415.63
4.18
390.04
+10
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում հեպատիտով հիվանդացության մակարդակը նվազում է

17:14
26 Հուլիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում դիտվում է B և C հեպատիտի հիվանդացության նվազում, ինչը պայմանավորված է կանխարգելիչ միջոցառումների արդյունավետությամբ, ասաց Հայաստանի առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Ոչ վարակիչ հիվանդությունների և ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը։

«Եթե պետության կողմից պատվաստումների համալիր և համակարգված ծրագրի ներդրումից առաջ հիվանդացության մակարդակի նվազումը կազմել է 2.5 տոկոս, ապա 1999 թվականից, հատկապես երեխաների շրջանում, գրանցվել է նվազում 140 անգամ` 9.8 տոկոսից մինչև 0.07 տոկոս»,– ուրբաթ մամուլի ասուլիսում ասաց նա։ 

Աբովյանն ընդգծեց, որ այդ փաստը պատվաստումների անհրաժեշտության, դրանց կարևորության և հեպատիտի կանխարգելման արդյունավետության կարևորագույն ապացույցն է։

Նրա խոսքով, Հայաստանը համարվում է այդ երկու տեսակի հեպատիտի տարածման միջին մակարդակով երկիր։ Այսպես, C հեպատիտի տարածվածությունը կազմում է մինչև 4-5% (մեկ դեպք` 100 հազ մարդու հաշվով), իսկ B հեպատիտինը` 1.5-2 տոկոս (մեկ դեպք` 40-50 հազ մարդու հաշվով), սակայն չափազանց ցածր է նաև բնակչության իրազեկվածությունը հիվանդության կանխարգելիչ միջոցների մասին։

«Խնդիրն այն է, որ Հայաստանում, ինչպես և ամբողջ աշխարհում, շատ քիչ են իրազեկ և ախտորոշված քաղաքացիները, ավելի քիչ են բուժվողներն ու բուժվածները։ Արդյունքում Հայաստանի բնակչության միայն 20 տոկոսը գիտի, որ վարակված է»,– ասաց նա։ 

Աբովյանը միաժամանակ նշեց B և C հեպատիտի հիվանդացության հայտնաբերման դեպքերի թվի աճ, ինչը կապված է ախտորոշման և կանխարգելման նոր մոտեցումների հետ։

«Եթե 2017թ.–ին բացահայտվել է հեպատիտ B–ի 400–450 նոր դեպք և հեպատիտ C–ի 711 դեպք, ապա 2018թ.–ին` համապատասխանաբար 698 և 1351 դեպք։ Այս ցուցանիշները վկայում են ոչ թե հիվանդացության աճի, այլ բնակչության իրազեկվածության ավելացման և հետազոտմանը պատրաստ լինելու մասին», – նշեց նա։ 

Աբովյանի խոսքով, վարակվելու պատճառները տարբեր են, սակայն միտումները հիմնականում նույնն են` կոսմետոլոգիական կենտրոններ, բուժհաստատություններ և ստոմատոլոգիական կլինիկաներ։ Վարակվելու պատճառների թվում են նաև թմրանյութերը, դաջվածքները չստուգված սրահներում, էպիլյացիան, տան պայմաններում կոսմետոլոգիակա ծառայությունները։

«Վարակվածության դեպքերի 13%–ը տեղի է ունենում ստոմատոլոգիական, 6%–ը` կոսմետոլոգիական կլինիկաներում և 4%–ը` բուժհաստատություններում։ Այդուհանդերձ, վարակվում են հիմնականում սեռական ակտի և արյան միջոցով` թմրանյութերի օգտագործման ժամանակ», – նշեց նա։

Խոսելով հիվանդներին տրամադրվող պետական աջակցության մասին` Աբովյանը հիշեցրեց, որ կառավարությունը մայիսի 30–ին որոշում է կայացրել հատկացնել լրացուցիչ սուբսիդավորում այս հիվանդության բուժման համար։

Հեպատիտ В–ն վիրուս է, որը, հայտնվելով օրգանիզմում, սկսում է բացասաբար ազդել կենսական կարևոր օրգանների վրա։ Այս հիվանդությունից ամեն շատը տուժում է լյարդը, որն ախտահարվում է միկրոբջջային մակարդակի վրա։ Հեպատիտ В–ն կարող է ընթանալ առանց ախտանիշների և կարող է ուղեկցվել վառ արտահայտված ախտանիշներով։ Անցնելով քրոնիկ փուլ` այս ինֆեկցիոն հիվանդությունը հաճախ հանգեցնում է լյարդի ցիրոզի և քաղցկեղի։

Հեպատիտ C–ն հեպատիտ C-ի վիրուսով (HCV) առաջացած վարակիչ հիվանդություն է, որը հիմնականում ազդում է լյարդի վրա։ Վարակի նախնական փուլը մարդկանց մոտ լինում է հաճախ մեղմ կամ անախտանիշ: Երբեմն լինում է ջերմություն, մուգ գույնի մեզ, որովայնի ցավ և մաշկի դեղնություն. Վիրուսը շարունակում է մնալ լյարդում վարակվածների մոտավորապես 75-85%-ի մոտ: Քրոնիկական վարակի նախնական շրջանում սովորաբար ախտանիշներ չեն դրսևորվում: Տարիների ընթացքում այն հաճախ հանգեցնում է լյարդի հիվանդության և երբեմն՝ ցիրոզի: Որոշ դեպքերում, ցիրոզով հիվանդների մոտ զարգանում են այնպիսի բարդություններ, ինչպիսիք են լյարդային անբավարարությունը, լյարդի քաղցկեղը, կերակրափողի և ստամոքսի երակների լայնացումները: Հեպատիտ C-ն հիմնականում փոխանցվում է արյան միջոցով՝ թմրանյութերի ներերակային օգտագործման, վատ ախտահանված բժշկական գործիքների օգտագործման և արյան փոխներարկման ճանապարհով։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:07
16 Ապրիլի 2024
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել (ՎԻԴԵՈ)
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել. ՎԻԴԵՈ
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
19:11
13 Փետրվարի 2024
Հայաստանը նշում է Տյառնընդառաջը կամ Տիրոջ ընծայման օրը
Տերունի այս տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին
17:35
12 Փետրվարի 2024
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է (ՖՈՏՈ)
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է. ՖՈՏՈ
21:35
06 Փետրվարի 2024
Բացառիկ ձմեռ․ Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի (ՖՈՏՈ)
Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի․ ՖՈՏՈ
12:26
06 Դեկտեմբերի 2023
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում (ՖՈՏՈ)
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում․ ՖՈՏՈ
14:13
05 Դեկտեմբերի 2023
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով (ՖՈՏՈ)
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակ տղաներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով․ ՖՈՏՈ
10:29
24 Նոյեմբերի 2023
Գորիսը շուտով երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա (ՖՈՏՈ)
Գորիսը երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա․ ՖՈՏՈ
11:39
09 Նոյեմբերի 2023
Սրտի զարկը վերականգնված զինծառայող Նարեկ Պողոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Զինծառայող Նարեկ Պողոսյանը, ում սրտի զարկը բժիշկներին հաջողվել էր վերականգնել, դուրս է գրվել հիվանդանոցից
15:13
06 Նոյեմբերի 2023
Հայաստանում ծնելիության աճը շարունակվում է․ 9 ամսվա տվյալներ
Հայաստանում 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,6 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները