ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երեկ COVID-19-ից ևս մեկ ծննդկան է մահացել, Facebook–յան իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Загружается новость ... "Лево"
«Ցավոք, երեկ COVID-19-ից ևս մեկ ծննդկան է մահացել: Եւ չնայած մեր մասնագետների գործադրած հսկայական ջանքերին, չհաջողվեց փրկել երիտասարդ կնոջ կյանքը», – նշել է նախարարը:
Նա ավելացրել է, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութերն անվտանգ են հղիություն պլանավորողների և հղիների համար։ COVID-19-ի դեմ պատվաստանյութերը պաշտպանում են հղիներին։–0–