ԵՐԵՎԱՆ, 15 մարտի./Նովոստի–Արմենիա/. Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
Այսպես, մարտի 15-ին, 18-ին, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 16-ին,17-ի գիշերը և առավոտյան, 19-ի ցերեկը սպասվում է անձրև: Քամին՝ հարավարևելյան 2-4 մ/վրկ արագությամբ, մարտի 15-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 12-15մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մարտի 16-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով:
Երևանում մարտի 16-ին,17-ի գիշերը և առավոտյան, 19-ի ցերեկը սպասվում է անձրև: Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը կհասնի +21...23 աստիճանի, իսկ հինգշաբթի կնվազի` մինչև +13...+15 աստիճան, հետագա երեք օրերին կանխատեսվում է +14...+20 աստիճան։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում