ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերում առաջացած տեխնիկական խնդիրների կարգավորման նպատակով այս պահին ՊԵԿ-ի կողմից տարվում են աշխատանքներ և հարկային համակարգերը ժամանակավորապես հասանելի չեն, հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
«Խնդիրների կարգավորումից հետո լրացուցիչ կտեղեկացվի», – նշում են գերատեսչությունից։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում