412.76
4.77
386.62
+14
Եղանակը Երևանում
Հայ

ԿԳՄՍ նախարարը ներկայացրեց կրթության`մինչև 2030թ.–ի զարգացման պետական ծրագրի նպատակները և ուղղությունները

14:24
21 Փետրվարի 2022

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի./Նովոստի Արմենիա/. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ‹‹Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թ.-ը զարգացման պետական ծրագիրը››: 

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի խոսքով՝ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է կրթության բնագավառում առկա մարտահրավերներով և կրթության համակարգում արդեն իսկ արձանագրված ձեռքբերումներով: Նախագծում սահմանվել են ՀՀ կրթության ոլորտի զարգացման գերակայությունները, ռազմավարության սկզբունքներն ու ծրագրային ուղղությունները:

«Այս ծրագրի կենտրոնում մարդն է, իսկ նրա կարողությունների ընդլայնումը՝ մարդկային կապիտալը զարգացնելու և իրացնելու միջոց: Ծրագրի հիմքում Հայաստանի վերափոխման ռազմավարությունն է, և հատկապես գիտելիքի, մշակույթի, գիտակցության, հմտությունների զարգացման և յուրացման միջոցով ունենալ քաղաքակիրթ, ստեղծագործ, նախաձեռնող, քաղաքացի, ում համար իրավունքների իրացումը նույնքան կարևոր է, որքան պարտականությունների կատարումը, ով առաջին հերթին իրեն է համարում սեփական բարեկեցության և առողջության պատասխանատուն»,-ասաց նախարարն այսօր ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով՝ ծրագրի վերջնական նպատակն է ձևավորել ազգային և համամարդկային արժեքների վրա հիմնված, արդյունավետ և միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգ, որը յուրաքանչյուրին կյանքի բոլոր փուլերում հնարավորություն է տալիս ստանալու իր կարիքներին և ընդունակություններին համապատասխան որակյալ կրթություն, ապահովում է շրջանավարտների մրցունակ մասնագիտական պատրաստվածությունը և ակտիվ քաղաքացիական դիրքորոշումը:

Փոխնախարար Ժաննա Անդրեասյանն էլ իր հերթին նշեց, որ վերջնական նպատակի իրականացման համար մինչև 2030 թ.-ը սահմանվել են հստակ ռազմավարական ուղղություններ:

«Ըստ այդմ նախադպրոցական կրթության ոլորտի համար մենք սահմանել ենք, որ մինչև այս ռազմավարական ծրագրի ավարտը պետք է հասնենք նրան, որ մեր բոլոր բնակավայրերում հասանելի լինի նախադպրոցական կրթությունը, որպեսզի յուրաքանչյուր ընտանիք ի վիճակի լինի օգտվել այս ծրագրից»,-ասաց Անդրեասյանը:

Նրա խոսքով՝ ծրագրի վերջնական փուլում նպատակ է դրված ունենալ ներառական սովորողակենտրոն կրթական միջավայր, որը յուրաքանչյուր քաղաքացու համար կյանքի բոլոր փուլերում հասանելի կդարձնի իր զարգացման և անձնային առանձնահատկություններից բխող որակյալ և արդյունավետ կրթական ծառայությունները:

«Կրթության արդյունավետության բարձրացումը կապահովի ռեսուրսի (ներառյալ մարդկային) առավելագույն օպտիմալ տեղաբաշխում, համակարգի գործընթացային, ծախսային և կառավարման արդյունավետության բարձրացում, ինչպես նաև կրթական ծառայությունների և արտադրանքի միջազգայնացում ու արտահանում, որը միջազգային կրթական տիրույթում ապահովելու է հայկական կրթական համակարգի ամբողջական և բովանդակային ինտեգրումը, ինչպես նաև շահեկանորեն փոխակերպելով Հայաստանի դերը գլոբալ կրթական համակարգում»,-ընդգծեց փոխնախարարը։

Նա հավելեց նաև, որ ծրագրի իրականացման շրջանակում կրթության կառավարման պետական լիազոր մարմնի ներկայացմամբ ՀՀ կառավարությունը եռամսյա ժամկետում կհաստատի նպատակային ծրագրերը, այդ թվում՝ ազգային ծրագրերը, որոնք ծրագրային ձևաչափով կներառվեն պետբյուջեում:

Փոխնախարարը տեղեկացրեց նաև, որ քաղաքացիները և շահառու խմբերը կարող են մինչև մարտի 1-ը նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները գրել e-draft Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:53
12 Մայիսի 2023
Փարաքարում վիրավոր թռչունն ընկել է տներից մեկի բակը, օգնության են հասել փրկարարները (ՖՈՏՈ)
Փարաքարում վիրավոր թռչունն ընկել է տներից մեկի բակը, օգնության են հասել փրկարարները. ՖՈՏՈ
13:37
08 Մայիսի 2023
Հայ դպրոցականները 1 արծաթե և 1 բրոնզե մեդալներ են նվաճել քիմիայի Մենդելեևյան 57-րդ միջազգային օլիմպիադայում
Մենդելեևյան միջազգային օլիմպիադաներում Հայաստանի թիմերն ընդհանուր առմամբ արժանացել են 41 մեդալների
10:56
24 Փետրվարի 2023
Երևանում բնական ճանապարհով 5կգ 160 գրամ քաշող տղա է ծնվել (ՖՈՏՈ)
Երևանում բնական ճանապարհով 5կգ 160 գրամ քաշող տղա է ծնվել. ՖՈՏՈ
13:01
16 Փետրվարի 2023
Դիլիջանում արդեն հաճախ կարելի է հանդիպել կովկասյան ազնվացեղ եղջերուների (ՎԻԴԵՈ)
Բարի կադրեր՝ Դիլիջանից. կովկասյան ազնվացեղ եղջերուները հանգիստ զբոսնում են Դիլիջանում
11:47
23 Հունվարի 2023
Վանաձորում պարեկները փրկել են փողոցում անգիտակից վիճակում ընկած հղի կնոջ ու նրա պտղի կյանքը
Վանաձորում պարեկները փրկել են փողոցում անգիտակից վիճակում ընկած հղի կնոջ ու նրա պտղի կյանքը
19:04
22 Դեկտեմբերի 2022
Որպես անհետ կորած որոնվող 34-ամյա կինն ու նրա 2 տարեկան որդին հայտնաբերվել են
Որպես անհետ կորած որոնվող 34-ամյա կինն ու նրա 2 տարեկան որդին հայտնաբերվել են
22:34
06 Դեկտեմբերի 2022
Հայ գիտնականները ստեղծել են մարդու հոգնածության աստիճանը որոշող սարք (ՖՈՏՈ)
Հայ գիտնականները ստեղծել են մարդու հոգնածության աստիճանը որոշող սարք. ՖՈՏՈ
16:31
29 Նոյեմբերի 2022
Հայ դպրոցականները 7 մեդալ են նվաճել Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները 7 մեդալ են նվաճել Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում
14:47
19 Հոկտեմբերի 2022
Որպես անհետ կորած որոնվող 14–ամյա և 16–ամյա աղջիկները հայտնաբերվել են
Նրանց հայտնաբերել են կայարանամերձ հրապարակում
11:02
11 Հոկտեմբերի 2022
Երևանի փողոցներն ու պուրակները կհամալրվեն արժեքավոր, եզակի ծառաթփատեսակներով (ՎԻԴԵՈ)
Երևանի փողոցներն ու պուրակները կհամալրվեն արժեքավոր, եզակի ծառաթփատեսակներով. ՎԻԴԵՈ
14:36
30 Սեպտեմբերի 2022
Վանաձորի երկու տարբեր ընտանիքներում 7–րդ երեխան է լույս աշխարհ եկել
Նախօրեին Վանաձորի երկու տարբեր ընտանիքներում 7–րդ երեխան է լույս աշխարհ եկել
10:15
28 Սեպտեմբերի 2022
Հայ զինծառայող է հայտնաբերվել է. նա համարվում էր անհայտ կորած Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով
Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով անհայտ կորած համարվող զինծառայող է հայտնաբերվել