ԵՐԵՎԱՆ, 7 մարտի./Նովոստի–Արմենիա/. Աջափնյակի կայարանի նախագծման առաջին փուլի աշխատանքները պատրաստ են, հաղորդում է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Կայարանի ամբողջական նախագիծը պատրաստ կլինի մինչև տարվա վերջ, շինարարությունը կտևի 4 տարի։ Աջափնյակի կայարանի կառուցումը կավելացնի մետրոյով ուղեւորափոխադրումները մոտ 20%-ով և կլինի առաջին մեծ քայլը մետրոպոլիտենի ընդլայնման ուղղությամբ», – գրել է Ավինյանը Facebook–յան իր էջում։
Հիշեցնենք, որ կառավարությաւնը մարտի 2–ի նիստի ժամանակ Երևանին 1,1 մլրդ դրամ է հատկացրել մետրոյի նոր կայարանի նախագծի մշակման համար։
Նախնական հաշվարկներով, «Աջափնյակ» կայարանի շինարարությունը կտևի 48 ամիս։ Ընդհանուր երկարությունը` մոտ 1,5կմ։ Նախատեսվում է կառուցել մետրո–կամուրջ։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում