415.63
4.18
390.04
+11
Եղանակը Երևանում
Հայ

Կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա 30–50%–ով

15:37
21 Հոկտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում ուսուցիչների աշխատավարձը, ովքեր կանցնեն կամավոր ատեստավորում, հոկտեմբերից կբարձրանա 30%, 40% կամ 50%–ով` կախված հավաքած միավորներից։ Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ։ 

Նա նշեց, որ այս փուլում իրականացվում է մի քանի առարկաների ուսուցիչների կամավոր ատեստավորման ծրագիր։ Խոսքը հայոց լեզու և գրականություն, մաթեմատիկա, պատմություն, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն առարկաների մասին է։ Նախատեսվում է ատեստավորում կազմակերպել բոլոր առարկաներից։

Փաշինյանը նշեց, որ երկրորդ փուլում ատեստավորումը կանցկացվի ավելի բարձր չափորոշիչներով։

«Այսինքն՝ այն ուսուցիչները, ովքեր կարողացել են իրենց աշխատավարձը 30, 40 կամ 50 տոկոսով բարձրացնել, նրանք հնարավորություն կունենան ևս մեկ անգամ արդեն իսկ բարձրացված աշխատավարձը կրկին ատեստավորման միջոցով բարձրացնել 30, 40 և 50 տոկոսով՝ վերահաստատելով իրենց բարձր որակավորումը։ Եվ այս գործընթացը կլինի բացարձակապես կամավոր», – ասաց վարչապետը։

Վարչապետը նշեց, որ 30%–ով կբարձրացվի այն ուսուցիչների աշխատավարձը, ովքեր կհավաքեն 70–80 միավոր, 40%–ով` 80–90 միավորի դեպքում, 50%–ով` 90–100 միավորի դեպքում։

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն իր հերթին նշեց, որ առաջին փուլն արդեն ավարտվել է։ Սեպտեմբերի 26–ին անցկացվել է վերջին ատեստավորումը։

Նրա խոսքով, կամավոր ատեստավորման հայտ է ներկայացրել 1372 ուսուցիչ, որոնցից ատեստավորման է մասնակցել 996 մարդ (72,6%–ը)։

«Կամավոր ատեստավորում անցած 996 ուսուցիչներից 468–ը ստուգման արդյունքում ստացված միավորներով կստանան աշխատավարձի 30, 40 կամ 50%–ի բարձրացում։ Մեկ դրույքի համար ուսուցչի միջին աշխատավարձը կազմում է մոտ 125 հազար դրամ։ Այսպիսով, 30% բարձրացում ստացած ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա մոտ 37 հազար դրամով, 40%–ով բարձրացման դեպքում` 50 հազար դրամով, 50%–ով բարձրացման դեպքում` 61,5 հազար դրամով», – նշեց նա։

Նախարարն ընդգծեց, որ ատեստավորումն անցկացվել է սեպտեմբերի 18–ին, 19–ին, 25–ին և 26–ին, ատեստավորմանը մասնակցել են 7–12 դասարանների ուսուցիչները 7 առարկաներից` հայոց լեզու և գրականություն, հայոց պատմություն, հանրահաշիվ, երկրաչափություն, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն։ Նրա խոսքով հաջորդ տարվանից այդ գործընթացին կմասնակցեն 5–12–րդ դասարանների բոլոր առարկաների ուսուցիչները։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:07
16 Ապրիլի 2024
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել (ՎԻԴԵՈ)
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել. ՎԻԴԵՈ
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
19:11
13 Փետրվարի 2024
Հայաստանը նշում է Տյառնընդառաջը կամ Տիրոջ ընծայման օրը
Տերունի այս տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին
17:35
12 Փետրվարի 2024
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է (ՖՈՏՈ)
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է. ՖՈՏՈ
21:35
06 Փետրվարի 2024
Բացառիկ ձմեռ․ Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի (ՖՈՏՈ)
Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի․ ՖՈՏՈ
12:26
06 Դեկտեմբերի 2023
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում (ՖՈՏՈ)
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում․ ՖՈՏՈ
14:13
05 Դեկտեմբերի 2023
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով (ՖՈՏՈ)
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակ տղաներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով․ ՖՈՏՈ
10:29
24 Նոյեմբերի 2023
Գորիսը շուտով երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա (ՖՈՏՈ)
Գորիսը երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա․ ՖՈՏՈ
11:39
09 Նոյեմբերի 2023
Սրտի զարկը վերականգնված զինծառայող Նարեկ Պողոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Զինծառայող Նարեկ Պողոսյանը, ում սրտի զարկը բժիշկներին հաջողվել էր վերականգնել, դուրս է գրվել հիվանդանոցից
15:13
06 Նոյեմբերի 2023
Հայաստանում ծնելիության աճը շարունակվում է․ 9 ամսվա տվյալներ
Հայաստանում 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,6 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները