+3
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Բոլոր նորությունները կորոնավիրուսի մասին, ՀՀ–ում սահմանվել է արտակարգ դրություն, գրանցվել է վարակի 770 դեպք. ԹԱՐՄԱՑՎՈՂ

Հայաստանի հիվանդանոցները համալրվում են սովորական և ռեանիմացիոն մահճակալներով. Թորոսյանն այցելել է մի շարք բուժկենտրոններ (ՖՈՏՈ)

18:02
24 Մարտի 2020

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր այցելել է հատուկ կորոնավիրուսային հիվանդության բուժման համար առանձնացված բժշկական հաստատություններ՝ ծանոթանալու ծառայությունների մատուցման ընթացքին, ինչպես նաև իրականացվող շինարարական աշխատանքներին։

Այս մասին հայտնել է Թորոսյանը Facebook–յան իր էջում։

Ստորև բերված բժշկական կենտրոններում արդեն իսկ բուժում են ստանում մեծաթիվ պացիենտներ, սակայն մահճակալային ֆոնդը շարունակվում է ծավալվել։

Загружается новость ... "Лево"

««Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցում շուտով ունենալու ենք 151 սովորական և 13 ռեանիմացիոն մահճակալ։ Եվս 40 մահճակալ ունենալու ենք նորակառույց մոդուլում՝ իրենց ախտորոշմանը սպասող պացիենտների համար, որի շինարարական աշխատանքները մի փոքր հետաձգվեցին տեխնիկական պատճառներով։ Այն պատրաստ կլինի մոտ օրերս։ Նաև որոշել ենք ինֆեկցիոն հիվանդանոցում տեղադրել համակարգչային տոմոգրաֆ՝ կրկին մոդուլային շենքում, որի շինարարությունը արդեն սկսվել են։ ՀՏ-ն անհրաժեշտ է կորոնավիրուսային թոքաբորբերը վաղ հայտնաբերելու համար», – նշել է Թորոսյանը։

Նրա խոսքով, ոստիկանության հոսպիտալում շուտով կունենանք 170 սովորական և ևս 14 ռեանիմացիոն մահճակալ։

Օրթոպեդիայի կենտրոնում շուտով կլինի 140 սովորական և 16 ռեանիմացիոն մահճակալ։

«Սուրբ Աստվածածին ԲԿ ծննդատան մասնաշենքում, որը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա թաղամասում ծավալվելու է 76 սովորական և 48 ռեանիմացիոն մահճակալ։ Այս պահին ունենք թոքերի արհեստական օդափոխության 41 սարք՝ հատուկ կորոնավիրուսային հիվանդության համար, որոնցից ոչ մեկը դեռևս չի օգտագործվում։ Նոր ձեռքբերումներ, իհարկե դժվարությամբ, նույնպես իրականացվում են», – նշել է Թորոսյանը։–0–


Partners News

loading...


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
23:19
03 Ապրիլի 2020
Ադրբեջանական կողմի կրակոցից վիրավորված 16–ամյա տղան մի քանի օրից դուրս կգրվի
Ուրախ լուր. ադրբեջանական կողմի կրակոցից վիրավորված 16–ամյա տղան մի քանի օրից դուրս կգրվի
14:04
03 Ապրիլի 2020
Սպասված հանդիպում. Գյումրիում դաժան ծեծի ենթարկված աղջնակին տարիների դադարից հետո տեսակցել է հարազատ եղբայրը (ՖՈՏՈ)
Սպասված հանդիպում. Գյումրիում դաժան ծեծի ենթարկված աղջնակին տարիների դադարից հետո տեսակցել է հարազատ եղբայրը. ՖՈՏՈ
14:45
01 Ապրիլի 2020
Երևանի կենդանաբանական այգում մեկնարկել է «Գրիր կենդանուն՝ գրիր ընկերոջդ» նախագիծը (ՖՈՏՈ)
Երևանի կենդանաբանական այգում մեկնարկել է «Գրիր կենդանուն՝ գրիր ընկերոջդ» նախագիծը` մեծ ու փոքր երեխաների համար. ՖՈՏՈ
21:20
31 Մարտի 2020
«Նորք» ինֆեկցիոնի հերոս բժիշկները մասնահատված թոքով և ուղեկցող այլ առողջական խնդիրներով պացիենտներին դուրս են բերել ծանր վիճակից (ՖՈՏՈ)
«Նորք» ինֆեկցիոնի հերոս բժիշկները մասնահատված թոքով և ուղեկցող այլ առողջական խնդիրներով պացիենտներին դուրս են բերել ծանր վիճակից (ՖՈՏՈ)
00:32
31 Մարտի 2020
Լավ ու բարի լուր. Գյումրիում դաժան ծեծի ենթարկված 13–ամյա աղջիկը քայլում է, առայժմ` բժիշկների օգնությամբ (ՎԻԴԵՈ)
Գյումրիում դաժան ծեծի ենթարկված 13–ամյա աղջիկը քայլում է, առայժմ` բժիշկների օգնությամբ, նա չի էլ ցանկանում լքել ԲԿ-ն ու բժիշկներին. ՎԻԴԵՈ
13:10
26 Մարտի 2020
Պարում են բոլորը. հայ բժիշկները չեն վհատվում և աջակցում են հիվանդներին իրենց պարով (ՎԻԴԵՈ)
Մեր հավեսով բժիշկները. հայ բժիշկները չեն վհատվում և աջակցում են հիվանդներին իրենց պարով. ՎԻԴԵՈ
21:37
21 Մարտի 2020
Գարունը վերադառնում է. Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի բարձրացում
Գարունը վերադառնում է. Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի բարձրացում
19:20
20 Մարտի 2020
4041 միայնակ տարեցի կհատկացվի սննդի մեկամսյա պաշար
Հայաստանում 4041 միայնակ տարեցի կհատկացվի սննդի մեկամսյա պաշար
11:01
19 Մարտի 2020
Հայաստանցի դպրոցականների թիմը 4 մեդալ է նվաճել Կովկասյան 5-րդ մաթեմատիկական օլիմպիադայում
Ապրեն մեր երեխաները. հայաստանցի դպրոցականների թիմը 4 մեդալ է նվաճել Կովկասյան 5-րդ մաթեմատիկական օլիմպիադայում
11:00
15 Մարտի 2020
Մեր գյումրեցի աղջնակի վիճակը կայուն է, գիտակից է. Թորոսյան
Թորոսյանը լավ լուրեր է հայտնում Գյումրիում ծեծի ենթարկված 13–ամյա աղջնակից
10:54
09 Մարտի 2020
Սրտի լուրջ խնդիրներ ունեցող 4,5 տարեկան Անգելինան բարեհաջող վիրահատվել է, նման վիրահատություն ՀՀ–ում առաջին անգամ է կատարվել (ՖՈՏՈ)
Հրաշքներ լինում են. սրտի լուրջ խնդիրներ ունեցող 4,5 տարեկան Անգելինան բարեհաջող վիրահատվել է, նման վիրահատություն ՀՀ–ում առաջին անգամ է կատարվել. ՖՈՏՈ
13:18
08 Մարտի 2020
Շնորհավորանք անգամ օդից. Վանաձորում յուրօրինակ ձևով են շնորհավորում կանանց (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Շնորհավորանք անգամ օդից. Վանաձորում յուրօրինակ ձևով են շնորհավորում կանանց. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ