ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Գնահատման և թեստավորման կենտրոնը տեղեկացնում է, որ հուլիսի 19-ից մեկնարկել է բուհերի այս տարվա ընդունելության թափուր տեղերի մրցույթի հայտագրումը:
Загружается новость ... "Лево"
«Մինչև հուլիսի 26-ը դրական միավորներ ստացած, սակայն առաջին հայտով մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են հայտագրել մինչև 6 մասնագիտություն՝ իրենց հանձնած քննություններին համապատասխան», - հայտնում են նախարարությունից:
Թափուր տեղերի հայտագրումն իրականացվում է dimord.am կայքում, թափուր տեղերի ցանկը հրապարակված է ԳԹԿ կայքում:
Մրցույթի արդյունքները կհրապարակվեն հուլիսի 30-ին:-0-