410.04
4.03
388.59
+25
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի համալսարաններից մեկում նախատեսվում է ամսական կրթաթոշակը դարձնել 70 հազար դրամ

15:28
31 Մայիսի 2023
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Ագրարային համալսարանում նախատեսվում է ամսական կրթաթոշակը դարձնել 70 հազար դրամ։

Մինչև 2019 թվականը Ագրարային համալսարան ընդունվել են առանց ընդունելության քննության, 2020 թվականից Ագրարային համալսարանում մտցվել են ընդունելության քննություններ, և նաև դա է պատճառը, որ իրավիճակ է փոխել դիմորդների ընդունելության թվի փոփոխության մասով, հաղորդում է Առաջին լրատվականը:

Այդ մասին ԱԺ-ում Բյուջե-2022-ի կատարողականի հաշվետվության քննարկումների ժամանակ ասաց Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով Ագրարայինում դիմորդների թվի նվազմանը:

«Նաև ունենք այսպիսի ցուցանիշ, որ Ագրարային համալսարան դիմողների 80 տոկոսը չի ընդունվում, այսինքն՝ հերիք չէ, որ քիչ են դիմում, դիմածների մեծ մասն էլ չի կարողանում ընդունվել, և հետո արդեն նրանց մեծ մասը ընդգրկվում է հեռակա համակարգեր»,- ասաց Անդրեասյանը:

Ըստ նախարարի՝ Ագրարային համալսարանում ընդունելությունը խրախուսելի դարձնելու նպատակով նախատեսվում է կրթաթոշակային ծրագիր ներդնել:

«Առաջիկայում, հուսանք, Կառավարության որոշմամբ կհաստատվի (ծրագիրը – խմբ.) որոշ ոլորտների համար, ինչպիսին ագրարայինն է, ինչպիսին բնագիտական ուղղություններով ուսուցչական ծրագրերն են, որտեղ սարսափելի թվեր ունենք, և այդ թվերը պետք է բոլորիս համար ահազանգ լինեն, մեզ համար հատկապես ահազանգ են և անելիք են, որի ուղղությամբ աշխատում ենք: Այստեղ մենք ներդնում ենք կրթաթոշակային ծրագիր՝ 70 հազար ամսական կրթաթոշակով, ու հուսանք, որ սա կխրախուսի»,- ասաց նախարարը, ապա նկատեց՝ քանի որ կրթաթոշակի ծրագրի մասով ուշ են իրազեկել, արդյունքը կլինի հաջորդ տարի:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:54
26 Սեպտեմբերի 2023
Քիչ առաջ Գորիսի ԲԿ֊ ում լույս աշխարհ եկավ առաջին արցախցի փոքրիկը (ՖՈՏՈ)
Գորիսի ԲԿ֊ ում լույս աշխարհ եկավ առաջին արցախցի փոքրիկը. ՖՈՏՈ
11:34
25 Հուլիսի 2023
Հայաստանցի դպրոցականները 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ են նվաճել Քիմիայի 55-րդ միջազգային օլիմպիադայում
Հուլիսի 16-ից 25-ը Ցյուրիխում անցկացվել է Քիմիայի 55-րդ միջազգային օլիմպիադան, որում Հայաստանի թիմը նվաճել է 1 ոսկե և 2 բրոնզե մեդալներ
19:37
19 Հուլիսի 2023
Սյունիքում վերականգնվել է 17-րդ դարում կառուցված Սբ. Աստվածածին եկեղեցին
Սյունիքում վերականգնվել է 17-րդ դարում կառուցված Սբ. Աստվածածին եկեղեցին
22:53
12 Մայիսի 2023
Փարաքարում վիրավոր թռչունն ընկել է տներից մեկի բակը, օգնության են հասել փրկարարները (ՖՈՏՈ)
Փարաքարում վիրավոր թռչունն ընկել է տներից մեկի բակը, օգնության են հասել փրկարարները. ՖՈՏՈ
13:37
08 Մայիսի 2023
Հայ դպրոցականները 1 արծաթե և 1 բրոնզե մեդալներ են նվաճել քիմիայի Մենդելեևյան 57-րդ միջազգային օլիմպիադայում
Մենդելեևյան միջազգային օլիմպիադաներում Հայաստանի թիմերն ընդհանուր առմամբ արժանացել են 41 մեդալների
10:56
24 Փետրվարի 2023
Երևանում բնական ճանապարհով 5կգ 160 գրամ քաշող տղա է ծնվել (ՖՈՏՈ)
Երևանում բնական ճանապարհով 5կգ 160 գրամ քաշող տղա է ծնվել. ՖՈՏՈ
13:01
16 Փետրվարի 2023
Դիլիջանում արդեն հաճախ կարելի է հանդիպել կովկասյան ազնվացեղ եղջերուների (ՎԻԴԵՈ)
Բարի կադրեր՝ Դիլիջանից. կովկասյան ազնվացեղ եղջերուները հանգիստ զբոսնում են Դիլիջանում
11:47
23 Հունվարի 2023
Վանաձորում պարեկները փրկել են փողոցում անգիտակից վիճակում ընկած հղի կնոջ ու նրա պտղի կյանքը
Վանաձորում պարեկները փրկել են փողոցում անգիտակից վիճակում ընկած հղի կնոջ ու նրա պտղի կյանքը
19:04
22 Դեկտեմբերի 2022
Որպես անհետ կորած որոնվող 34-ամյա կինն ու նրա 2 տարեկան որդին հայտնաբերվել են
Որպես անհետ կորած որոնվող 34-ամյա կինն ու նրա 2 տարեկան որդին հայտնաբերվել են
22:34
06 Դեկտեմբերի 2022
Հայ գիտնականները ստեղծել են մարդու հոգնածության աստիճանը որոշող սարք (ՖՈՏՈ)
Հայ գիտնականները ստեղծել են մարդու հոգնածության աստիճանը որոշող սարք. ՖՈՏՈ
16:31
29 Նոյեմբերի 2022
Հայ դպրոցականները 7 մեդալ են նվաճել Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները 7 մեդալ են նվաճել Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում
14:47
19 Հոկտեմբերի 2022
Որպես անհետ կորած որոնվող 14–ամյա և 16–ամյա աղջիկները հայտնաբերվել են
Նրանց հայտնաբերել են կայարանամերձ հրապարակում