Ջրային հրավառություն. Երևանում կվերագործարկվեն 22 շատրվաններն ու 8 ջրավազանները (ՎԻԴԵՈ)
21:04
09 Սեպտեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երևանի շատրվաններն ու ջրավազանները վերագործարկվում են:
Այս մասին Facebook–յան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
«Արտակարգ դրության ավարտով պայմանավորված՝ սեպտեմբերի 11-ին, ժամը 17:00-ից հետո հերթականությամբ կսկսվի մայրաքաղաքի 22 շատրվանների և 8 ջրավազանների վերագործարկումը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն ավելի վաղ նկարահանել էր Հանրապետության Հրապարակի շատրվանների վերագործարկման նախապատրաստական աշխատանքները։–0–