418.04
4.21
392.6
+12
Եղանակը Երևանում
Հայ

Կառավարությունը կրթության և գիտության ոլորտում գնալու է վճռական, սկզբունքային և հետևողական փոփոխությունների. վարչապետ

19:31
18 Նոյեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել են Բարձրագույն կրթության և գիտության մասին օրինագիծը և առաջարկվող փոփոխությունները,  հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը:

Վարչապետը նշել է, որ վերը նշված օրինագիծը կարևոր և սկզբունքային է: «Ինչի՞ց է առաջանում նման նախագիծ ունենալու և փոփոխություններ անելու անհրաժեշտությունը. առաջինը՝ այն արձանագրումից, որ մենք կրթական համակարգում ունենք լուրջ խնդիրներ: Եվ պետք է ուղիղ ասել, որ մեր կրթական համակարգը չի ապահովում մեր երկրի զարգացումը, առավել ևս չի ապահովում մեր երկրի, մեր ժողովրդի, մեր ազգի ձգտումները, ամբիցիաները, որոնք այսօր արդեն ձևակերպված են որպես կառավարության ծրագիր, որոնք ձևակերպվում են որպես ռազմավարություն և որոնց մասին մենք բազմիցս խոսել ենք:

Հետևաբար, ուզում եմ ևս մեկ անգամ արձանագրել, որ կառավարությունն այս հարցում գնալու է վճռական, սկզբունքային և հետևողական փոփոխությունների և ասյտեղ, ինչպես մի քանի անգամ ասել եմ, կառավարության և, ըստ էութան, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ոտքերից կախվելը և նրանց ճահիճների մեջ քաշելն ու այնտեղ պահելը չի ստացվելու: Ես ուզում եմ, որ սա մենք բոլորս հստակ արձանագրենք:

Բայց այս քաղաքական արձանագրումը բացարձակ չէ այն առումով, որ չենք կարող արձանագրել, որ մենք ճշմարտության միակ աղբյուրն ենք և գտել ենք բոլոր հնարավոր հարցերի բանալին: Այն, որ չի կարող այսպես շարունակվել՝ շատ հստակ է, բայց, բնականաբար, մենք ոչ միայն պետք է խնդիր դնենք համակարգը բարեփոխել, այլև համակարգը պետք է բարեփոխենք այնպես, որ ոչ միայն մեր հետագա բնականոն զարգացումն ապահովվի, այլև հնարավորինս կրճատենք բաց թողնված ժամկետը, որովհետև մինչ մենք այս ընթացքում կանգնել-մնացել ենք նույն տեղում, մեղմ ասած, այդ ընթացքում կրթական ոլորտում գլոբալ առումով շատ լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել, և մենք պետք է այլ ճանապարհներ ընտրենք այդ բաց թողնված ժամանակն ու բովանդակությունը լրացնելու համար:

Բայց այստեղ կարևոր է, որ կարողանանք իսկապես շատ շահագրգիռ, պրոֆեսիոնալ քննարկում նախաձեռնել և լսել բոլոր կարծիքները, լսված կարծիքներից դուրս բերել ռացիոնալը, այնտեղ, որտեղ կարող ենք առավել սրբագրել մեր դիրքորոշումները, առավել արդյունավետ դարձնել մեր բարեփոխումները, դա նույնպես պետք է անենք: Նկատի ունեմ, որ այս ողջ պրոցեսի մեջ առանցքային նշանակություն պետք է ունենա երկխոսությունը և, բնականաբար, այդ երկխոսությունը կառավարության առաջնահերթությունն է նույնպես, որովհետև ես համոզված եմ՝ ցանկացած բարեփոխում, բարեփոխման հաջողություն մեծապես կախված է նաև նրանից, թե ինչքանով են այդ բարեփոխման հետ առնչվող հնարավորինս մեծ թվով մարդիկ դա համարում իրենց սեփականը, իրենց հեղինակայինը:

Հետևաբար, մեր խնդիրն է՝ հեղինակների շրջանակը հնարավորինս ընդգծել: Չնայած սա էլ պետք է ասել, որ ՀՀ կառավարությունը, որն ունի ՀՀ ժողովրդի վստահությունը և աջակցությունը, ինքն իրենով կարող է հեղինակ լինել բոլոր այն դեպքերում, երբ մենք տեսնենք, որ երկխոսության մեր պատրաստակամությունն օգտագործվում է ոչ թե պրոցեսն առավել արդյունավետ դարձնելու համար, այլ այն դեպքում, երբ երկխոսության մեր պատրաստակամությունը փորձ կարվի օգտագործվել պրոցեսները կանգնեցնելու համար: Սա ուղղակի չի լինելու, և ուզում եմ բոլորս արձանագրենք և հստակ գնանք առաջ»,- ընդգծել է վարչապետ Փաշինյանը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ օրինագծով նախատեսվում է բարձրագույն կրթության և գիտության համակարգերի ինտեգրում, անցում գիտական աստիճանաշնորհման միաստիճան համակարգին և բարձրագույն կրթության եռաստիճան համակարգի լիարժեք ներմուծում, «Առկա և հեռակա» ուսուցման համակարգի փոխարինում «լրիվ կամ մասնակի բեռնվածության» համակարգով, օտար լեզուներով կրթական ծրագրերի կամ առանձին դասընթացների իրականացում, բուհերի ընդունելության կազմակերպման նոր սկզբունքների և մեխանիզմների ներդնում, բուհերի կառավարման ապաքաղաքականացում:

Նախատեսվում է նաև բարձրագույն կրթության և գիտության ֆինանսավորման նոր սկզբունքների և մեխանիզմների ներդնում, բուհերի և գիտական կազմակերպությունների ինքնավարություն, ակադեմիական ազատություններ և հաշվետվողականություն, բուհերի և գիտական կազմակերպությունների վարչական աշխատակազմի, ակադեմիական կազմի երիտասարդացման խթանում, հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն դասընթացների՝ բոլոր մասնագիտությունների համար դասավանդումը բուհերի իրավասությանը վերապահելը և այլն:

Վարչապետը կարևորել է օրինագծի համալիր քննարկումը շահագրգիռ բոլոր կողմերի հետ և նշել, որ արդյունքում այն պետք է կոնցեպտուալ լուծում տա կրթության և գիտության ոլորտներում առկա խնդիրներին:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:07
16 Ապրիլի 2024
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել (ՎԻԴԵՈ)
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել. ՎԻԴԵՈ
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
19:11
13 Փետրվարի 2024
Հայաստանը նշում է Տյառնընդառաջը կամ Տիրոջ ընծայման օրը
Տերունի այս տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին
17:35
12 Փետրվարի 2024
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է (ՖՈՏՈ)
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է. ՖՈՏՈ
21:35
06 Փետրվարի 2024
Բացառիկ ձմեռ․ Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի (ՖՈՏՈ)
Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի․ ՖՈՏՈ
12:26
06 Դեկտեմբերի 2023
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում (ՖՈՏՈ)
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում․ ՖՈՏՈ
14:13
05 Դեկտեմբերի 2023
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով (ՖՈՏՈ)
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակ տղաներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով․ ՖՈՏՈ
10:29
24 Նոյեմբերի 2023
Գորիսը շուտով երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա (ՖՈՏՈ)
Գորիսը երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա․ ՖՈՏՈ
11:39
09 Նոյեմբերի 2023
Սրտի զարկը վերականգնված զինծառայող Նարեկ Պողոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Զինծառայող Նարեկ Պողոսյանը, ում սրտի զարկը բժիշկներին հաջողվել էր վերականգնել, դուրս է գրվել հիվանդանոցից
15:13
06 Նոյեմբերի 2023
Հայաստանում ծնելիության աճը շարունակվում է․ 9 ամսվա տվյալներ
Հայաստանում 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,6 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները