ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հայպետհիդրոմետը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
Այսպես, ապրիլի 28-30-ը, մայիսի 1-ի կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ, կարկուտ:
Ապրիլի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը կբարձրանա 7-9 աստիճանով:
Մայրաքաղաք Երևանում ապրիլի 28-30-ը, մայիսի 1-ի կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վրկ։ Ապրիլի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանում առաջիկա երեք օրերին ջերմաստիճանը ցերեկը կտատանվի +13...+15–ի սահմանում, իսկ մայիսի 1–ին կբարձրանա` հասնելով +18...+20–ի։–0–