ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. 1-ին զորամիավորման ենթակայությամբ զորամասերից ևս մեկում ներդրվել է սննդի մատակարարման նոր կարգը, հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
«Սննդի մատակարարման նոր կարգն արդեն իսկ ներդրված է մոտ երեք տասնյակ զորամասերում: Ծրագրի և մատուցվող սննդակարգի վերաբերյալ զինծառայողների շրջանում առկա է դրական մեծ արձագանք. զինծառայողները գոհ են սննդի որակից և սպասարկումից», – նշվում է ՊՆ–ի հաղորդագրության մեջ:–0–