+28
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Բոլոր նորությունները կորոնավիրուսի մասին, ՀՀ–ում սահմանվել է արտակարգ դրություն, գրանցվել է վարակի 7774 դեպք. ԹԱՐՄԱՑՎՈՂ

100 նոր ու հարմարավետ ավտոբուս. Երևանի հավաքակայանը կհամալրվի միջազգային չափանիշների ավտոբուսներով (ՎԻԴԵՈ)

14:03
04 Մայիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Երևանի ավտոբուսի պարկը կհամալրվի միջազգային նորագույն չափանիշներին համապատասխան 100 ավոտբուսով: Ապրիլի 28-ին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պաշտոնական էջում հրապարակվեց Երևանի քաղաքապետարանի հայտարարած ավտոբուսների մրցույթը, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: 

«Մրցույթը լինելու է միայն էլեկտրոնային տարբերակով, մենք հայտեր չենք ստանալու առձեռն, միայն ստանալու ենք մրցույթին մասնակցելու երաշխիքները, որն ուղարկվելու է փոստով մեր հասցեին: Տեղադրված է ՎԶԵԲ-ի կայքում, այն հասանելի է, ուղղակի ցանկացած մասնակից պետք է գրանցվի կայքում, որպեսզի կարողանա ներբեռնի մրցութային ողջ փաթեթն ու մասնակցի: Մրցույթը բաց է, թափանցիկ է և հասանելի»,- նշում է Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի գնումների մասնագետ Արման Պետրոսյանը:

«Բազմիցս խոսել ենք, որ նոր երթուղային ցանցի սպասարկման համար անհրաժեշտ է ընդհանուր առմամբ 820 ավտոբուս, դրանց միանգամից ձեռքբերումը բավականին դժվար է: Բացի այդ, մենք այս պահի դրությամբ Երևան քաղաքում խնդիր ունենք՝ կապված միկրոավտոբուսների հետ, դրանց տարիքը լրանում է, շահագործումից պետք է դուրս հանվեն, այդ իսկ պատճառով որոշում կայացվեց, որ փոքր քանակությամբ ավտոբուսներ ձեռք բերենք՝ 100 միավոր, որոնք արդեն կաշխատեն Երևան համայնքում, և այնուհետ ծրագիրը փուլային կսկսենք իրականացնել»,- նշում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

Տրանսպորտային համակարգի արմատական բարեփոխման ծրագիրը կյանքի կոչելու համար Երևանի քաղաքապետարանը բազմաթիվ հանդիպում-քննարկումներ ունեցավ ոլորտում հայտնի կազմակերպությունների հետ: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ, միջազգային խորհրդատուների հետ համատեղ աշխատանքի արդյունքում մշակվեց որակական և տեխնիկական հստակ պահանջներով գնումների փաթեթ:

«Մեզ մեղադրում էին, թե ինչու մրցույթը շուտ չենք հայտարարել, չենք արել, բայց ասեմ, որ այդ մրցութային փաթեթն ավելի քան 200 թերթ է, և մանրակրկիտ աշխատանք պետք է իրականացվեր, որպեսզի հետագայում խնդիրներ չունենայինք: Բացի դրանից, նախատեսվում էր, որ մրցույթը պետք է կայանար փետրվարին, բայց նորից հայտնի պատճառներով, տարբեր մասնագետների հասանելիության խնդիր կար, և դա էր պատճառը, որ փետրվարի 15-ը փոխվեց և մրցույթը նոր հայտարարեցինք: Հավատացնում եմ, որ մենք ինքներս ցանկանում ենք, որ մեկ օր շուտ երթուղային տրանսպորտը Երևանում փոխենք և այդ խնդիրը մայրաքաղաքում մեկընդմիշտ լուծենք»,- ասում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը:

«Արտադրողը, մատակարարը կամ մասնակիցը պետք է ունենա 15 տարվա արտադրության փորձ, առնվազն 45 մլն եվրո-ի շրջանառություն՝ վերջին 5 տարիների ընթացքում, նմանատիպ 2 պայմանագիր իրականացված՝ 24 մլն եվրո-ի շրջանակում, պետք է ունենա 300 հատ սեղմված բնական գազով արտադրված և մատակարարված նմանատիպ ավտոբուս, ինչպես նաև 150 մոդել կոնկրետ այն առաջարկի, որը փաթեթում ներգրավված է»,- ընդգծում է Արման Պետրոսյանը:

Մրցույթով նախատեսվում է ձեռք բերել 12 մետր երկարության, ցածր հարթակով, հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված, բնական գազի շարժիչով 100 ավտոբուս, որոնց չափանիշները մանրամասն մշակված և ներկայացված են մրցութային փաթեթում:

«Նախատեսում ենք նաև, որ պետք է ունենանք ավտբուսների համար դեպո, դրա հետ կապված նախագծային աշխատանքները մայիս ամսվա կեսից կսկսեն, և կարծում եմ՝ ավտոբուսները, երբ արդեն լինեն Երևանում, մենք կունենանք ժամանակակից դեպո, որտեղ կարող ենք սպասարկել նաև այդ ավտոբուսները: Մենք փուլային կսկսենք իրականացնել արդեն բոլոր միջոցառումները, որպեսզի ունենանք մեր ցանկալի արդյունքը Երևանում»,- ասում է Հրաչյա Սարգսյանը:

Ավտոբուսների սպասարկումն ու շահագործումը պատշաճ և համակարգված իրականացնելու համար ընդհանուր առմամբ մայրաքաղաքում կկառուցվի 4 հավաքակայան: Դրանք, ի դեպ, ապահովված կլինեն նաև գազի լիցքավորման կայաններով:

«Երևանի ավտոբուս» ընկերությունն այսօր մայրաքաղաքում 19 երթուղի է սպասարկում: Ընկերության հավաքակայանում այժմ շուրջ 250 ավտոբուս կա:

«Այդ 100 ավտոբուսները կլինի հավելյալ, և այն մասնավոր կազմակերպությունները, որոնք այս ընթացքում չեն կարողանա իրենց շարժակազմը համալրել համապատասխան ավտոմեքենաներով, որոնց ժամկետը կհամապատասխանի, մենք այդ գծերը կփոխարինենք արդեն այդ ավտոբուսներով: Բայց այնուամենայնիվ այդ ավտոբուսների քանակը բավականին քիչ է, որպեսզի մենք կարողանանք ամբողջությամբ փոխարինել Երևանում օրական 800 միկրոավտոբուսի սպասարկումը»,- նշում է Հրաչյա Սարգսյանը:

Նոր ավտոբուսների մրցույթը բաց կլինի մինչև ս. թ. հունիսի 12-ը:

Մայրաքաղաքի տրանսպորտային նոր ցանցով ընդհանուր առմամբ կգործարկվի 820 նոր ու հարմարավետ ավտոբուս և 101 տրոլեյբուս: Ներկայումս գործող 111 երթուղու փոխարեն առաջարկվում է 42-ը: Ծրագրի իրացման հարցում քաղաքը նոր՝ գործնական քայլերի փուլ է մտել:–0–



Partners News
Թեմատիկ նյութեր
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:39
25 Մայիսի 2020
«Արվեստոտ դիմակներ». երեխաներն արվեստի գործեր են պատկերում դիմակների վրա (ՖՈՏՈ)
«Արվեստոտ դիմակներ». երեխաներն արվեստի գործեր են պատկերում դիմակների վրա. ՖՈՏՈ
14:33
21 Մայիսի 2020
Վանաձորում 2–րդ հարկից ընկած երեխայի վիճակը կայունացել է
Ծանր աստիճանի գլխուղեղի սալջարդ, կոմա. Վանաձորում 2–րդ հարկից ընկած 9–ամյա երեխայի վիճակը կայունացել է
19:15
19 Մայիսի 2020
Ծնվել է Տաթևիկ Ռևազյանի դուստրը, նա հրապարակել է փոքրիկի լուսանկարները (ՖՈՏՈ)
Ծնվել է Տաթևիկ Ռևազյանի դուստրը, նա հրապարակել է փոքրիկի լուսանկարները. ՖՈՏՈ
11:32
16 Մայիսի 2020
«Ասեք, որ հզոր նկար է ստացվել». Սուրենյանը լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
«Ասեք, որ հզոր նկար է ստացվել». Սուրենյանը լուսանկար է հրապարակել. ՖՈՏՈ
16:20
15 Մայիսի 2020
Հայաստանում տարեց ամուսիններ են ապաքինվել կորոնավիրուսից (ՖՈՏՈ)
Հայաստանում տարեց ամուսինները հաղթահարել են կորոնավիրուսը. պատմությունը սկսվել է ամիսներ առաջ` Բրիտանիայից մի կերպ հայրենիք վերադառնալուց հետո. ՖՈՏՈ
11:52
14 Մայիսի 2020
10 օր արև ու տաք. Սուրենյանը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակը
Սուրենյանը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակը
13:46
13 Մայիսի 2020
Լյարդի բարդագույն փոխպատվաստում Հայաստանում. 1–ամյա Միքայելին դոնոր է դարձել մայրիկը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հայաստանում առաջին անգամ կատարվել է լյարդի բարդագույն փոխպատվաստում. 1–ամյա Միքայելին դոնոր է դարձել մայրիկը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
23:34
09 Մայիսի 2020
«Մայր Հայաստան» հուշարձանը Հաղթանակի օրը ներկվել է հայկական եռագույնի գույներով (ՎԻԴԵՈ)
«Մայր Հայաստան» հուշարձանը Հաղթանակի օրը ներկվել է հայկական եռագույնի գույներով. ՎԻԴԵՈ
22:50
09 Մայիսի 2020
Երևանյան երկինքը զարդարվեց տոնական հրավառությամբ (ՎԻԴԵՈ)
Երևանյան երկինքը զարդարվեց տոնական հրավառությամբ. ՎԻԴԵՈ
23:01
08 Մայիսի 2020
Ալեն Սիմոնյանն ԱԺ–ում ծաղիկներ նվիրեց ու համբուրեց Նաիրա Զոհրաբյանին (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանն ԱԺ–ում ծաղիկներ նվիրեց ու համբուրեց Նաիրա Զոհրաբյանին. ՎԻԴԵՈ
09:00
06 Մայիսի 2020
Արտակարգ ծննդաբերություն արտակարգ պայմաններում. Մասիսի բժիշկները ստիպված են եղել երեխայի ծնունդն ընդունել տանը (ՖՈՏՈ)
Արտակարգ ծննդաբերություն արտակարգ պայմաններում. Մասիսի բժիշկները ստիպված են եղել երեխայի ծնունդն ընդունել տանը (ՖՈՏՈ)