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը առարկություն չունի «Վիմպել-Կոմունիկացիի» հանրային բաժնետիրական ընկերության և «ԹԻՄ» ՍՊԸ-ի միջև բաժնետոմսերի համաձայնեցված գնով առքուվաճառքի գործարքի ֆինանսավորման աղբյուր հանդիսացող վարկային միջոցների և «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության միջև պայմանավորվածություն ձեռք բերելու վերաբերյալ, կարգավորիչը որոշել է համաձայնություն տալ ընկերության կանոնադրական կապիտալի 100 տոկոսը կազմող բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքը «ԹԻՄ» ՍՊԸ-ի կողմից ձեռք բերելուց հետո վերջինիս կողմից «Արդշինբանկ» ՓԲԸ–ի օգտին գրավադրելուն։

Համաձայնությունը վավեր է ՀԾԿՀ–ի որոշումն ուժի մեջ մտնելու պահից վեց ամսվա ընթացքում։

Ucom–ի և Team ընկերության հիմնադիրներ Հայկ և Ալեքսանդր Եսայանները մտադիր են ձեռք բերել Հայաստանում Beeline ապրանքանիշի ներկայացուցչին` «VEON Արմենիա» ընկերությանը։ Team-ը հունիսի 8–ին դիմել էր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (ՏՄՊՊՀ), «VEON Արմենիա»–ն` Հանրային ծառակությունները կարգավորող հանձնաժողով և ՏՄՊՊՀ` գործարքի կնքման հնարավորությունն ուսումնասիրելու համար։ ՀԾԿՀ–ն և ՏՄՊՊՀ–ն հուլիսի 10–ին հավանություն են տվել գործարքին։

Ucom ընկերության մասին

Եսայան եղբայրները Ucom- ի հիմնադիրներն են, որոնք անցյալ տարվա վերջից բանակցություններ են վարում Հայաստանում Beeline ապրանքանիշը գնելու հնարավորության մասին `« VEON Արմենիա» ընկերությունը: Ընկերությունը համապատասխան դիմում է ներկայացրել կարգավորիչին 2019 թվականի դեկտեմբերի 30-ին, բայց ավելի ուշ, Եսայանի և Ucom- ի մյուս բաժնետերերի միջև եղած տարաձայնությունների պատճառով, բոլոր բանակցությունները դադարեցվել են:

Ապրիլի 9–ին Եսայանն ու Ucom–ի ողջ ղեկավարությունը որոշեցին դադարեցնել իրենց աշխատանքային պարտականությունները, ինչից հետո ընկերության ավելի քան 800 աշխատակից ներկայացրեց աշխատանքից ազատման դիմում։ Ընկերության մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ նշվում էր, որ ստեղծված իրավիճակն առաջացել է բաժնետերերի միջև ծագած տարաձայնությունների պատճառով։

Ապրիլի 20–ին Եսայանը, ով իր եղբոր հետ տնօրինում է Ucom–ի բաժնետոմսերի մոտ 6%–ը, հայտարարեց, որ վերջնականապես հեռանում է ընկերությունից այն բանից հետո, երբ չընդունվեց հիմնական բաժնետերերի մասնաբաժինը (բաժնետոմսերի 94,01%) մոտ 34մլրդ դրամով գնելու առաջարկը, իսկ Տնօրենների խորհուրդը գլխավոր տնօրենի պաշտոնումը հաստատեց Հայկ Խաչատրյանին։

Դրանից հետո ստեղծվեց «Օլնեթ» ընկերությունը, որը վերանվանվեց Team–ի։ Նշվում էր, որ այն Հայաստանում տրամադրելու է նորարարական թվային ծառայություններ հեռահաղորդակցության ոլորտում։

Ընկերությունների մասին

Ucom (Universal Communications) հայկական ընկերությունը հիմնադրվել էր 2007թ.–ին Հայկ և Ալեքսանդր Եսայանների կողմից, ինչից հետո ընդլայնվել էր նոր բաժնետերերի ներգրավման հաշվին։ Արդյունքում, 2020թ.–ի սկզբի տվյալներով, ընկերության բաժնետոմսերի 94%–ը պատկանում է ՊԵԿ նախկին ղեկավար և ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին և նրա որդիներին` մոտ 78%, ինչպես նաև ռուսաստանաբնակ հայազգի խոշոր ձեռներեց, «Տաշիր Գրուպ» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին` մոտ 16%։ Եսայանների մասնաբաժինը կազմում է մոտ 6%։

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: 2007թ.–ի ապրիլից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ–ի 100% –ը (ավելի վաղ «ԱրմենՏել» ՓԲԸ) պատկանում է Veon ընկերությունների խմբին։ «ՎԵՈՆ Արմենիան» տրամադրում է ֆիքսված և բջջային կապի ծառայություններ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:07
16 Ապրիլի 2024
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել (ՎԻԴԵՈ)
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել. ՎԻԴԵՈ
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
19:11
13 Փետրվարի 2024
Հայաստանը նշում է Տյառնընդառաջը կամ Տիրոջ ընծայման օրը
Տերունի այս տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին
17:35
12 Փետրվարի 2024
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է (ՖՈՏՈ)
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է. ՖՈՏՈ
21:35
06 Փետրվարի 2024
Բացառիկ ձմեռ․ Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի (ՖՈՏՈ)
Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի․ ՖՈՏՈ
12:26
06 Դեկտեմբերի 2023
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում (ՖՈՏՈ)
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում․ ՖՈՏՈ
14:13
05 Դեկտեմբերի 2023
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով (ՖՈՏՈ)
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակ տղաներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով․ ՖՈՏՈ
10:29
24 Նոյեմբերի 2023
Գորիսը շուտով երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա (ՖՈՏՈ)
Գորիսը երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա․ ՖՈՏՈ
11:39
09 Նոյեմբերի 2023
Սրտի զարկը վերականգնված զինծառայող Նարեկ Պողոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Զինծառայող Նարեկ Պողոսյանը, ում սրտի զարկը բժիշկներին հաջողվել էր վերականգնել, դուրս է գրվել հիվանդանոցից
15:13
06 Նոյեմբերի 2023
Հայաստանում ծնելիության աճը շարունակվում է․ 9 ամսվա տվյալներ
Հայաստանում 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,6 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները