ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ անդրադարձել է Պարեկային ծառայության գործունեությանը։
Նա նշել է, որ Պարեկային ծառայության գործունեության 7 ամիսների ընթացքում մի շարք պաշտոնյաներ ենթարկվել են վարչական պատասխանատվության:
«Երրորդ հանրապետության պատմության ընթացքում ոչ մի դեպք չունենք, որ այդ մակարդակի պաշտոնյաները, նրանց ընտանիքի անդամները ենթարկվեն պատասխանատվության: Ոստիկանության պետից ներողություն խնդրելով, ասեմ, որ ՀՀ ոստիկանության պետի ընտանիքի անդամի մեքենան տարվել է հատուկ պահպանվող տարածք: Համապատասխան տուգանքը վճարվել է»,- ասաց Փաշինյանը` դրական գնահատելով Պարեկային ծառայության գործունեությունը։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում