425.62
4.27
394.46
+3
Եղանակը Երևանում
Հայ

Ջրի սակագինը կարող է դառնալ 200 դրամ. «Վեոլիա ջուր»-ը ավելի մեծ չափով բարձրացման հայտ է ներկայացրել

15:31
20 Հոկտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Վեոլիա ջուր»-ը ջրի սակագինը շուրջ 43 դրամով բարձրացնելու, այսինքն մոտ 223 դրամ դարձնելու հայտ է ներկայացրել, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, սակայն, առաջարկում է սոցիալապես անապահով սպառողների համար բարձրացում չանել, իսկ մնացած սպառողների համար սահմանել մոտ 200 դրամ կայուն գին՝ 10 տարվա համար: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Քննարկում ենք երկարաժամկետ գնային քաղաքականություն ունենալու հնարավորություն, այսինքն՝ վարձակալության պայմանագրում այնպիսի փոփոխություններ անենք, որ վարձակալության մնացած ողջ 10 տարվա ընթացքում  ունենանք կայուն գնային քաղաքականություն: Դա ենթադրում է սակագնի որոշակի բարձրացում, որը սակայն կմնա կայուն 10 տարիների ընթացքում», – ասել է Բաղրամյանն ու հավելեց, որ փոքր տատանումներ, սակայն, կարող են լինել:

2016-ից 15 տարով կնքված վարձակալության պայմանագրում դրված բազիսային գները ենթակա են ճշգրտման՝ որոշակի բանաձևերով, հիմնական գործոններն են սղաճը, էլեկտրաէներգիայի գնի փոփոխությունը և ջրի ծավալի փոփոխությունը:

«Հաշվի առնելով այսօրվա սղաճի տեմպերը, ջրի ծավալների աճը կանխատեսելով՝ մենք 10 տարվա համար այնպիսի բազիսային գներ ենք պայմանավորվում, որ ունենանք որոշակի կայունություն», – ասել է Բաղրամյանը:

«Վեոլիա ջուր»-ն իր հայտով այժմ առաջարկում է ներկայում գործող 180 դրամը սակագինը բոլորի համար բարձրացնել շուրջ 43 դրամով: Եթե հանձնաժողովը հայտը բավարարի, ապա բարձրացումը կլինի հունվարի 1-ից:

«Առաջարկվում ենք առանձնացնել սոցիալապես անապահով սպառողների խումբ, նրանց համար գինը չփոխել, պահել գործող գները, իսկ մնացած սպառողների համար բյուջեից վարձակալության վճարներով գնի զսպում չիրականացնել: Այսինքն՝ սոցիալապես անապահովների համար չբարձրացնել, իսկ մնացած սպառողների համար, եթե չեմ սխալվում, շուրջ 200 դրամի շրջակայքում՝ 10 տարվա կայուն գին սահմանել», – ասել է Բաղրամյանը:

Այսպիսով, ըստ ՀԾԿՀ առաջարկի՝ջրի գինը սոցիալապես անապահովների համար կշարունակի մնալ 180 դրամ, իսկ մնացած սպառողների համար առաջարկվում է այլևս բյուջեից վարձակալության վճարի նվազեցումներ, սուբսիդիաներ չանել, այլ ընդամենը 10 տարվա համար կայուն գնային քաղաքականություն ունենալ: Դա նշանակում է, որ վարձակալության պայմանագրով նախատեսված հաջորդ և մյուս տարվա բարձրացումները նույնպես չեն լինի:

Իսկ ինչ վերաբերում է ընկերության աշխատանքի որակին՝ Բաղրամյանն ասել է, որ վարձակալության պայմանագրում առկա են համապատասխան չափորոշիչներ, որոնց պետք է համապատասխանի «Վեոլիա»-ն, կան նաև հանձնաժողովի կողմից սահմանված չափանիշներ՝ ջրանջատումների տևողություն, նորոգումների համար: Այդ բոլոր չափանիշների խախտման դեպքում առանձին տեղի են ունենում վարույթներ և ընկերությունը պատասխանատվության է ենթարկվում:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
19:11
13 Փետրվարի 2024
Հայաստանը նշում է Տյառնընդառաջը կամ Տիրոջ ընծայման օրը
Տերունի այս տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին
17:35
12 Փետրվարի 2024
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է (ՖՈՏՈ)
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է. ՖՈՏՈ
21:35
06 Փետրվարի 2024
Բացառիկ ձմեռ․ Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի (ՖՈՏՈ)
Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի․ ՖՈՏՈ
12:26
06 Դեկտեմբերի 2023
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում (ՖՈՏՈ)
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում․ ՖՈՏՈ
14:13
05 Դեկտեմբերի 2023
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով (ՖՈՏՈ)
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակ տղաներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով․ ՖՈՏՈ
10:29
24 Նոյեմբերի 2023
Գորիսը շուտով երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա (ՖՈՏՈ)
Գորիսը երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա․ ՖՈՏՈ
11:39
09 Նոյեմբերի 2023
Սրտի զարկը վերականգնված զինծառայող Նարեկ Պողոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Զինծառայող Նարեկ Պողոսյանը, ում սրտի զարկը բժիշկներին հաջողվել էր վերականգնել, դուրս է գրվել հիվանդանոցից
15:13
06 Նոյեմբերի 2023
Հայաստանում ծնելիության աճը շարունակվում է․ 9 ամսվա տվյալներ
Հայաստանում 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,6 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները
10:54
26 Սեպտեմբերի 2023
Քիչ առաջ Գորիսի ԲԿ֊ ում լույս աշխարհ եկավ առաջին արցախցի փոքրիկը (ՖՈՏՈ)
Գորիսի ԲԿ֊ ում լույս աշխարհ եկավ առաջին արցախցի փոքրիկը. ՖՈՏՈ