416.29
4.22
388.08
+16
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ–ում սրտանոթային հիվանդություններով հիվանդների մեծ հոսք է, կլինիկաներում մահճակալների խնդիր է. փորձագետն ահազանգում է

16:19
09 Մարտի 2022

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի./Նովոստի-Արմենիա/. Սրտանոթային հիվանդությունների դիմելիության առումով հիմա հիվանդների ավելացած հոսք կա, կլինիկաներում մահճակալի խնդիր է առաջանում:

Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասաց սրտաբանության գծով ԱՆ խորհրդատու Համլետ Հայրապետյանը:

Մասնագետի խոսքով՝ գարնանը բոլոր քրոնիկ հիվանդությունները սեզոնային սրացում են ապրում: Սրտանոթային հիվանդությունների պարագայում դա առաջին հերթին վերաբերում է զարկերակային հիպերտենզիային, սրտի իշեմիկ հիվանդությանը, սրտի տարբեր առիթմիաներով տառապող հիվանդներին:

«Այս պահին հիվանդանոցներում նույնիսկ մահճակալների խնդիր է առաջանուն: Սա ոչ միայն առողջապահական, այլ նաև սոցիալական խնդիր է: Խրոնիկ սրտային հիվանդություններ ունեցող մարդիկ պետք է պարբերաբար դեղորայքային բուժում ստանան և լինեն իրենց բուժող բժշկի հսկողության տակ»,-ասաց Հայրապետյանը:

Սրտաբանության գծով ԱՆ խորհրդատուի խոսքով՝ գրեթե բոլոր սրտանոթային հիվադությունները երիտասարդացման ռիսկային գոտում են:

«Ինչ վերաբերվում է տարիքային առանձնահատկություններին, մասնավորապես՝ սրտանոթային հիվանդությունների երիտասարդացմանը, ասեմ, որ դա համընդհանուր համաշխարհային միտում է: Բայց, ես կարծում եմ՝ այժմ բարելավվել է ախտորոշման գործընթացը:  Մասնավորապես, մեր երկրում տարբեր ախտորոշիչ նորագույն մեթոդների, տարբեր առողջապահական ծրագրերի ներդրման շնորհիվ բարելավվել է տարբեր հիվանդությունների՝ մասնավորապես սիրտ-անոթային հիվանդությունների ախտորոշումը և վաղ հայտնաբերումը»,-ասաց սրտաբանը:

Նրա խոսքով՝ այժմ ձևավորվել է սրտանոթային հիվանդությունների կառավարման խորհուրդ, որը մոտակա տարիների համար պետք է պատրաստի նախաձեռնությունների փաթեթ: Այն միտված է լինելու գործող ծրագրերի մեջ բարեփոխումներ մտցնելուն, ինչպես նաև սրտանոթային հիվանդությունների հնավարավորինս վաղ ախտորոշմանն ու նոր մեթոդների ներդրմանը:

Մասնագետը նաև նշեց, որ մահվան դեպքերի կեսը Հայաստանում շարունակում է բաժին ընկնել սրտանոթային հիվանդություններին:

«Այս հիմնախնդիրը կապված է տարբեր սոցիալական խնդիրների՝ կենցաղի, ապրելակերպի հետ: Վերջին տարիներին առողջապահության նախարարությունը սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկի գործոնների նվազեցման նպատակով նախաձեռնել է մի շարք ծրագրեր, մասնավորապես՝ հանրային վայրերում ծխելու արգելքը և այլ ծրագրեր»,-ասաց մասնագետը:

Նրա խոսքով՝ վերջին տարիներին իրականացվում է սրտամկանի ստենդավորման ծրագիր, որը ևս որոշակի նվազեցրել է սրտամկանի ինֆարկտից մահացության դեպքերի թիվը:

«Սրտամկանի ինֆարկտից հիվանդանոցային մահացության կտրուկ նվազում ունեցանք: Դա բերեց նրան, որ հասանք զարգացած եվրոպական երկրներին ցուցանիշներին: Մեր բնակչության մոտ պետք է ձևավորել առողջապահական մշակույթ, որը մեր երկրում շատ ցածր է»,-ասաց Հայրապետյանը:

Մասնագետ խոսքով՝ եթե նույնիսկ սրտանոթային հիվադություն ունեցող անձը վիրահատվում է, պետք է շարունակի դեղորայքային բուժումը՝ բարդություններից խուսափելու համար:

«Բայց մեզ մոտ հիվանդների մեծ մասը չի ընդունում, չի շարունակում իր բուժումը, մտածելով, որ կրկնվելու դեպքում կարող է պետական աջակցությամբ բուժվել: Սա բավական լուրջ խնդիր է առողջապահական համակարգի համար: Միայն պետությունը չէ, որ պետք է գումարներ ներդնի, հիվանդն առաջին հերթին պետք է անհանգստանա իր առողջությամբ»,-ասաց Հայրապետյանը:

Համլետ Հայրապետյանը հավելեց, որ 50-ից բարձր տղամարդիկ և 60-ից բարձ կանայք արդեն համարվում են ռիսկային խումբ: Հիվանդությունը վաղ փուլում հայտաբերելու և հետագա բարդություններից խուսափելու համար պետք է սկսել հաճախակի այցելել բժշկի:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:07
16 Ապրիլի 2024
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել (ՎԻԴԵՈ)
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել. ՎԻԴԵՈ
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
19:11
13 Փետրվարի 2024
Հայաստանը նշում է Տյառնընդառաջը կամ Տիրոջ ընծայման օրը
Տերունի այս տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին
17:35
12 Փետրվարի 2024
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է (ՖՈՏՈ)
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է. ՖՈՏՈ
21:35
06 Փետրվարի 2024
Բացառիկ ձմեռ․ Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի (ՖՈՏՈ)
Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի․ ՖՈՏՈ
12:26
06 Դեկտեմբերի 2023
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում (ՖՈՏՈ)
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում․ ՖՈՏՈ
14:13
05 Դեկտեմբերի 2023
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով (ՖՈՏՈ)
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակ տղաներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով․ ՖՈՏՈ
10:29
24 Նոյեմբերի 2023
Գորիսը շուտով երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա (ՖՈՏՈ)
Գորիսը երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա․ ՖՈՏՈ
11:39
09 Նոյեմբերի 2023
Սրտի զարկը վերականգնված զինծառայող Նարեկ Պողոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Զինծառայող Նարեկ Պողոսյանը, ում սրտի զարկը բժիշկներին հաջողվել էր վերականգնել, դուրս է գրվել հիվանդանոցից
15:13
06 Նոյեմբերի 2023
Հայաստանում ծնելիության աճը շարունակվում է․ 9 ամսվա տվյալներ
Հայաստանում 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,6 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները