ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վրացական կողմում՝ Նինոծմինդայում նոր մաքսային կետի կառուցման գործընթացի ավարտով պայմանավորված՝ ժամանակավորապես չի գործի ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժինը:
«Բավրայի մաքսակետը փակ կլինի սեպտեմբերի 9-ին, ժամը 11:00-ից մինչև 23:00-ն», - հայտնում են ՊԵԿ-ից:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում