420.75
4.19
394.07
+14
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում նվազագույն աշխատավարձը կբարձրանա

11:53
03 Հոկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԺ–ն հինգշաբթի առաջին ընթերցմամբ հավանություն տվեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» և «Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների ընդունմանն, ըստ որոնց` նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից դառնում է 68 հազար դրամ։

Օրինագծի ընդունմանը կողմ քվեարկեց 102 պատգամավոր, մեկ պատգամավոր ձեռնպահ մնաց։

Օրինագծի համահեղինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը նշեց, որ սկզբում նախագծով առաջարկվում էր նվազագույն աշխատավարձը բարձրացնել մինչև 63 հազար դրամ, սակայն կառավարության հետ քննարկումներից հետո այդ գումարը բարձրացվեց։

«Մենք սկզբում առաջարկել էինք 63 հազար դրամ, որպեսզի ազդեցություն չգործենք բազային աշխատավարձի վրա, որը հիմա կազմում է 66 հազար դրամից մի փոքր ավել և որով հաշվարկվում են պետական համակարգի բոլոր աշխատավարձերը, այդ թվում` պատգամավորներինը», – նշեց նա։

Պատգամավորի խոսքով, կառավարությունն առաջարկել է բարձրացնել ևս 5 հազար դրամով, որպեսզի դա ազդի նաև բազային աշխատավարձի վրա։                                                                                                                                             

Կարապետյանը նաև ասաց, որ ըստ հաշվարկների, աշխատավարձերի բարձրացման արդյունքում բյուջեից կպահանջվի հատկացնել առնվազն 2 մլրդ դրամ, ինչին կառավարությունը տվել է իր համաձայնությունը։

ՀՀ–ում նվազագույն աշխատավարձն այսօր կազմում է 55 հազար դրամ։ Վերջին անգամ այն բարձրացվել է 2015թ.–ին։

ՀՀ ֆինանսների նախարարության տվյալներով, Հայաստանում միջին աշխատավարձը 2018թ.–ի արդյունքներով կազմել է 172 հազա դրամ, ընդ որում պետական համակարգում այն ավելի ցածր է, քան մասնավոր հատվածում և կազմել է միջինը 149 հազար դրամ` մասնավոր հատվածում գրանցված 186 հազար դրամի համեմատ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:07
16 Ապրիլի 2024
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել (ՎԻԴԵՈ)
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել. ՎԻԴԵՈ
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
19:11
13 Փետրվարի 2024
Հայաստանը նշում է Տյառնընդառաջը կամ Տիրոջ ընծայման օրը
Տերունի այս տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին
17:35
12 Փետրվարի 2024
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է (ՖՈՏՈ)
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է. ՖՈՏՈ
21:35
06 Փետրվարի 2024
Բացառիկ ձմեռ․ Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի (ՖՈՏՈ)
Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի․ ՖՈՏՈ
12:26
06 Դեկտեմբերի 2023
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում (ՖՈՏՈ)
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում․ ՖՈՏՈ
14:13
05 Դեկտեմբերի 2023
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով (ՖՈՏՈ)
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակ տղաներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով․ ՖՈՏՈ
10:29
24 Նոյեմբերի 2023
Գորիսը շուտով երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա (ՖՈՏՈ)
Գորիսը երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա․ ՖՈՏՈ
11:39
09 Նոյեմբերի 2023
Սրտի զարկը վերականգնված զինծառայող Նարեկ Պողոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Զինծառայող Նարեկ Պողոսյանը, ում սրտի զարկը բժիշկներին հաջողվել էր վերականգնել, դուրս է գրվել հիվանդանոցից
15:13
06 Նոյեմբերի 2023
Հայաստանում ծնելիության աճը շարունակվում է․ 9 ամսվա տվյալներ
Հայաստանում 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,6 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները