ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանից Ռուսաստան չվերթերի քանակը հուլիսի 8-ից կավելանա։
Այս մասին հաղորդվում է «Զվարթնոց» օդանավակայանի Facebook–յան էջում։
Հուլիսի 8-ից «Արմենիա» ավիաընկերությունն ամեն օր՝ օրական երկու չվերթ կիրականացնի Երևանից դեպի Մոսկվա:
Загружается новость ... "Лево"
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, «Պոբեդա» ավիաընկերությունը հուլիս ամսին կավելացնի չվերթերի հաճախականությունը և կիրականացնի հավելյալ ութ չվերթ՝ Գյումրի-Մոսկվա-Գյումրի երթուղով:
Երկու ավիաընկերություն փոխում են օդանավերի տիպերը: «Աերոֆլոտ» ընկերությունը յուրաքանչյուր չվերթին կավելացնի 40 նստատեղ, իսկ «Nord Wind» ավիաընկերությունը 4 չվերթ կիրականացնի 400-տեղանոց օդանավերով:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել ՌԴ քաղաքացիների անվտանգության ապահովման մասին Թբիլիսիում գրանցված անկարգությունների պատճառով։ Հրամանագրի համաձայն, հուլիսի 8–ից արգելվում է ուղևորային չվերթերի իրականացումը դեպի Վրաստան։ Կառավարությանը հրամանագրի շրջանակում հանձնարարվել է ապահովել Վրաստանում գտնվող ՌԴ քաղաքացիների և նրանց բեռի օպերատիվ վերադարձը։–0–