410.04
4.03
388.59
+25
Եղանակը Երևանում
Հայ

Հայ նյարդավիրաբույժները կատարել են COVID-19–ով և թոքաբորբով հիվանդի բարդագույն վիրահատություն, որը հաջողել է անցել (ՖՈՏՈ)

20:07
22 Սեպտեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների վիրաբուժության մասնագիտացված կենտրոնում նյարդավիրաբույժներ Սևակ Բադայանը և Լեռնիկ Գրիգորյանը կատարել են առաջային կապակցող զարկերակի պատռված պարկաձև անևրիզմայի ներանոթային միկրոպարույրներով օբլիտերացիա՝ COVID-19 հիվանդությամբ՝ թոքաբորբ ունեցող հիվանդին, նշվում է ԵՊԲՀ–ի կայքում։

49-ամյա հիվանդն անգիտակից վիճակում շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր «Գորիսի» բժշկական կենտրոն: Կատարված գլխուղեղի և կրծքավանդակի ԿՏ քննությումբ հայտնաբերվել էր սուբարախնոիդալ, ներփորոքային արյունազեղում:

Նախապես կապ հաստատելով «Հերացի» համալսարանական հիվանդանոցի նյարդավիրաբուժական ծառայության հետ՝ հիվանդին Գորիսից սանավիացիայով տեղափոխել են Երևան և շտապօգնությամբ հասցրել համալսարանական հիվանդանոց՝ վիրահատական բուժման նպատակով: Շտապ կարգով կատարվել է գլխուղեղի և կրծքավանդակի ԿՏ քննություն, գլխուղեղի ԿՏ-անգիոգրաֆիա, որով հայտնաբերվել է առաջային կապակցող զարկերակի պատռված պարկաձև անևրիզմա, շուրջը՝ ծավալուն սուբարախնոիդալ արյունազեղում։

аневризма нехрохирурги операция (2).jpg

Բժիշկներ Սևակ Բադայանին և Լեռնիկ Գրիգորյանին գրեթե երեք ժամ տևած վիրահատության արդյունքում հաջողվեց կատարել առաջային կապակցող զարկերակի պատռված անևրիզմայի էնդովասկուլյար օբլիտերացիա միկրոպարույրներով:

Հաշվի առնելով հիվանդի մոտ COVID-19 ՊՇՌ քննության դրական արդյունքը՝ նախապես կապ է հաստատվում առողջապահության նախարարության, ինչպես նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ռեանիմացիոն ծառայության ղեկավարության հետ, որից հետո հիվանդը տեղափոխվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ՝ հետագա բուժումը շարունակելու նպատակով։

аневризма нехрохирурги операция (3).jpg

Դեղորայքային բուժումից հետո կատարվում է ՊՇՌ կրկնակի թեստավորում, և երկու բացասական արդյունք ստանալուց հետո հիվանդը կրկին տեղափոխվում է «Հերացի» թիվ 1 հիվանդանոց: Հաշվի առնելով ստորին վերջույթների նոր առաջացած թուլությունը և կրկնված ԿՏ քննությամբ հակացուցումների բացակայությունը՝ հիվանդին կատարվում է կրկնակի ախտորոշիչ անգիոգրաֆիա սպազմոլիտիկների ներզարկերակային սելեկտիվ ներարկումով։ Հիվանդը վիրահատությունից հետո էքստուբացվել է և բուժումը մասնագիտացված վերականգնողական կենտրոնում շարունակելու նպատակով օրեր անց դուրս գրվել բարելավումով՝ գիտակից, ինքնուրույն շնչառությամբ, խոսքի արտաբերման և խոսքը հասկանալու ֆունկցիայի պահպանումով, ստորին վերջույթների մնացորդային թուլությամբ՝ պայմանավորված պերիֆերիկ աքսոնալ պոլինեյրոպաթիայով:

Անևրիզման զարկերակի պատի արտափքումն է, որը զարգանում է, երբ արյունատար անոթի թուլացած պատում ձևավորվում է լայնացում (պարկաձև կամ իլիկաձև): Գլխուղեղի անոթների անևրիզման հանդիմպում է բնակչության 1-5%-ի մոտ:
Դրանք վերջերս ավելի հաճախ են հանդիպում արդի նեյրովիզուալիզացիոն՝ ՄՌՏ, ԿՏԱ հետազոտութունների շնորհիվ: Կանանց մոտ անևրիզմաների հանդիպման հաճախականությունը մոտ 3 անգամ բարձր է: Անևրիզմայի պատռումը գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի, տեսակներից մեկն է: Պատռվելու դեպքում զարգանում է արյունազեղում գլխուղեղի շուրջ: Շտապ բուժօգնություն չցուցաբերելու դեպքում հիվանդի կյանքին կարող է վտանգ սպառնալ:

Անևրիզմայի առաջացման հիմնական պատճառն արյան բարձր ճնշումն է, այդ թվում՝ հիվանդության առկայությունն ընտանիքում, շաքարային դիաբետը, ծխախոտի և ալկոհոլի չարաշահումը, թմրանյութերի օգտագործում:–0–



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:54
26 Սեպտեմբերի 2023
Քիչ առաջ Գորիսի ԲԿ֊ ում լույս աշխարհ եկավ առաջին արցախցի փոքրիկը (ՖՈՏՈ)
Գորիսի ԲԿ֊ ում լույս աշխարհ եկավ առաջին արցախցի փոքրիկը. ՖՈՏՈ
11:34
25 Հուլիսի 2023
Հայաստանցի դպրոցականները 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ են նվաճել Քիմիայի 55-րդ միջազգային օլիմպիադայում
Հուլիսի 16-ից 25-ը Ցյուրիխում անցկացվել է Քիմիայի 55-րդ միջազգային օլիմպիադան, որում Հայաստանի թիմը նվաճել է 1 ոսկե և 2 բրոնզե մեդալներ
19:37
19 Հուլիսի 2023
Սյունիքում վերականգնվել է 17-րդ դարում կառուցված Սբ. Աստվածածին եկեղեցին
Սյունիքում վերականգնվել է 17-րդ դարում կառուցված Սբ. Աստվածածին եկեղեցին
22:53
12 Մայիսի 2023
Փարաքարում վիրավոր թռչունն ընկել է տներից մեկի բակը, օգնության են հասել փրկարարները (ՖՈՏՈ)
Փարաքարում վիրավոր թռչունն ընկել է տներից մեկի բակը, օգնության են հասել փրկարարները. ՖՈՏՈ
13:37
08 Մայիսի 2023
Հայ դպրոցականները 1 արծաթե և 1 բրոնզե մեդալներ են նվաճել քիմիայի Մենդելեևյան 57-րդ միջազգային օլիմպիադայում
Մենդելեևյան միջազգային օլիմպիադաներում Հայաստանի թիմերն ընդհանուր առմամբ արժանացել են 41 մեդալների
10:56
24 Փետրվարի 2023
Երևանում բնական ճանապարհով 5կգ 160 գրամ քաշող տղա է ծնվել (ՖՈՏՈ)
Երևանում բնական ճանապարհով 5կգ 160 գրամ քաշող տղա է ծնվել. ՖՈՏՈ
13:01
16 Փետրվարի 2023
Դիլիջանում արդեն հաճախ կարելի է հանդիպել կովկասյան ազնվացեղ եղջերուների (ՎԻԴԵՈ)
Բարի կադրեր՝ Դիլիջանից. կովկասյան ազնվացեղ եղջերուները հանգիստ զբոսնում են Դիլիջանում
11:47
23 Հունվարի 2023
Վանաձորում պարեկները փրկել են փողոցում անգիտակից վիճակում ընկած հղի կնոջ ու նրա պտղի կյանքը
Վանաձորում պարեկները փրկել են փողոցում անգիտակից վիճակում ընկած հղի կնոջ ու նրա պտղի կյանքը
19:04
22 Դեկտեմբերի 2022
Որպես անհետ կորած որոնվող 34-ամյա կինն ու նրա 2 տարեկան որդին հայտնաբերվել են
Որպես անհետ կորած որոնվող 34-ամյա կինն ու նրա 2 տարեկան որդին հայտնաբերվել են
22:34
06 Դեկտեմբերի 2022
Հայ գիտնականները ստեղծել են մարդու հոգնածության աստիճանը որոշող սարք (ՖՈՏՈ)
Հայ գիտնականները ստեղծել են մարդու հոգնածության աստիճանը որոշող սարք. ՖՈՏՈ
16:31
29 Նոյեմբերի 2022
Հայ դպրոցականները 7 մեդալ են նվաճել Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները 7 մեդալ են նվաճել Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում
14:47
19 Հոկտեմբերի 2022
Որպես անհետ կորած որոնվող 14–ամյա և 16–ամյա աղջիկները հայտնաբերվել են
Նրանց հայտնաբերել են կայարանամերձ հրապարակում