Հակառակորդի կրակոցից 20-ամյա զինծառայող է վիրավորվել
17:32
07 Օգոստոսի 2022
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Օգոստոսի 6-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նվեր Արմենի Գևորգյանը (ծնվ. 2002թ.), հաղորդում է ՀՀ ՊՆ-ն:
«Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:-0-
Հայաստանում 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,6 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները