ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:
Այս մասին նշվում է Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի Facebook–յան էջում։
«Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»։ Սողոմոնի առակներից այս նախադասությունը հայոց այբուբենովգրված առաջին նախադասությունն էր:–0–