+1
Եղանակը Երևանում
Հայ

Հրաշքներ լինում են. Երևանում 26–ամյա կինը 7 տարվա անպտղությունից հետո եռյակ է ունեցել (ՖՈՏՈ)

11:05
07 Նոյեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երևանում 26–ամյա կինը 7 տարվա անպտղությունից հետո եռյակ է ունեցել։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ծննդատնից դուրս են գրվել մեկ ամիս առաջ ծնված եռյակն ու նրանց մայրը` Աննա Վարդանյանը, հաղորդում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի մամուլի ծառայությունից:

26-ամյա Աննան 7 տարի շարունակ երեխա չի ունեցել: Հետազոտվելով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի մասնագետների կողմից, որոշ բուժական միջամտություններից հետո բնական ճանապարհով հղիացել է:

Тройняшки больница Григор Лусаворич (2).JPG

Մանկաբարձ-գինեկոլոգ Արեն Գյոզալյանը նշում է. «Բազմապտուղ հղիությունը մեծ ռիսկայնություն ունի և լավ արդյունքին հասցնելու համար հղիից և բուժանձնակազմից ահռելի ջանքեր է պահանջում: Ընդգրկել ենք նաև բոլոր նեղ մասնագետներին, որոնց միջամտության ու խորհրդատվության կարիքն ունեցել է Աննան: Աշխարհում վիճակագրության համաձայն եռյակները լույս աշխարհ են գալիս հիմնականում հղիության 34-35 շաբսթականում»:

Тройняшки больница Григор Лусаворич (1).JPG

Մանկաբարձ-գինեկոլոգ Մոնիկա Միրզոյանն էլ հավելում է, որ ծննդաբերությունից առաջ վերջին մեկ ամիսը ծննդկանը մնացել է հիվանդանոցում` հասնելով 34 շաբաթականի, ծննդալուծման ամենաօպտիմալ ճանապարհը կեսարյան հատումն է ընտրվել:

Тройняшки больница Григор Лусаворич (3).JPG

Երեխաները ծնվել են նորմալ քաշով` 1 կգ 620 գրամ, 1 կգ 800 գրամ և 2 կիլոգրամ 30 գրամ ու մինիմալ խնդիրներով: Ծնվելուց հետո ևս մեկ ամիս անց են կացրել ծննդատանը: Բժիշկները նշում են, որ երեխաները առողջ են, քաշ են հավաքել, իսկ այդ ընթացքում բուժանձնակազմը նորաթուխ մայրիկին պատրաստել է երեք երեխաների խնամքին` սովորեցնելով ն կերակրման և նործիններին առնչվող նրբություններ:

Тройняшки больница Григор Лусаворич (4).JPG


Աննա Վարդանյանը նշում է, որ ուլտրաձայնային հետազոտությամբ, երբ պարզվեց, որ եռյակ են ունենալու ամուսինն ու բժշկուհին շոկի մեջ էին:

Тройняшки больница Григор Лусаворич (5).JPG

Ամեն ինչ սակայն ետևում է, ուրախ մայրիկը շնորհակալություն է հայտնում բուժանձնակազմին` նշելով, որ տատիկներին ու պապիկին էլ չեն մոռացել, երեխաներին կոչել են նրանց անուններով` Գոռ, Ռոզի, Գայանե:–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:31
21 Նոյեմբերի 2019
Շուրջ 1,5 մլրդ դրամ կտրամադրվի Ադրբեջանից բռնագաղթած 112 ընտանիքների բնակարանային խնդիրը լուծելու համար. Ավինյան
Շուրջ 1,5 մլրդ դրամ կտրամադրվի Ադրբեջանից բռնագաղթած 112 ընտանիքների բնակարանային խնդիրը լուծելու համար:
17:41
20 Նոյեմբերի 2019
Տարոսիկի փոխարեն` ծառեր. Հայաստանում հարսանիքին ինքնատիպ տարոսիկներ են բաժանվել (ՖՈՏՈ)
Տարոսիկի փոխարեն` ծառեր. Հայաստանում հարսանիքին ինքնատիպ տարոսիկներ են բաժանվել:
10:59
20 Նոյեմբերի 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկը վճարել է Վանաձորի պետական համալսարանի լավագույն ուսանողի տարեկան վարձը (ՖՈՏՈ)
ՎՏԲ-Հայաստան Բանկը ընտրեց Հայաստանի մարզերից մեկի լավագույն ուսանողին և վճարեց 1 տարվա ուսման համար:
17:21
19 Նոյեմբերի 2019
Կատար`առանց վիզայի. Կատարը չեղարկում է մուտքի արտոնագրի պահանջը ՀՀ քաղաքացիների համար (ՎԻԴԵՈ)
Կատար`առանց վիզայի. Կատարը չեղարկում է մուտքի արտոնագրի պահանջը ՀՀ քաղաքացիների համար:
11:02
19 Նոյեմբերի 2019
ՀՀ–ում նվազագույն աշխատավարձը բարձրացավ. ԱԺ–ն ընդունեց օրինագիծը
ՀՀ–ում նվազագույն աշխատավարձը բարձրացավ. ԱԺ–ն ընդունեց օրինագիծը:
11:19
18 Նոյեմբերի 2019
Կյանք փրկող վիրահատություն. Երևանում նյարդավիրաբույժները բարդ վիրահատությամբ կանխել են կաթվածի ռիսկը (ՖՈՏՈ)
Անևրիզմայի կլիպավորում. Երևանում նյարդավիրաբույժները բարդ վիրահատությամբ կանխել են կաթվածի ռիսկը։
22:37
17 Նոյեմբերի 2019
Երգիչ Միհրան Ծառուկյանը բեմից ամուսնության առաջարկություն արեց Արփի Գաբրիելյանին (ՎԻԴԵՈ)
Քիչ առաջ երգիչ Միհրան Ծառուկյանը բեմից ամուսնության առաջարկություն արեց դերասանուհի Արփի Գաբրիելյանին։
15:59
16 Նոյեմբերի 2019
Երևանում վերանորոգվում են ստորգետնյա հետիոտնային անցումները (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Այս տարվա ծրագրով նորոգվում են նաև Հալաբյան-Կիևյան, մետրոյի Մարշալ Բաղրամյան կայարան տանող, Ազատություն պողոտայի՝ Հաղթանակ զբոսայգու մուտքի հարակից ստորգետնյա անցումները:
14:29
16 Նոյեմբերի 2019
Իսկական հրաշք. Երևանում 37-ամյա կինն իր 11-րդ երեխային է լույս աշխարհ բերել (ՖՈՏՈ)
Իսկական հրաշք. Երևանում 37-ամյա կինն իր 11-րդ երեխային է լույս աշխարհ բերել:
16:02
14 Նոյեմբերի 2019
RyanAir–ը, Wizz Air–ը, AirBaltic-ն ու «Ազիմուտը» գալիս են Հայաստան. կգործարկվի շուրջ 10 նոր ուղղություն. Ռևազյան
RyanAir–ը, Wizz Air–ը, AirBaltic-ն ու «Ազիմուտը» գալիս են Հայաստան. կգործարկվի շուրջ 10 նոր ուղղություն։
19:00
13 Նոյեմբերի 2019
Յուրի Ջորկաեֆը պատրաստ է աջակցել հայկական դպրոցներում սպորտի զարգացմանը (ՖՈՏՈ)
Յուրի Ջորկաեֆը պատրաստ է աջակցել հայկական դպրոցներում սպորտի զարգացմանը:
17:25
13 Նոյեմբերի 2019
Տարեկան մոտ 250մլն դրամ. ԱՆ–ն նախատեսում է իրականացնել պետական ծրագիր կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար
Տարեկան մոտ 250մլն դրամ. ԱՆ–ն նախատեսում է իրականացնել պետական ծրագիր կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար: