415.63
4.18
390.04
+10
Եղանակը Երևանում
Հայ

«Ինքնամեկուսացված» Երևան. ամայի փողոցներ, դատարկ այգիներ ու պուրակներ (ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ)

19:41
25 Մարտի 2020
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի./Նովոստի–Արմենիա/. Երևանցիները, ինչպես նաև Հայաստանի մյուս մարզերի բնակիչներն արդեն շուրջ 10 օր է` ապրում են արտակարգ դրության պայմաններում, որը սահմանվել է մարտի 16–ին կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։

Սակայն միայն արտակարգ դրության սահմանումը բավարար չեղավ։ Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ կեսգիշերից, յոթ օրով, ներդրվում են քաղաքացիների տեղաշարժի և տնտեսական գործունեություն ծավալելու նոր սահմանափակումներ։

Ереван в карантине

Հիմա տնից թույլատրվում է դուրս գալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում` ունենալով անձը հաստատող փաստաթուղթ և պարետի կողմից սահմանված ձևաթուղթ, որը կարելի է լրացնել ձեռագիր։

Ереван в карантине

Հայտարարվեց, որ երկրում աշխատելու են սահմանափակ թվով օբյեկտներ, որոնց թվում են մթերային խանութներն ու դեղատները։

«Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը որոշեց ստուգել` արդյոք հետևում են երևանցիները նախօրեին սահմանված խիստ կանոններին ու սահմանափակումներին։

Ереван в карантине

Երևանի կենտրոնական փողոցներում անսովոր դատարկություն է տիրում։ Կան քիչ թվով մեքենաներ, և դա այն դեպքում, երբ սովորական օրերին Երևանի կենտրոնում կիլոմետրանոց խցանումներ են։

Ереван в карантине

Քիչ է նաև հասարակական տրանսպորտը, փողոցներում հազվադեպ կարելի է տեսնել ավտոբուսներ և տրոլեյբուսներ, բայց շատ են հեծանիվներով մարդիկ։

Պուրակներն ու այգիները ևս մարդաշատ չեն։

Երևանցիների և Հայաստանի հյուրերի սիրելի վայրը` Սարյան փողոցի գինետների շարքը, սրճարաններն ու ռեստորանները ևս փակ են։

Ереван в карантине

Դրա փոխարեն «բարգավաճում է» փողոցային առևտուրը։ Չնայած Երևանի քաղաքապետարանի հորդորներին, առևտրականները նախկինի պես իրենց ապրանքը դասավորում են հենց մայթերին, սակայն պետք է նշել, որ նրանց առևտուրը շատ «թույլ է»։

Բաց էր նաև քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող մատուռը։ Իհարկե ներսու ոչ ոք չկար։

Ереван в карантине

Եվ այս ամենը` երևանյան մեղմ գարնան ֆոնին, որի համար ոչ մի նշանակություն չունեն վիրուսներն ու արտակարգ դրությունը։ Եվ, նայելով վառ կապույտ երկնքի ֆոնին ծաղկող ծառերին կամա, թե ակամա ուզում ես հավատալ, որ մենք շուտով կհաղթենք, և մեր սիրելի քաղաքը կվերադառնա իր առօրյային, իսկ երևանցիներն, անցնելով դաժան փորձության միջով, կսկսեն ավելի հոգատար վերաբերվել շրջապատող աշխարհին և միմյանց։–0–

Ереван в карантине

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:07
16 Ապրիլի 2024
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել (ՎԻԴԵՈ)
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել. ՎԻԴԵՈ
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
19:11
13 Փետրվարի 2024
Հայաստանը նշում է Տյառնընդառաջը կամ Տիրոջ ընծայման օրը
Տերունի այս տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին
17:35
12 Փետրվարի 2024
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է (ՖՈՏՈ)
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է. ՖՈՏՈ
21:35
06 Փետրվարի 2024
Բացառիկ ձմեռ․ Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի (ՖՈՏՈ)
Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի․ ՖՈՏՈ
12:26
06 Դեկտեմբերի 2023
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում (ՖՈՏՈ)
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում․ ՖՈՏՈ
14:13
05 Դեկտեմբերի 2023
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով (ՖՈՏՈ)
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակ տղաներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով․ ՖՈՏՈ
10:29
24 Նոյեմբերի 2023
Գորիսը շուտով երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա (ՖՈՏՈ)
Գորիսը երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա․ ՖՈՏՈ
11:39
09 Նոյեմբերի 2023
Սրտի զարկը վերականգնված զինծառայող Նարեկ Պողոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Զինծառայող Նարեկ Պողոսյանը, ում սրտի զարկը բժիշկներին հաջողվել էր վերականգնել, դուրս է գրվել հիվանդանոցից
15:13
06 Նոյեմբերի 2023
Հայաստանում ծնելիության աճը շարունակվում է․ 9 ամսվա տվյալներ
Հայաստանում 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,6 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները