ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Հուլիսի 21-ին տեղի է ունեցել «Հայաստան» դաշինքի՝ խորհրդարան անցած խորհրդարանական խմբակցության նիստը, որը վարել է Դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
Այս մասին նշվում է դաշինքի Facebook-յան էջում։
Քննարկվել են խորհրդարանում Դաշինքի գործունեությանը վերաբերող հարցեր։
«Նիստի ընթացքում խմբակցության ղեկավար է ընտրվել պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը, քարտուղար՝ Արծվիկ Մինասյանը», - նշվում է հաղորդագրության մեջ։-0-