ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայաստանում 83 մարդ հոսպիտալացվել է կորոնավիրուսի կասկածանքով և թեստավորում անցել, երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը։
«Չինաստանից ժամանած մարդիկ, նույնիս նվազագույն ախտանիշների դեպքում, օրինակ, 37 աստիճան ջերմություն, միանգամից հոսպիտալացվել են և բժշկի զննում անցել, բոլորը թեստավորվել են»,- ասել է նա՝ նշելով, որ կորոնավիրուսի առկայությունը չի հաստատվել։
Վանյանի խոսքով, Հայաստանում ւնդհանուր առմամբ, հունվարին կորոնավրուսի բռնկման պահից բժշկական հսկողության տակ է գտնվել 2000-ից ավելի մարդ։
Հունվաիր 29-ից Հայաստանում, որպես կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոց, մշակվել են «Հասցեական քարտեր»։
Տվյալ քարտերը տրվում են համաճարակի տեսանկյունից ոչ բարենպաստ երկրներիվ Հայաստան ժամանող ուղևորներին։ Նչանք լրացնում են քարտերն ինքնաթիռում և ժամանելուց հետո ներկայացնում են դրանք բժշկա-սանիտարական կետերի բուժանձնակազմին։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում