ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հայպետհիդրոմետը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
Հունվարի 13-ի ցերեկը Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն, հունվարի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 14-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով։
Մայրաքաղաք Երևանում հունվարի 13-ի ցերեկը, 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այսօր ցերեկային ժամերին կանխատեսվում է +4...+6, գիշերը` -4...-6, վաղը` հունվարի 14–ին, Երևանում ցերեկը սպասվում է +4...+6, գիշերը` -2...-4։–0–