426.35
7.46
407.95
+29
Եղանակը Երևանում
Հայ

Կարծես աշուն լինի. Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի կտրուկ նվազում և թաց ձյուն

14:39
20 Մայիսի 2022

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

Մայիսի 20-ին, հատկապես երեկոյան ժամերին, ցուրտ մթնոլորտային ճակատի անցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ նվազում։

Մայրաքաղաք Երևանում մայիսի 20-ին կեսօրից հետո, 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ:

Մայիսի 21-22-ին, 23-ի գիշերը, 25-ի ցերեկը, սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում մայիսի 20-ի կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 21-ի գիշերը` Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ, բարձր լեռնային առանձին գոտիներում երեկոյան ժամերին սպասվում է թաց ձյուն։

Մայիսի 21-ի ցերեկը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայիսի 23-ին կեսօրից հետո, 24-25-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում, սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ մայիսի 20-ին 20-25մ/վրկ, մայիսի 23-25-ին՝ 18-23մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 20-ի ցերեկը և 21-ի գիշերը կնվազի 5-8 աստիճանով, 21-ի ցերեկը, 22-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:37
10 Հունիսի 2022
Սյունիքից սանավիացիայի ուղղաթիռներով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված երեխաների մոտ դրական դինամիկա կա (ՎԻԴԵՈ)
Սյունիքից սանավիացիայի ուղղաթիռներով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված երեխաների մոտ դրական դինամիկա կա. ՎԻԴԵՈ
11:15
09 Հունիսի 2022
Բարի և ուրախ լուր Արտաշատի ԲԿ-ից. լույս աշխարհ են եղել Քաշաթաղից տարհանված ընտանիքի 12-րդ և 13-րդ զավակները
Բարի և ուրախ լուր Արտաշատի ԲԿ-ից. լույս աշխարհ են եղել Քաշաթաղից տարհանված ընտանիքի 12-րդ և 13-րդ զավակները
12:33
06 Հունիսի 2022
Հայ աշակերտների կողմից նախագծված սարքը կուղարկվի տիեզերք (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հայ աշակերտների կողմից նախագծված սարքը կուղարկվի տիեզերք. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
13:56
03 Հունիսի 2022
Մոր կողմից Դեբեդ գետը նետված 2–ամյա Արևը դուրս գրվեց ԲԿ-ից և տեղափոխվեց ՀՕՖ խնամքի կենտրոն
Մոր կողմից Դեբեդ գետը նետված 2–ամյա Արևը դուրս գրվեց ԲԿ-ից և տեղափոխվեց ՀՕՖ խնամքի կենտրոն
14:52
12 Մայիսի 2022
Բուժքրոջը էնպես է կպած, ոնց որ մամային, ձեռքից բռնած ման է գալիս. մոր կողմից Դեբեդ գետը նետված 2–ամյա Արևն ապաքինվել է (ՎԻԴԵՈ)
Բուժքրոջը էնպես է կպած, ոնց որ մամային, ձեռքից բռնած ման է գալիս. մոր կողմից Դեբեդ գետը նետված 2–ամյա Արևն ապաքինվել է. ՎԻԴԵՈ
20:30
09 Մայիսի 2022
Որպես անհետ կորած որոնվող Աննա Հակոբյանը հայտնաբերվել է
Որպես անհետ կորած որոնվող Աննա Հակոբյանը հայտնաբերվել է
13:06
27 Ապրիլի 2022
Արևի պես ժպտում է բոլորին. մոր կողմից գետը նետված 2–ամյա Արևի մոտ նկատվում է դրական դինամիկա
Արևի պես ժպտում է բոլորին. մոր կողմից գետը նետված 2–ամյա Արևի մոտ նկատվում է դրական դինամիկա
13:45
21 Ապրիլի 2022
Երևանում հազվադեպ հիվանդությամբ 30–ամյա կինը առողջ տղա է լույս աշխարհ բերել
Երևանում հազվադեպ հիվանդությամբ 30–ամյա կինը առողջ տղա է լույս աշխարհ բերել
15:02
30 Մարտի 2022
Հայ աշակերտները ոսկե մեդալի են արժանացել ՌԴ-ում անցկացվող «Ռոբոարտ 2022» մրցույթ-փառատոնում
Հայաստանը ներկայացրել են Նարեկ Սարգսյանը և Գևորգ Սարգսյանը
23:37
07 Մարտի 2022
Իսկական հրաշք. Հայաստանում 540 գրամ քաշով ծնված փոքրիկն այսօր դուրս է գրվել 3 կգ 700 գրամ քաշով և լիովին առողջ (ՖՈՏՈ)
Իսկական հրաշք. Հայաստանում 540 գրամ քաշով ծնված փոքրիկն այսօր դուրս է գրվել 3 կգ 700 գրամ քաշով և լիովին առողջ. ՖՈՏՈ
21:22
01 Մարտի 2022
44-օրյա պատերազմում միակ որդուն կորցրած 60-ամյա ամուսինները կրկին ծնող են դարձել (ՖՈՏՈ)
44-օրյա պատերազմում միակ որդուն կորցրած 60-ամյա ամուսինները կրկին ծնող են դարձել. ՖՈՏՈ
14:27
24 Փետրվարի 2022
33 տոննայանոց վագոնը քաշել է ճկույթով. Երևանի մետրոյում համաշխարհային ռեկորդ է սահմանվել (ՎԻԴԵՈ)
Երևանի մետրոյում համաշխարհային ռեկորդ է սահմանվել. ՎԻԴԵՈ