531.55
7.56
477.71
+3
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում, հնարավոր է, կրճատվի մանկապարտեզ հաճախող երեխայի ծնողի աշխատանքային ժամը

17:40
06 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում հանրության քննարկմանն է ներկայացվել Աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը։

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացված փաստաթղթում առաջարկվում է, որպեսզի նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող երեխա խնամող աշխատողը հնարավորություն ստանա աշխատանքային օրը ավարտել ժամը 17:00-ին, եթե իր աշխատանքային օրվա ավարտը 18:00-ն է:

«Նախագծի ընդունումը հնարավորություն կտա նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող երեխա խնամող աշխատողներին առավել արդյունավետ և առանց խոչընդոտների կազմակերպել իրենց երեխաների՝ նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախելու գործընթացը», – նշվում է կայքում։ 

Հիմնավորման մեջ նաև նշվում է, որ Հայաստանում համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություններում աշխատաժամերի առկա ռեժիմը բազմաթիվ դժվարություններ է ստեղծում այնտեղ հաճախող սաների ծնողների համար: 

«Նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատաժամը հիմնականում ավարտվում է ժամը 17:30-ին, ինչի հետևանքով երեխայի ծնողներից մեկը կամ խնամակալը կամ խնամատար ծնողն առկա աշխատանքային ռեժիմի պայմաններում ստիպված է լինում լրացուցիչ դժվարություններ կրել՝ ժամանակից շուտ լքել աշխատավայրը, ինչը հարուցում է ղեկավարության դժգոհությունը», - նշվում է փաստաթղթում։»

Նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի նաև նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատանքը, քանի որ հիշյալ հաստատությունների աշխատակիցների աշխատանքի կազմակերպումը կլինի առավել պատշաճ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատակիցների համար առավել կանխատեսելի կլինի իրենց աշխատանքի ավարտի ժամը։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:29
11 Դեկտեմբերի 2019
Գլխավոր տոնածառի լույսերը և հիասքանչ մյուզիքլ. ներկայացվել է Երևանի ամանորյա ծրագիրը
Գլխավոր տոնածառի լույսերը և հիասքանչ մյուզիքլ. ներկայացվել է Երևանի ամանորյա ծրագիրը
15:38
10 Դեկտեմբերի 2019
Հեքիաթի սպասումով. հայտնի է` երբ կվառվեն Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը (ՎԻԴԵՈ)
Երևանի քաղաքապետարանը բոլորին հրավիրում է Հանրապետության հրապարակ միասին վառելու գլխավոր տոնածառի լույսերը
11:51
10 Դեկտեմբերի 2019
Միզապարկի հեռացում և «նոր միզապարկի» ձևավորում. Երևանում հերթական բարդ վիրահատությունն են կատարել (ՖՈՏՈ)
Միզապարկի հեռացում և «նոր միզապարկի» ձևավորում. հայ բժիշկները հերթական բարդ վիրահատությունն են կատարել. ՖՈՏՈ
15:49
09 Դեկտեմբերի 2019
Երևանում բժիշկները փրկել են գետնանուշից խեղդվող 1,5 տարեկան փոքրիկի կյանքը
Սրտի և շնչառության կանգ. Երևանում բժիշկները փրկել են գետնանուշից խեղդվող 1,5 տարեկան փոքրիկի կյանքը
12:00
08 Դեկտեմբերի 2019
Արցախի զինծառայողների սննդի մատակարարումը վստահվել է «Երեմյան Փրոջեքթս» ընկերությանը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հայկական ռեստորանային ոլորտի  առաջատարներից մեկը`«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը, թարմացրել է Արցախի զինծառայողների սննդի կազմակերպման համակարգը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
16:29
06 Դեկտեմբերի 2019
«Իմ քայլի» անդամն Ավագանու նիստին էր եկել նորածին որդու հետ (ՎԻԴԵՈ)
«Իմ քայլի» անդամն Ավագանու նիստին էր եկել նորածին որդու հետ. ՎԻԴԵՈ
11:17
06 Դեկտեմբերի 2019
Դեպի տոնածառ տանող կամուրջ և սուրբծննդյան տոնավաճառ. Երևանում ամանորյա աննախադեպ միջոցառումներ են սպասվում (ՖՈՏՈ)
Դեպի տոնածառ տանող կամուրջ և սուրբծննդյան տոնավաճառ. Երևանում ամանորյա աննախադեպ միջոցառումներ են սպասվում. ՖՈՏՈ
15:01
03 Դեկտեմբերի 2019
Հայաստանը շուտով կարող է ունենալ նոր ավիաընկերություն. Ռևազյան
Հայաստանը շուտով կարող է ունենալ  նոր ավիաընկերություն
10:15
02 Դեկտեմբերի 2019
Երևանի հիվանդանոցներից մեկում փրկվել է սրտի լուրջ խնդիրներով հղիի կյանքը
Երևանի հիվանդանոցներից մեկում փրկվել է սրտի լուրջ խնդիրներով հղիի կյանքը, հղիի մոտ ախտորոշվել է սրտի բնածին արատjavascript:void(0)
16:41
01 Դեկտեմբերի 2019
«Ֆանտաստիկ» ու մառախլապատ Երևանը` թռչնի թռիչքի բարձրությունից. Սուրենյանը նկարներ է հրապարակել (ՖՈՏՈ)
«Ֆանտաստիկ» ու մառախլապատ Երևանը` թռչնի թռիչքի բարձրությունից. Սուրենյանը նկարներ է հրապարակել. ՖՈՏՈ
12:25
30 Նոյեմբերի 2019
Հայաստանում ևս մեկ զորամաս անցել է սննդի մատակարարման նոր կարգին (ՖՈՏՈ)
Եվս մեկ զորամաս անցել է սննդի մատակարարման նոր կարգին. զինծառայողները գոհ են սննդի որակից և սպասարկումից. ՖՈՏՈ
16:00
29 Նոյեմբերի 2019
Հրաշքով փրկված զինվորը. Երևանում բժիշկները բարդ վիրահատության արդյունքում փրկել են 19–ամյա տղայի կյանքը
Հրաշքով փրկված զինվորը. Երևանում բժիշկները բարդ վիրահատության արդյունքում փրկել են 19–ամյա տղայի կյանքը